Թբիլիսիի Ազատ համալսարան

Թբիլիսիի Ազատ համալսարան (վրաց.՝ თავისუფალი უნივერსიტეტი), վրացական մասնավոր համալսարան, բացվել է 2007 թվականին։ Կազմակերպվել է Թբիլիսիի մենեջմենթի Եվրոպական դպրոցի և Թբիլիսիի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի միաձուլման ճանապարհով։ Այն հիմնել է վրացի գործարար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կախա Բենդուկիձեն, ինչպես նաև համատեղությամբ` գիտելիքի հիմնադրամի հհիմնադիրը։ Նա իր նպատակն էր համարում ապահովել բարձրակարգ կրթական ծառայություններ բոլոր մեծահասակների համար` անկախ ֆինանսական վիճակից, հաշվի առնելով մտադրությունների հստակությունը և ապագայի ծրագրերը շատ ավելի կարևորությունը[1]։

Թբիլիսիի Ազատ համալսարան
Տեսակհամալսարան
ԿարգախոսScientia, Labor, Libertas
Հիմնադրված է2007
ՀիմնադրիրKakha Bendukidze?
Անվանված էKakha Bendukidze?
ՌեկտորVakhtang Lejava?
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Կայքfreeuni.ge
Թբիլիսիի Ազատ համալսարան (Վրաստան)##
Թբիլիսիի Ազատ համալսարան (Վրաստան)
Թբիլիսիի Ազատ համալսարան, Վրաստան
 Free University of Tbilisi Վիքիպահեստում

Ազատ համալսարանի կազմում ընդգրկված են 7 ֆակուլտետներ՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (Միջազգային հարաբերություններ), բիզնեսի ֆակուլտետ, Իրավագիտության ֆակուլտետ, ֆիզիկայի ֆակուլտետ, համակարգչային գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետ, կերպարվեստի և դիզայնի ֆակուլտետ և կառավարման և սոցիալական գիտությունների ֆակուլտետ։ Ղեկավարումն իրականացնում են հոգաբարձուների խորհուրդը և գիտելիքի հիմնադրամը, յուրաքանչյուր ֆակուլտետում կա իր ուսումնական պլանը և իր կրթական ծրագրերը։ Կենտրոնական մասնաշենքը գտնվում է Թբիլիսիում՝ Վրաստանի ագրարային համալսարանի հարևանությամբ, Ազատ համալսարանի մասնաճյուղերն ամբողջ երկրում են (այդ թվում՝ Անասեուլի կրթական կենտրոնում)։ Համալսարանի ռեկտոր՝ Վախթանգ Լեժավա։ Պետական համալսարանում կան 56 դասախոսներ ստացիոնար բաժանմունքում, 84՝ հեռակա։ 44 դասախոս՝ փիլիսոփայության դոկտոր։ Դասախոսությունները ամեն օր կարդում են դեկաններն և մեթոդիստները[2]։ Համալսարանը Վրաստանի 80 համալսարանների շարքում է, որոնք պաշտոնապես համապատասխանում են Կրթության միջազգային ստանդարտներին՝ զբաղեցնելով բարձրագույն դիրքերից մեկը[3]։

Հիմնադրի մասին խմբագրել

Հիմնադիրը՝ Կախաբեր (Կախա) Ավթանդիլի Բենդուկիձեն է (1956-2014), որը ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը և 1980 թվականին ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան Մոսկվայի պետական համալսարանում։ 1987 թվականին նա ստեղծել է Բիոպրոցես առևտրային գործունեության իրավունքով հասարակական կազմակերպություն, որը կենսաքիմիկատներ է արտադրել գիտական հետազոտությունների համար և մշակել կենսատեխնոլոգիաներ։ ժամանակի ընթացքում նա դարձել Է Ռուսաստանի հայտնի գործարարներից մեկը։ Բենդուկիձեն եղել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության խորհրդի անդամ, ինչպես նաև արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության փոխնախագահ և հարկային և բյուջետային քաղաքականության կոմիտեի ղեկավար։ 2004 թվականին Բենդուկիձեն տեղափոխվել է Վրաստան՝ դառնալով երկրի էկոնոմիկայի նախարար, սակայն Ռուսաստանից նրա հեռանալու փաստացի պատճառը մերկանտիլիզմի պետական քաղաքականության մերժումն էր[4]

