Վրաց-ուկրաինական հարաբերություններ

Վրաց-ուկրաինական հարաբերություններ, Ուկրաինայի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններ միջազգային քաղաքականության, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում։

Վրաց-ուկրաինական հարաբերություններ
     Ուկրաինա      Վրաստան

Վրաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատվել են 1992 թվականի հուլիսի 22-ին։ 1994 թվականի ապրիլի 5-ին Թբիլիսիում Ուկրաինան բացել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը բացվել է 1994 թվականի օգոստոսի 19-ին Կիևում[1]։

Պատմություն խմբագրել

 
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության նախկին շենքը Ուկրաինայում, Կիև, Լև Տոլստոյի փողոց

Ազատության համար պայքարի ժամանակաշրջան։ 1917-1921 թվականներ խմբագրել

Չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը՝ Ուկրաինական պետությունը ակտիվ հարաբերություններ էր պահպանում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հետ։ 1918 թվականի հուլիսի 4-ին Վրաստանի վարչապետ Նոէ Ժորդանիան նամակով դիմեց Ուկրաինական պետության Արտաքին գործերի նախարար Դմիտրի Դորոշենկոյին՝ նշելով այնտեղ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության՝ Ուկրաինայում լիազոր ներկայացուցիչներին։ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Կիևում սկսել է աշխատել 1918 թվականի սեպտեմբերի սկզբին։ Արդյունքում, ուկրաինացի պաշտոնատար անձինք վրացիների հետ միասին 1918 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում համատեղ կերպով վերամշակել են ուկրաինա-վրացական միջպետական համաձայնագիրը՝ առևտրա-տնտեսական և քաղաքական բնագավառների վերաբերյալ։

Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսությունը ստեղծվել է՝ համաձայն 1918 թվականի հուլիսի 4-ին ընդունված «Գեներալ հյուպատոսությունների և արտասահմանում հյուպատոսական գործակալությունների ստեղծման մասին» օրենքի։ Ուկրաինայի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացմանը խանգարել է բոլշևիկների ընդվզումը՝ երկու երկրների դեմ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Ուկրաինայի դեսպանատունը Վրաստանում Արխիվացված 2016-03-11 Wayback Machine (ուկր.), (անգլ.), (վրաց.)
  2. Embasy of Georgia to Ukraine Արխիվացված 2014-04-07 Wayback Machine (անգլ.), (վրաց.)
  3. Ուկրաինա-Վրաստան Արխիվացված 2012-03-22 Wayback Machine Країни світу Արխիվացված 2012-03-22 Wayback Machine կայքում