Վտարվածը (անգլ.՝ Last Exile, ճապ.՝ ラストエグザイル Ռասուտո Էգուձայրո), գիտա-ֆանտաստիկ ժանրի անիմե-սերիալ, որի տևողությունն է 26 սերիա։ Թողարկվել է 2003 թվականին Gonzo անիմե-ստուսդիայի կողմից։ Ռուսաստանում լիցենզավորվել և տպագրվել է MC Entertainment ֆիրմայի կողմից։ 2011 թվականի փետրվարին հայտարարել են երկրորդի մասի՝ Last Exile: Ginyoku no Fam-ի, վրա աշխատանքի մասին[1]։ Նոր սերիալի թողարկումը սկսվել է 2011 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2012 թվականի մարտի 23-ը։

Վտարվածը
ラストエグザイル
Ժանրարկածային, ռոմատիկ, փոփպանկ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2003
Պրեմիերա2003 թվականի ապրիլի 7- 2003 թվականի սեպտեմբերի 29
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորKoichi Chigira?
ԸնկերությունGonzo
Տևողություն26 րոպե, 24 սերիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Վտարվածը» (բնօրինակ անվանում — ラストエグザイル)

Սյուժե խմբագրել

Գործողությունները կատարվում են Պրեստել անունով մի աշխարհում, որը բաղկացած է երկու պետություններից, որոնք գտնվում են պատերազմական վիճակում՝ Անատոլ կայսրություն (հուն․՝ ανατολή, արևելք) և Դիզիտ թագավորություն (հուն․՝ δύση, արևմուտք), որոնք բաժանված են օդային հսկա կույտով՝ «Գրանդ Ստրիմով», որտեղ էլ թագավորում է հզոր Գիլդիան։ Գիլդիան երկու պետությունների համար խաղում է մրցավարի դեր։

Անատոլում, Նորիկի քաղաքում ապրում են երկու երիտասարդ ընկերներ՝ Կլաուս Բարկան և Լավի Հեդը, որոնք գումար են վաստակում թերթի ցրիչ աշխատելով կամ փոքր բեռներ առաքելով։ Նրանք երկուսով վանշիպով թռչում են ու մանկությունից երազում գեթ մեկ անգամ հատել «Գրանդ Ստրիմը»։ Մի անգամ, Նորիկի Գավաթի խաղերին մասնակցելու ժամանակ, նրանք նկատում են վնասված վանշիպ և որոշում են օգնել նրա վիրավոր օդաչուին։ Վանշիպին հետևում է Գիլդիայի աստղանման գրոհիչը, և օդաչուն խնդրում է Կլաուսին նշված տեղը հասցնել իր բեռը՝ Ալվիս Համիլթոն անունով փոքրիկ աղջկան։ Նշված վայրը հին տաճարի ավերակներ են, որտեղ աղջկան պետք է վերցնի Ալեքս Ռոուն՝ «Սիլվանա» մարդասպան նավի կապիտանը, որը հին հաշիվներ ունի Գիլդիայի հետ…

