Վսևոլոդ Գարշին

ռուս գրող

Վսևոլոդ Միխայլովիչ Գարշին (ռուս.՝ Все́волод Миха́йлович Га́ршин, փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…], Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4]), ռուս գրող, 1877 թվականին կամավոր մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին և ստացած տպավորությունները արտահայտել «Չորս օր» (1877), «Վախկոտը» (1879), «Շարքային Իվանովի հիշողություններից» (1883) պատմվածքներում։ Հայտնի են Գարշինի «Հանդիպում» (1879), «Նկարիչներ» (1879) պատմվածքները և «Կարմիր ծաղիկ» վիպակները։ Նա պատմվածքի մեծ վարպետ է։ Նրա երկերին հատուկ են հուզականությունն ու դրամատիկական լարվածությունը[5]։

Վսևոլոդ Գարշին
Ծնվել էփետրվարի 2 (14), 1855[1][2][3][…]
ԾննդավայրԲախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…]
Վախճանվել էմարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…] (33 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի[3]
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, բանաստեղծ և արվեստի քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1876)[3][2]
ԱմուսինՆադեժդա Զոլոտիլովա[3]
Վսևոլոդ Գարշին Վիքիքաղվածքում
 Vsevolod Garshin Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Գարշինները հին ազնվականական տոհմ են` ըստ ավանդության սերված Գորշիներից (կամ Գարշիներ) Իվան III-ի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է ռազմական միջավայրում (հայրը` Միխայիլ Եգորովիչ Գարշինը (1817—1870) սպա էր), իսկ մայրը հետաքրքրվում էր գրականությամբ և քաղաքականությամբ, ազատ տիրապետում էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին և հսկայական ազդեցություն է ունեցել որդու վրա։ Գարշինի դաստիարակը եղել է Պ. Վ. Զավադսկին` 1860-ական թվականների հեղափոխական գործիչը, որի հետ հետագայում հեռացել է նրա մայրը։ Այս ընտանեկան դրաման ծանր է անդրադարձել նրա առողջության և աշխարհազգացողության վրա։

1864 թվականին Գարշինը սովորել է Սանկտ Պետերբուրգի 7-րդ գիմնազիայում։ 1872 թվականին կրթություն է ստացել ռեալական դպրոցում։ 1874 թվականին Գարշինը ավարտել է ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի Պետական լեռնային ինստիտուտը, բայց չի ավարտել։ 1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան Թուրքիայի դեմ նրան կտրում է պարապմունքներից։ Նա վիրավորվում է ոտքից։ Պատերազմից հետո սպայի աստիճան է ստանում և պաշտոնաթող լինում։ Մանուկ հասակից Գարշինը ծայրաստիճան նյարդային էր և տպավորվող։ Հետագայում նա տառապում է նյարդային լարվածությունից և 33 տարեկան հասակում ինքնասպան է լինում` իրեն նետելով աստիճանավանդակից (ցած նետվելը եղել է ոչ մեծ բարձրությունից, մահը վրա է հասել մի քանի օր անց)[6]։

Ծանոթագրություններ Խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վսևոլոդ Գարշին հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 701