Հեղափոխությունից հետո Բենդուկիձեն էկոնոմիկայի նախարար էր նշանակվել նոր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Զուրաբ Ժվանիայի կարգադրությամբ[5]՝ այդ պաշտոնում աշխատելով 2004 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր։ 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի հունվարը նա եղել է բարեփոխումների համակարգման նախարար, ինչպես նաև գլխավորել Է Վրաստանի կառավարությանն առընթեր գրասենյակը 2008 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի փետրվարը։ Հենց Բենդուկիձեն է իր ներդրումն ունեցել Վրաստանի տնտեսության ոլորտում մի շարք ազատական բարեփոխումների իրականացման գործում[6]՝ 2004-2007 թվականներին ապահովելով ՀՆԱ-ի 9,3 տոկոս տարեկան աճ և 4 անգամ ավելացնելով արտասահմանյան ներդրումները։ Բենդուկիձեի առաջարկած աշխատանքի շուկայի ազատականացումը և հարկերի նվազեցումը հանգեցրել են միջին խավի ձևավորմանը[5]։։

Կրթության ոլորտում Բենդուկիձեի հիմնական վաստակը գիտելիքի հիմնադրամն է, որն էլ դարձավ Թբիլիսիի Ազատ համալսարանի և Թբիլիսիի ագրարային համալսարանի առաջացման գործոններից մեկը[4]։ 2014 թվականին Կախա Բենդուկիձեի մահից հետո (հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ազատ համալսարանում)[7] նրա դուստրը՝ Անաստասիա Գոնչարովան, ճանաչվել է ժառանգորդ և հայտարարել, որ հոր թողած ժառանգությունը նա օգտագործում է Վրաստանում կրթության հետագա զարգացման համար[8]։ 2016 թվականից այն ղեկավարում է Վրաստանի ագրարային համալսարանը[9]։

Ֆակուլտետներ խմբագրել

1991 թվականին հիմնադրվեց Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը, որը սկիզբ դրեց Ազատ համալսարանում Միջազգային հարաբերությունների ծրագրին. նախկինում այնտեղ իրականացվում էր միայն հեռավոր, միջին և Մերձավոր Արևելքի լեզուների դասավանդումը, սակայն վերջերս այնտեղ նաև առաջարկվում են Եվրոպայի և ԱՄՆ — ի երկրների ուսումնասիրության ծրագրեր[10]։ Միջազգային հարաբերությունների կրթական ծրագիրը թույլ է տալիս պատրաստել ապագա դիվանագետներ, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների աշխատակիցներ, ազգային անվտանգության ծառայությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ձեռներեցության ոլորտի ապագա գործիչներ և դասախոսներ։ Դասավանդվում են միջազգային դիվանագիտության, քաղաքագիտության, իրավունքի և տնտեսագիտության դասընթացներ, ուսումնական ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել գրականություն, մշակույթ, կրոն և պատմություն, ինչպես նաև մեկ օտար լեզու[10]։ Ազատ համալսարանը համագործակցում է Վրաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ և անցկացնում է «Չինարենի կամուրջ մրցույթը»[11]։

Բիզնես դպրոցն ի սկզբանե ստեղծվել է մենեջմենթի Եվրոպական դպրոց անվանմամբ և ավելի քան 20 տարի եղել է Վրաստանում բիզնես կրթության ոլորտի առաջատարը։ Առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր Մենեջմենթ, Մարքեթինգ, Ֆինանսներ և վարկ, Բիզնես, գործառնությունների կառավարում և այլն։ Շեշտը դրվում է բիզնեսի ոլորտում իրական պրակտիկայի վրա, ինչը զարգացնում է ուսանողների ճկունությունը, ստեղծարարությունն ու ձեռնարկատիրական ունակությունները[12]։ Մասնավորապես, բիզնես-վարչարարության ծրագիրն արժե տարեկան մինչև 3300 եվրո[13]։