Հիմնական հերոսներ խմբագրել

Կլաուս Բարկա (ճապ.՝ クラウス・ヴァルカ, Կուրաուսու Վարուկա), վանշիպի 15-ամյա օդաչու, «Նորիկի օդաչուների միության» անդամ, որը զբաղվում է նամակների ու բեռների տեղափոխմամբ։ Նա և իր նավարկորդ Լավի Հեդը մեծացել են միասին։ Նրանց հայրերը ևս եղել են նույն անձնակազմից՝ Կլաուսի հայր Գամիլկար Բարկան եղել է Նորիկիի լավագույն օդաչուն, իսկ նրա նավարկորդը եղել է Լավիի հայրը՝ Ջորջ Հեդը։ Երբ Անատոլը կայսրությունը որոշեց դադարեցնե; Դիզիտի հետ կռիվը, խաղաղության պայմանագրի առաքման աշխատանքը հանձնարարվեց Բարկայի և Հեդի անձնակազմին։ Նրանց հետ մեկնել է նաև Ալեկս Ռոուն (նավարկորդը եղել է նրա հարսնացուն՝ Անատոլի նախագահի դուստր Յուրիս Բասիանուսը)։ Դա եղել է սերիալի գործողություններից տասը տարի առաջ։ Գրանդստրիմի վրայով Դիզիտին հասնելու փորձը անհաջող է ընթանում, և Կլաուսի ու Լավիի հայրերն ու Ալեքսի հարսնացուն մահանում են։ Կես տարի հետո մահանում է նաև Կլաուսի մայրը։ Որբ դառնալուց հետո, Կլաուսն ու Լավին միասին շատ փորձություններ են հաղթահարել, ինչն էլ նրանց ավելի է մոտեցրել։ Երազելով դառնալ օդաչու և հատել Գրանդստրիմը, Կլաուսը Լավիի հետ միասին սկսում է սովորել, թե ինչպես թռչել վանշիպով։ Լավին դառնում է նրա նավարկորդը, և շուտով առաջին հաջող թռիչքներից հետո անձնակազմը սկսում է նամակ առաքելու հանձնարարություններ ստանալ։ Կլաուսը սկսում է վարպետորեն թռիչքներ կատարել։ Նա շատ բարի է, ուշադիր և մոլեգնաբար խիզախ։ Նպատակին հասնելու ճանապարհին համառ է։ Շատ հոգատար է Լավի հետ ու նաև մյուս աղջիկների հետ հարաբերությունների մեջ։ Պաշտպանումէ Ալվիսին։ Սերիալի վերջում Կլաուսի ու Լավիի երազանքը իրականությւոն է դառնում՝ նրանք հատում են Գրանդստրիմը։

Լավի Հեդ (ճապ.՝ ラヴィ・ヘッド, Րավի Հեդո), Կլաուսի տարեկցուհին։ Մազերը շիկահեր են, աչքերը՝ մոխրագույն։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ և նա երբեք մորը չի տեսել, անգամ նկարներով, քանի որ նրանց ընտանիքում ֆոտոխցիկ չի եղել։ Նրա հայրը տեղափոխվել է Գամիլկարի՝ Կլաուսի հոր, տան կողքի տունը, իսկ Գամիլկարի կինը՝ Կլաուսի մայրը, Լավիին մեծացրել է ինչպես սեփական աղջկան։ Հոր և Կլաուսի ծնողների մահից հետո Լավին որոշում է օգնել Կլաուսին վանշիպի նորոգման հարցում, որոշելով դառնալ լավագույն նավարկորդը և ընկերոջ հետ հատել Գրանդստրիմը։ Որպեսզի պահպանեն վանշիպը, Կլաուսն ու Լավին ստիպված են լինում վաճառել երկու տներն ու տեղափոխվել քաղաք։ Լավին հոգում է համեստ տնտեսության հարցերը, օգնում է Կլաուսին և դառնում վանշիպի մեխանիկը։ Նա բարի է ու կարեկցող, բայց շատ տաքարյուն։ Նա անգիտակցաբար սիրահարվում է Կլաուսին ու խանդում է նրան Տատյանայի ու նաև մնացած աղջիկների հետ տեսնելիս։

Ալվիս Համիլտոն (ճապ.՝ アルヴィス・ハミルトン, Արուվիսու Համիրուտոն), գիլդիայի չորս տներից մեկի՝ Համիլտոնի, դուստրը։ Գիլդիայի կողմից հետապնդման ժամանակ նա ապրել է Անատոլում իր տան վերջին ներկայացուցչի հետ։ Փոքրիկ սիրունիկ աղջիկ է[2], գաղտնագրված Էկզայլի բանալին է։ Քանի որ նրա բնակության վայրը հայտնի դարձավ Գիլդիային, կայսրության հրամանագրի համաձայն, նա պետք է տեղափոխվեր «աշխարհի ամենաապահով վայրը»՝ «Սիլվանայի» վրա։ Օդաչու Ռալֆ Վենդսեյի վանշիպը, որը պետք է տեղ հասցներ Ալին ու նրա դայակ Գիտային, ռմբակոծվում է Գիլդիայի կողմից։ Ռմբակոծության ժամանակ մահանումէ Գիտան, Ռալֆը մահացու վնասվածքներ է ստանում, իսկ վանշիպը լուրջ վնասվում է։ Օդաչուն հանձնարարությունն ու «բեռը», այսինքն Ալվիսին, հանձնում է Կլաուսին ու Լավիին, իսկ հետո՝ փորձելով շեղել Գիլդիայի կործանիչի ուշադրությունը, մահանում է։

