Վևիս (լիտ.՝ Vievis, լեհ.՝ Jewie, ռուս.՝ Евье), քաղաք Լիտվայում, Վևիսի ավագանու վարչական կենտրոնը։ Գտնվում է Էլեկտրենայ քաղաքից 14 կմ արևելք։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Վևիս լիճը։

Քաղաք
Վևիս
Vievis
Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
Ենթարկումքաղաք
ՀամայնքԷլեկտրենայի ինքնավարություն
Առաջին հիշատակում1539
Այլ անվանումներAnastasevskaya, Jewie, Vevis, Vievio, Viyevis, V’yevis, Yev’ye
ԲԾՄ134 մետր
Խոսվող լեզուներլիտվերեն
Բնակչություն4 915 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչLT-21058
Վևիս (Լիտվա)##
Վևիս (Լիտվա)

Պատմություն

խմբագրել

1522 թվականին Վևիսը եղել է կալվածք, 1539 թվականին՝ քաղաք, որը պատկանել է Ogiński ընտանիքին։ 16-րդ դարի առաջին կեսերին աստեղ կառուցվել է առաջին կաթոլիկ եկեղեցին։

1600 թվականին Ogiński ընտանիքը կառուցել է Uniate եկեղեցի և հիմնել է Սուրբ հոգի միաբանությունը (լիտվերեն։ Šventosios dvasios)։ 17-րդ դարում միաբանությունում ստեղծվում է տպագրահաստոց։ Այստեղ են տպագրվել բազմաթիվ բողոքական կալվինիստ գիտնականների գործեր[1]։

1794 և 1812 թվականներին եկեղեցին հրդեհվել է և վերակառուցվել է 1816 թվականին։ 1837 թվականին կառուցվել է ուղղափառ եկեղեցին։

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Վևիսը եղել է Լիտվայի և Լեհաստանի սահմանագծում։ Քաղաքը ունեցել է մեծ թվով լեհ բնակիչներ։ Ըստ 2011 թվականի բնակչության տվյալների բնակիչների 10.9%-ը իրենց բնորոշել են որպես լեհ, 3.74%-ը՝ ռուսներ, 82.56%-ը՝ լիտվացիներ[2]։

Այստեղ է գտնվում Լիտվայի ճանապարհային թանգարանը։

 
Վևիսի Արևելյան ուղղափառ եկեղեցին, 1843

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գտնվում է Վիլնյուս-Կաունաս-Կլապեդա մայրուղու E 85 (ըստ լիտվերեն կոդավորման A 1) երկու կողմերում և Վիլնյուս-Կաունաս երկաթգծի մոտ։ Այստեղ են գտնվում Վևիս երկաթուղային կայարանը և ավտոբուսային կայարանը։

Վևիսը պատմական գերբ չի ունեցել։ Նորաստեղծ գերբն ունի կապույտ ֆոն, որի վրա պատկերված է XVI դարի ոսկեզօծ տպագրական սարք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (Լեհերեն) (ռուս.) Mikałaj Pačkajeŭ (2003). «Epoka reformacji i kontrreformacji». Historia Litheranorum Alboruthenorum sive Zarys Historyczny Kościoła Luterańskiego na Białorusi od zarania reformacji aż do czasów obecnych. Mikałaj Pačkajeŭ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 16-ին.
  2. «Lithuania 2011 Census». Lietuvos statistikos departamentas. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վևիս» հոդվածին։