Տաձավա (լիճ)
Տաձավա (լիճ), (ճապ.՝ 田沢湖)՝ անհոսք խառնարանային լիճ Ճապոնիայում:
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ճապոնիա | |
Վարչատարածքային բաժանում | Ակիտա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 290 մ | |
Ավազանի մակերեսը | 25,9 կմ² | |
Ծավալը | 7,2 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 20 կմ | |
Ամենամեծ խորությունը | 424 մ | |
Ջրամբարը գտնվում է Սեմբոկու քաղաքի տարածքում, Ակիտայի վարչական տարածքում, Կակունոդատե սամուրայի ժամանակաշրջանում ամենալավ պահպանված տարածաշրջաններից մեկը: Լճի խորությունը կազմում է 424 մ, այն երկրի ամենախոր և աշխարհի 22-րդ ամենախոր լիճն է (որոշ աղբյուրներում 17-րդը), հատակը ծովի մակարդակից ցածր է: Լիճը անհոսք է, նրա մեջ թափվող ջրային հոսքերը բացակայում են, կան մի քանիսը, որոնք սեզոնային են: Ջրի մակերեսը 25,9 կմ քառակուսի է[1][2]:
Լճի ջուրը շատ թափանցիկ է, երբեմն այն հասնում է 30մ:
Լճի ափին տեղակայված է զբոսաշրջություն՝ տաք աղբյուրներով, բավականին տարածված տարածաշրջանում: Տաձավայի շրջակայքում կան մի քանի լեռնադահուկային հանգստավայրեր, որտեղ տուրիստներ են լինում տարվա յուրաքանչյուր ժամանակ[3]:
Պատմականորեն լճի հարևանությամբ գտնվող տարածքը հարավային վայրերից է, որտեղ բնակվում են այնուները:
Լճի ջրերում բնակվում է սաղմոնաձուկ Oncorhynchus kawamurae, հնում այս տեսակը համարված էր ոչնչացված[4]: Այնպես և ապրում են կունջան, գետածածանը, ներկան, գոլեցը, սոմը և այլ ձկներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Likens, Gene. Lake Ecosystem Ecology: A Global Perspective. Academic Press (2010) ISBN 9780123820020
- ↑ Wilkening, Kenneth. Acid Rain Science and Politics in Japan: A History of Knowledge and Action. MIT Press (2004) ISBN 0262731665
- ↑ «Акита»։ tourjapan.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-04-07
- ↑ «Oncorhynchus kawamurae»։ www.fishbase.org։ Վերցված է 2019-04-07