Ալեքս Ռոու (ճապ.՝ アレックス・ロウ, Արեքուսու Ռո), անատոլական նավատորմի հուսահատված կապիտան, որը երբեք պարտություն չի կրել ու նախընտրում է ավելի շատ աշխատել, քան խոսել։ Բայց Ալեքսին ոչ բոլորը գիտեն դեմքով։ Նա շատ լուրջ է ու քչախոս, պահպանում է սառնասրտություն ցանկացած իրավիճակում։ Երիտասարդ տարիքում վերապրած տրագեդիայից հետո, որի ժամանակ նա կորցրեց իր հարսնացուին ու Կլաուսի հորը, ում նա հարգում էր, նա փակվեց իր մեջ ու իր առջև դրեց միակ նպատակը, որի համար ապրում է՝ ցանկացած ձևով վրեժ լուծել Մաեստրո Դելֆինեից, որը մեղավոր է նրա ընկերների ու սիրեցյալի մահվան մեջ։ Ինչպես նաև նա ցանկանում է հասնել մինչև Էկզայլ և ոչնչացնել այն, կամ օգտագործել նպատակին հասնելու համար։ Ինքը՝ Ալեքսը, այդ տրագեդիայի ժամանակ փախել է Գրանդ Ստրիմից, և այդ ժամանակ դեմքի վրա ստացել է խորը սպի, որը թաքցնում է մազերի ետևում։ Եթե անհրաժեշտ լինի, նա վրեժ լուծելու համար, կարող է նաև զոհել ցանկացածի կյանքը, թեկուզ իր առաջին օգնական Սոֆիա Ֆորեստերինը, որը միակ մարդն է, ում նա վստահում է ու գնահատում։ Վերջում նա իրականացնում է իր ծրագիրը, մերկ ձեռքերով սպանելով Դելֆինեին։ Ալեքսը դրանից հետո մահանում է հրետանու հարվածից, որը պատվիրել էր Սոֆիան։

Սոֆիա Ֆորեստեր (ճապ.՝ ソフィア・フォレスター, Սոֆիա Ֆորեսուտա), «Սիլվանայի» կապիտան Ալեքս Ռոուի գլխավոր օգնականը։ Լինելով Անատոլի արքայադուստրը, նրան ուղարկում են նավի վրա, որպեսզի հետևի ու կառավարի Ալեքս Ռոուի գործողությունները, որին միանգամից լրջորեն սիրահարվում է։ Սակայն Ալեքսը նրան չի պատասխանում սիրո հարցում, քանի որ դեռ սիրում է իր մահացած սիրեցյալին։ Սոֆիան կազմակերպված ու ճիշտ կատարում է Ալեքսի հրահանգները։ Դրան զուգահեռ նա իրեն համեստ ու հարգանքով է պահում անձնակազմի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց նա նամակ է ստանում հորից, որպեսզի վերադառնա տուն, որտեղ էլ հոր մահից հետո դառնում է կայսրուհի, և օգտվելով դրանից նա Անատոլի ու Դիզիտի միջև համաձայնագիր է կնքում։ Ավելի ուշ Սոֆիան վերադառնում է «Սիլվանա», ու նորից դառնում Ալեքսի «առաջին օգնականը»։

