Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA) (վրաց.՝ საქართველოს საზოგადოებრივ საქმეთა ინსტიტუტი), մասնավոր ուսումնական հաստատություն Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Հիմնադրվել է 1994 թվականին։ Համալսարանի 4 տարբեր ֆակուլտետներ մատուցում են բակալավրի ու մագիստրատուրայի կրթական տարբեր ծրագրեր, ինչպես նաև թրեյնինգներ։ Կրթական ծրագրերի թվում են հանրային հարաբերությունները, լրագրությունը, տեղական կառավարումը և միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը։ Բացի այդ, ինստիտուտում առկա է նաև ասպիրանտուրա, որտեղ դիմորդները պաշտպանում են սոցիալական գիտությունների ոլորտում թեկնածուի աստիճան։ GIPA-ն Վրաստանի երեք ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է Թբիլիսիի ազատ համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ[1]։ Համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեդիա ոլորտի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ բացի Վրաստանի քաղաքացիներից, սովորում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ։

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1994
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Կայքgipa.ge
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (Վրաստան)##
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (Վրաստան)
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ, Վրաստան

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը հանրային կառավարման, իրավունքի, քաղաքականության և լրագրության ոլորտներում զարգացման ազգային կենտրոն է: Հիմնադրումից ի վեր GIPA-ն ինտերակտիվ կրթական ծրագրերի, հետազոտությունների ու թրեյնինգների միջոցով միավորում է բիզնեսի, մեդիայի, քաղաքացիական հասարակության և հանրային ծառայությունների ոլորտների առաջնորդներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում պետական, համայնքային և տեղական մակարդակներում արդյունավետ կառավարման մշակման, ինչպես նաև Վրաստանում ու տարածաշրջանի մյուս երկրներում անկախ ու կենսունակ լրատվամիջոցների առկայության մեջ[2]։

Համալսարանը կառավարվում է խորհրդի կողմից, որի անդամների մի մասը նշանակվում են խորհրդի գործող անդամների կողմից, մինչդեռ մյուսներն ընտրվում են համալսարանի ակադեմիական խորհրդի կողմից։ Խորհուրդը նաև նշանակում է ռեկտորին, ով, համալսարանի գործադիր տնօրենի պաշտոնում, պատասխանատու է ուսումնական հաստատության ռազմավարական զարգացման համար[3]։ Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եղել է GIPA-ի տնօրեն։ Վերջինս ներկայումս դասավանդում է համալսարանում[4]։

Ֆորմալ կրթությունից և սերտիֆիկացված ծրագրերից զատ, GIPA-ում իրականացվում են նաև բազմաթիվ հետազոտություններ ու նախագծեր։ Այն նաև հրապարակում է «Brosse Street Journal» ուսանողական թերթն ու ուսանողական անգլալեզու Radio GIPA-ն[5]։

Ֆակուլտետներ և ծրագրեր

խմբագրել
  • Կառավարման դպրոց,
  • Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոց,
  • Իրավունքի և քաղաքականության դպրոց,
  • Սոցիալական գիտությունների դպրոց,
  • Սոցիալական գիտությունների ասպիրանտուրա,
  • Վրաստանի գյուղական զարգացման բաժին

Հայտնի շրջանավարտներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მიმდინარე რეიტინგი». Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին.
  2. «History».
  3. «GIPA Charter, 27 February 2018» (PDF). GIPA Website. GIPA. Վերցված է 29 October 2019-ին.
  4. «Professor Giorgi Margvelashvili». gipa.ge. Վերցված է 2024-07-26-ին.
  5. «History».

Արտաքին հղումներ

խմբագրել