Համակարգչային գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագիրն առաջարկում է բակալավրիատի երկու ուղղություններով՝ Մաթեմատիկա և համակարգչային գիտություններ, որոնցից մեկը ուսանողները պետք է ընտրեն։ Ընդունելությունն իրականացվում է Վրացական Միասնական ազգային քննության արդյունքների հիման վրա։ Այսպես, 2014 թվականին ընդունվել են 7 լավագույն ուսանողները, որոնք բարձրագույն ցուցանիշներով քննություն են հանձնել[14]։ Թբիլիսիի ազատ համալսարանը տեխնիկական մասնագիտությունների ուսանողների հետաքրքրության առումով նույն մակարդակի վրա է տեխնիկական համալսարանի հետ[15]։ Համալսարանի թիմը պարբերաբար մասնակցում է Իլյա Վեքուայի գավաթին ծրագրավորողների շրջանում[16]։

Պետական կառավարման և սոցիալական գիտությունների բակալավրիատի ծրագիրը մասնագիտանում է հումանիտար և սոցիալական գիտությունների՝ փիլիսոփայություն, սոցիոլոգիա, մարդաբանություն, հոգեբանություն, պատմություն, արվեստ և գրականություն ուսումնասիրություններում։ Ուսուցիչները խաղադրույք են կատարում անկախ, անհատական աշխատանքի, մտածողության և քննադատական վերլուծության վրա։ Ուսանողները ծանոթանում են դասական տեքստերին և մասնակցում են քննարկումներին։  Ֆակուլտետն առաջարկում է բիզնես կառավարման, տնտեսագիտության, իրավունքի և նախագիծ-մենեջմենթի ծրագրեր. շրջանավարտները կարող են աշխատել պետական, առևտրային և ոչ կառավարական կազմակերպություններում, ինչպես նաև ԶԼՄ-ներում[17]։

Բակալավրիատի ֆիզիկայի քառամյա ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աստղաֆիզիկան, հարաբերականության ընդհանուր տեսությունը, խտացված նյութի ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա։ Շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում[18]։

Պատահարներ խմբագրել

  • 2011 թվականին Ազատ համալսարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել դասախոսներ Գեորգի Ջորջաձեի և Ավթանդիլ Աչելաշվիլիի միջև դասախոսության ժամանակ, Ջորջաձեն դանակով վիրավորվել է։ Գրասենյակի ղեկավար Գեորգի Մելաձեն հայտարարել է, որ Աչելաշվիլիի մոտ, որը վնասվածք էր ստացել, կարող էր բանականության ժամանակավոր մթագնում լինել։ Ձերբակալվածն ազատ է արձակվել գրավի դիմաց[19]։
  • Խոզի գրիպի համաճարակի պատճառով 2019 թվականի սկզբին համալսարանում մեկշաբաթյա ընդմիջում հայտարարվեց՝ տեղափոխելով մի շարք պարապմունքներ[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'About Us' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «University Today». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  3. Какие университеты Грузии соответствуют международным стандартам (ռուս.)
  4. 4,0 4,1 Herszenhorn, David M. «Kakha Bendukidze Dies at 58; Pushed Post-Soviet Market Change». nytimes.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 «Famous Reformist Kakha Bendukidze Dies at 58». tabula.ge. Tabula, 2009–2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  6. «Obituaries». washingtonpost.com. The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. В Тбилиси похоронили Каху Бендукидзе Արխիվացված 2019-04-18 Wayback Machine (ռուս.)
  8. Наследство реформатора Бендукидзе (ռուս.)
  9. Дочь миллиардера Бендукидзе возглавила Аграрный университет в Грузии (ռուս.)
  10. 10,0 10,1 «'International Relations' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  11. В Тбилиси прошел 9-й студенческий конкурс «Мост китайского языка» (ռուս.)
  12. «'ESM' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  13. Сколько стоит обучение в вузах Грузии (ռուս.)
  14. «'Mathematics and Computer Sciences' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  15. Какие профессии выбирают грузинские абитуриенты и почему (ռուս.)
  16. Кубок И.Н. Векуа - 2014 Արխիվացված 2021-10-03 Wayback Machine (ռուս.)
  17. «'Governance and Social Sciences' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  18. «'Physics' of The Free University of Tbilisi». The Free University of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  19. В Тбилиси профессор Свободного университета ранил ножом коллегу (ռուս.)
  20. Число жертв свиного гриппа в Грузии выросло до 15: угрозы эпидемии нет (ռուս.)