Տատյանա Վիսլա (ճապ.՝ タチアナ・ヴィスラ, Տաիանա Վիսուրա) «Սիլվանայի» ռազմական վանշիպների սավառնակախմբի գլխավորը։ Նա հայտնի, բայց աղքատացած ընտանիքի անդամ է։ Սովորել է սպայական ակադեմիայում, սակայն չի գնացել բարձր կուրսերի, քանի որ պետք է գումար վաստակեր հիվանդ հոր ու մոր համար։ Հիմա էլ աշխատավարձը ուղարկում է նրանց։ Չնայած, ու հոգու խորքում Տատյանան բարի ու նուրբ աղջնակ է, բայց շրջապատում իրեն պահում է շատ ինքնահավան ու անմատչելի, համառ է ու կոպիտ է պատասխանում մնացածին։ Այդ պատճառով «Սիլվանայի» մեխանիկները իրենց մեջ նրան անվանում են «արքայադուստր»։ Նրան շատ է դուր գալիս Կլաուսը, բաց նա դա թաքցնում է։ Իր հերթին Մորանը՝ հետևակայինը, ամենասկզբից անտարբեր չէր նրա հանդեպ։ Հետագայում Տատյանան ոգեշնչվելով Կլաուսից, որոշում է դառնալ վանշիպի օդաչու, քան մնալ սավառնակախմբի գլխավոր։

Մորան Շետլանդ (ճապ.՝ モラン・シェトランド), հետևակային զինվոր, Անատոլի տարբեր նավերի կողմից կազմակերպած Դիզիտի դեմ շատ կռիվների մասնակից։ Խիզախության համար ունի շատ շխամեդալներ (ճիշտ է, ոչ բոլորն են նրանը, մեծ մասը նա հավաքել է իր մահացած ընկերներից)։ Փաստացի նրան մնացել է մեկ մենամարտ, որպեսզի դուրս գա շարային մակարդակից ու առաջ գնա։ Սակայն իրավիճակներն այնպես են դասավորվում, որ նա սըիպված իր տեղը զիջում է, ու սկսում աշխատել որպես մեխանիկ։ Այնտեղ էլ սիրահարվում է Տատյանային, բայց հետո հասկանում է, որ նրանց վիճակված չէ լինել միասին։ Ավելի ուշ նա լքում է «Սիլվանան» ու վերադառնում հետևակին․ մասնակցում է գաղտնի գործողության, որպեսզի վերադարձնի Կլաուդիևյան շարժիչներն ու ազատ արձակել գահը Գիլդիայի ազդեցությունից։ Իրականցնելով այդ գործողությունը, Մորանը հանդիպում է Դունյային։ Դունյան Դիզիտից է։ Նրանք միանգամից սիրահարվում են, ու Մորանը խնդրում է նրան ամեն ինչի վերջանալուց հետո, գալ «Սիլվանայի» վրա։ Դունյան համաձայնվում է։ Գործողությունը հաջող է ավարտվում ու նրանք վերադարձնում են շարժիչները։ Բայց այդ ընթացքում Մորանին լուրջ վնասում են, այդ պատճառով կարծում են, որ նա մահացել է։ Սակայն վերջաբանում երևում է, որ նա չի մահացել, ու ապրում է ագարակում Դունյայի, եղբայրների ու քույրերի հետ։ Պատմության սկզբում նա հանդես է գալիս Կլաուսին ու Լավիին ի օգուտ, ու փրկում է նրանց։

Դիո Էրակլեա (ճապ.՝ ディーオ・エラクレア, Դիո Էրակուրեա), Մաեստրո Դելֆինայի կրտսեր եղբայրը, Գիլդիայի գահի ժառանգորդը։ Նա տասնվեց տարեկան է։ «Սիլվանայի» վրա է հայտնվում, ցանկանալով ազատվել քրոջ բռնապետությունից։ Ի տարբերություն Մաեստրո Դելֆինայի, Դիոյին հետաքրքրում է մարդկանց հետ կապված ամեն ինչ․ մասնավորապես Կլաուսը, որին նա անվանել է «Իմելման»[3]։ Ամենասկզբից նա վատ տպավորություն է թողնում, քանի որ իրեն պահում է ինչպես շփացած երեխա, անընդհատ ջղայնացնում է Կլաուսին։ Սակայն նա ունի բարի սիրտ, լավ օդաչու է ու ընկեր, չնայած, որ լավ չի շփման մեջ։ Գիլդիա վերադառնալուց ու «ուղեղի լվացումից» հետո, որը հրամայել էր անել Դելֆինան, հոգեկան շեղումներ է ստանում ու անհայտ կորչում «Գրանդ Ստրիմում»[4]։

