Վրույր Ղազարյան

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրույր Սարգսի Ղազարյան (հունվարի 10, 1902(1902-01-10)[1], Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 21, 1991(1991-08-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Վրույր Ղազարյան
Ծնվել էհունվարի 10, 1902(1902-01-10)[1]
Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 21, 1991(1991-08-21) (89 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույժ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր[1] (1948)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն[1] և ԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կորնիշի (Նյու Յորքի նահանգ) համալսարանի անասնաբուժության բաժինը։ 1926 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1930 թվականին կազմակերպել և ղեկավարել է Հայկական անասնաբուժական ինստիտուտի խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժինը։ 1949-1972 թվականներին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնի վարիչ։ ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության (1924) և ԽՄԿԿ անդամ (1929

Աշխատություններ խմբագրել

Գիտական աշխատանքները նվիրված են խոշոր եղջերավորների ժանտախտի, խշխշան պալարի, լեպտոսպիրոզի, մատղաշների վարակիչ և այլ հիվանդությունների նկարագրման, դրանց դեմ պայքարի և բուժման արդյունավետ միջոցների մշակման հարցերին։

Երկեր խմբագրել

  • Հորթերի պարատիֆ հիվանդությունը, Ե․, 1937 թ.։
  • Գառների սպիտակ մկանային հիվանդությունը, Ե․, 1963 թ.։
  • Ոչխարների քրոնիկ թունավորում, Ե․, 1965 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրույր Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22