Ալիսիա Էգրյու (ճապ.՝ アリスティア・アグリュー, Արիսուտիա Ագուրյու), ակադեմիայում Տատյանայի համադասարանցին ու լավագույն ընկերուհին, նրա վանշիպի նավակորդը։ Հետաքրքվում է «երկնքում կատարվող» իրադաչձություններով, ու լավ թաքցնում է իր զգացմունքները շրջապատից։

Լյուսիոլա (ճապ.՝ ルシオラ, Րուսիորա), Գիլդիայի անդամ, մարտաձևերի վարպետ ու Դիոյի անձնական թիկնապահը։ Դիոյին միացել է դեռ մանուկ հասակից ու ուղեկցում է ընկերոջն ու պարոնին ամենուր։ Մաեստրո Դելֆինայի հրամանով որոշ ժամանակ հետևել է Դիոյին (հենց նա է հայտնել որ Դիոն «Սիլվանայի» վրա է), բայց, երբ ստիպված էր ընտրություն կատարել Դելֆինայի վստահության ու Դիոյի փրկության միջև, նա ընտրում է վերջինը։ Նա արդեն խելագարված Դիոյին հանձնում է Կլաուսին ու օգնում նրանց փախչել գիլդյան նավից։ Ավելի ուշ նա սպանում է Դելֆինայի թիկնապահներին, որոնց նա ուղարկել էր արքայազնի հետևից, ու խնդրում է Մաեստրոյին Դիոյին վերադարձնել հիշողությունը, բայց նա ոչ միայն չի համաձակնվում, այլ նաև սպանում է վերջինին։

Մաեստրո Դելֆինա Էրակլեա ( ճապ.՝ マエストロ・デルフィーネ・エラクレア, Մաեսուտորո Դերուֆինե Էրակուրեա), Գիլդիայի Մաեստրոն, ստացել է այդ կոչումը տասնչորս տարեկանում իշխող ցեղերի երկպառակության արդյունքում, որի ընթացքում վտարվում է իշխող Բասիանուս տունը, ինչպես նաև նրա ազդեցության տակ գտնվող Դագոբել ու Համիլտոն տները, իսկ Գիլդիան սկսում է կառավարել Էրակլեա տունը։ Տարված է ամբողջական միաիշխանության գաղափարով ու երկինքը կարծում է իրնեը։ Ցանկանում է իրեն ենթարկեցնել Էկզայլը, որը դեռևս միակ ուժն է, որ իրեն չի պատկանում։ Դելֆինան ինքնասիրահարված է, բռնապետ ու խորը վիրավորում է մարդկանց։ Սիրում է վարդեր։ Մահացել է (խեղդվել) Ալեքսի կողմից, Գիլդիայի նավի ոչնչացումից վայրկյաններ առաջ, որի վրա նրանք էին։

Աշխարհի նկարագիր խմբագրել

Գահն իրենից ներկայացնում է ավազի ժամացույցի նման բան․ նրա երկու կողմերում են գտնվում Անատոլն ու Դիզիտը, իսկ այնտեղ, որտեղ հատվում են այդ երկու բևեռները, գտնվում է «Գրանդ Ստրիմ»-ը («Հզոր հարված» (անգլ.՝ Grand Stream)), որը բաժանում է գահը։

Ինչքան հնարավոր է կարծում են, որ «Գրանդ Ստրիմը» ունի արհեստական ծագում, այն կառուցել են որպեսզի թաքցնեն «Էկզայլը» (անգլ.՝ Exile)։ «Գրանդ Ստրիմի» պատճառով մթնոլորտի շրջանառությունը Գահի երկու կողմերում գրեթե ոչնչացել է, և դա բերել է իրենց կլիմաների համար աղետալի հետևանքերի[5]։ Մի անգամ Գիլդիայում կային եղանակի կարգավորման տեխնիկաներ, բայց Մաեստրո Դելֆինայի կառավարության գալուց հետո այդ տեխնիկաներին չհետևելու պատճառով նրանք շարքից դուրս եկան։ Եվ Գահում եղանակների փոփոխությունը ամբողջապես դադարեց։ Ներկա ժամանակում Անատոլի կայսրությունը ամբողջապես տապի ու անապատների տարածք է, գրեթե զրկված կանաչ բուսականությունից։ Ջուրն Անատոլում շատ թանկարժեք է (անգամ ակումբներում ալկոհոլային ըմպելիքների փոխարեն վաճառում են ջուր)․ մաքուր ջուրը ճոխություն է, որը հասանելի է ոչ բոլորին։ Դիզիտում ընդհակառակը՝ տարածք է ամբողջական ցրտի ու մրրիկների։ Եղանակային էքստրեմալ պայմաններն էլ այս երկու թագավորությունների միջև առաջ են բերում կռիվներ «Արևի տակ տարածք» գտնելու համար։ Հրարհրողի դերում միշտ հայտնվում է Դիզիտը, որը այսքան ժամանակ ցուրտ լինելու պատճառով այլևս բնակության համար պիտանի չէ։

Գիլդիան համարվում է կոնֆլիկտի չեզոք կողմը։ Գիլդիան հզոր ֆրակցիա է, որը բռունցքի մեջ է պահում ցանկացած օդային շարժում, քանի որ այստեղ կան, մյուս երկու պետոթյունների զինտեխնիկան գերազանցող տեխնիկաներ։ Գիլդիան է դնում կռիվների սահմաններն ու, եթե նրան ինչ որ բան դուր չգա, ցանկացած պահի կարող է ետ վերցնել ավտոնոմ ուժային տեխնիկաները, որոնցով թռչում են ամբողջ աշխարհի նավերը։

Գիլդիային պատկանող տարածքները գտնվում են «Գրանդ Ստրիմի» մեջ։ Մշտական խիտ ամպամածության պատճառով այնտեղ չի ընկնում արևի լույսը։ Դրա համար էլ գիլդիացիների հատկանշական գիծը նրանց սպիտակ մաշկն է։

Սկզբից Գիլդիան կատարում էր «Էկզայլի» պահպանման դերը, բայց հետո դրա նկատմամբ կորցրեց իր հետաքրքրությունը, ու սկսեց «խաղալ» Գահի բնակիչների հետ։

Կռիվ Գիլդիայի կանոններով խմբագրել

Սկզբում նավերը հավաքվում են երկու շարքերով և սպասում են մեկնարկի ազդանշանին։ Ազդանշանից հետո սկսում են միմյանց դեմ հանդիման և երբ հայտնվում են իրար դիմաց, սկսվում է հետևակների միջև փոխհրաձգությունը, որոնք գտնվում են նավերի վերնասրահներում։ Այն դեպքում, եթե մի կողմի հետևակի կորուստը կազմի 30%-ից ավելի, ապա կռիվը դադարեցվում է Գիլդիայի կողմից, ու հաղթանակ տանում է այն կողմը, որն ունի ավելի քիչ զոհեր։ Այն դեպքում, եթե փոխհրաձգությունը չի որոշում հաղթողին, սկսվում է հրետանային մենամարտ։ Այն կողմը, որը կունենա ավելի շատ նավերի կորուստ, կամ ավելի շուտ կհանձնվի, ապա նա պարտություն կկրի։

Եթե Գիլդիայի գրոհայիններն են սկսում մենամարտել, ապա նրանց գրոհը կարող է տևել 20 րոպեից ոչ ավել։

Սարքավորումներն ու տեխնոլոգիան խմբագրել

Գահի վրա տրանսպորտի հիմնական ձևը հսկայական օդային նավերն են, որոնք օգտագործվում են հատուկ սարքավորումներ։ Այդ սարքավորումները պատրաստվում են Գիլդիայի կողմից։ Դրանք պատրաստվում են ավտոնոմ գործակցի տեսքով, որը լրացված է սեփական անձնակազմով և ի վիճակի ցանկացած պահի Գիլդիայի հրամանով առանձնանալ նավից, դրանով ոչնչացնելով այն։

Վանշիպ (Vanship), փոքրիկ և շարժուն թռչող սարք, մշակված Անատոլիայի նախագծողների կողմից, Գիլդիայից անկախ։ Խորհրդանշում է խելքի ազատությունը Գիլդիայի մենաշնորհից։ Աշխատում է «կլավդի-ջուր» կապով։ Արտաքին տեսքից հիշեցնում է մրցաշարային բոլիդի և ինքնաթիռի միջինը։ Հիմնականում ծառայում է վոստային առաքումների և թեթև ուղեբեռերի բոխադրման համար, սակայն հետագայում նրան սկսում են օգտագործել նաև ռազմական գործէությունների համար։

Կործանիչ (Աստղանման), Գիլդիայի բարձր տեխնոլոգիական ռազմական կործանիչ, ոչ մեծ չափերով (մի քիչ փոքր վանշիպից), սակայն շատ շարժուն։ Ունի չորս ճառագայթանի աստղի ձև։ Սառխավորված է բազմաթիվ ռազմական համակարգերով (նավավարություն, կապ, հայտնաբերում, դիտարկում և այլն), որոնցից ինֆորմացիան հաղորդվում է անմիջապես Գիլդիայի նավի դիտարկող վրա։ Կարող է վերափոխվել քայլող միջատանման ռոբոտի։ Կործանիչների մի մասը ղեկավարվում է ավտոմատ կերպով։

«Սիլվանա» (Silvana), ռազմական դրեդնոուտ, Գիլդիայի տեխնոլոգիաներով գաղտնի կառուցված Անատոլիայի կառավարության կողմից։ Գիլդիան չունի «Սիյվանայի» շարժիչի վրա վերահսկողություն, որը վերջինիս մեծագույն առավելություն է տալիս Դիզիտի դեմ պայքարում և պավասարեցնում է հնարավորությունները հենց Գիլդիայի դեմ։ Նավի հրամանատարն է Ալեքս Ռոուն։

«Ուրբանուս», Անատոլ կայսրության հզոր ռազմական հածանավի տեսակ, նախատեսված ինչպես հեռավոր, այնպես էլ մերձավոր մարտի համար (դրա համար նավի վրա կան հատուկ ճոպաններ աբորդաժային կեռիկներով, իսկ թևիկների վրա ամրացված են շղթայական սղոցի նման սարքեր, նախատեսված այն բանի համար, որ խոյահարեն և մասնատեն թշնամական նավերի իրանները)։

Կլավդիյ, բյուրեղ, մասամբ լուծվող ջրի մեջ։ Ունի կապույտ, թարթոռ, ֆլյուորեսցենտային գույն։ «Կլավդիյ» լուծույթը օգտագործվում է որպես վառելիք «կլավդիական շարժիչներում», հենց այստեղից էր նրանց անվանումն է։ Աշխատանքի սկզբունքը ճշգրտորեն հայտնի չէ, սակայն, ենթադրաբար, արագ շրջապտույտի պայմաններում կլավդիյն սկսում է արտադրել հակաձգողականություն, նման ստատիկ էլեկտրականության, այդ ընթացքում կլավդին ծախսվում է։ Ռեակցիայի ժամանակ կլավդին կայուն չէ, այդ պատճառով շտուրմանին անհրաժեշտ է թռիչքի ժամանակ հետևել նրա ճնշմանը։ Կլավդին հանդտսանում է Գահի աշխարհի հիմնական արժեքներից մեկը։

«Էկզայլ», երկրային գաղութարարների տիեզերական նավը, որոնք երբևէ ժամանել էին Գահ։ Ստեղծվել է նրա համար, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները Երկրի և գաղութի միջև։ «Գրանդ Ստրիմ», նրա արտաքին պաշտպանիչ թաղանթն է, երկրորդ պաշտպանիչ թաղանթը կազմում է մետաղական բողբոջի նման ինչ-որ բան նավի շուրջ։ Նա ավտոմատ կերպով արձագանքում է ամեն ինչի վրա, ինչը մոտենում է «Էկզայլ»-ին, բաց թողնելով բազմաթիվ հսկա շոշափուկներ, որոնք ունակ են պահել և մասերի մասնատելռազմական նավը։ Կործանումից խուսափել կարող են միայն փոքր և շարժուն վանշիպները։

Գաղտնածիսություններ խմբագրել

Գաղտնածիսություն, ոտանավոր, որը տալիս է կառավարում «Էկզայլի» վրա։ Գոյություն ունի չորս գաղտնածիսություն, որոնցից յուրաքանչյուրը պատկանում էր Գիլդիայի տոհմերից մեկին և փոխանցվում էր սերնդից սերունդ։ Նա, ով նրանց հավաքում է մեկտեղում, կարող է գործարկել «Էկզայլը», բայց դրա համար անհրաժեշտ է Ալվիս Համիլթոնի ներկայությունը՝ առանց նրա գաղտնիծիսությունները ուժ չունեն, նա հանդիսանում է «բանալի»։

Տուն Տարբերակ Ռոմաձի Բնօրինակ տեքստ
I (Էրակլեա տան գաղնածիսություն). Ի՞նչ է գտնվում Ամպերից այն կողմ
Այն, ինչը մոլորված երեխաներին տանում է մոր մոտ —
Էկզայլ։
Sora no kanata ni aru mono wa…
Mayoigo o haha no te ni michibiku mono: EGUZAIRU
空の彼方にあるものは…
迷い子を母の手に導くもの: エグザイル
II (Դագոբել տան գաղտնածիսություն). Ալիքներ, վազող ոսկե դաշտերով։
Գարնան շունչը Կյանք է բերում։
Երկիր, ծածկված ցորենով։
Daichi o konjiki ni someru nami…
Inochi o hagukumu megumi no ibuki, mugi no daichi
大地を金色に染める波…
命を育む恵みの息吹き: 麦の大地
III (Բասիանուս տան գաղտնածիսություն). Ուղին, որը տանում է Հրեշտակներին,
Մեծ Քամիների Ճանապարհ —
Գրանդ Ստրիմ։
Tenshi no oriru michi…
So wa ooinaru kaze no michi: GURANDO SUTORIIMU
天使の降りる道…
其は大いなる風の道: グランドストリーム
IV (Համիլթոն տան գաղտնածիսություն). Ի՞նչ է գտնվում հիշողության խորխորատներում
Այն, որտեղից ամեն ինչ սկսվեց և ինչին ամեն ինչ կվերադառնա—
Երկնագույն մոլորակ։
Kioku no kanata ni aru mono wa…
Subete ga umare subete ga kaeru basho: aoi hoshi
記憶の彼方にあるものは…
全てが生まれ全てが帰る場所 - 青い星

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «GONZO 20周年記念作品「ラストエグザイル‐銀翼のファム‐」製作決定!» (ճապոներեն). Gonzo. 2 февраля 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  2. Ըստ սցենարի նա տասնմեկամյա աղջնակ է, բայց անիմեում նա ավելի փոքր է երևում, մոտ յոթ-ութ տարեկան։
  3. Դա Մաքս Իմելմանի պատվին դրված անուն է, որը եղել է շատ հայտնի օդաչու, նաև այդպես է կոչվում նրա կատարած հնարքը, որը շատ անգամներ կրկնվում է անիմեում՝ «իմելմանյան պտույտը»։
  4. Չնայած, որ Դիոն «Գրանդ Ստրիմ»-ում համարվում է մահացած, բայց «Վտարված»-ի շարունակության՝ «Արծաթե թև»-ում, նա նորից է հայտնվում գործող դերի կերպարում։
  5. «Развитие». Изгнанник. Սերիա 11.