Վուպի պայ (անգլ.՝ Whoopie pie) հայտնի նաև որպես Black moon, Gob (Պիտսբուրգի շրջան), Black-and-white, Bob, и BFO (Big Fat Oreo-ից)՝ ամերիկյան հրուշակեղեն թխվածքաբլիթի տեսքով[1], կարկանդակ[2], տորթ[3] կամ քաղցր սենդվիչ։

Վուպի պայ
Ենթատեսակթխվածքաբլիթ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Whoopie pies Վիքիպահեստում

Բաղկացած է երկու կլոր շոկոլադե շերտերից, երբեմն դդմից, կոճապղպեղից կամ այլ ուռուցիկ ձև ունեցող մթերքից, որոնց միջև կա քաղցր, սերուցքային կամ էլ գլազուրային միջուկ[4]։ Բացի այդ, լցոնման համար կարող եք օգտագործել բեզե[5], սերուցքային պանիր կամ կաթնաշոռ[6]։

Պատմություն

խմբագրել

Չնայած վուպի պայն համարվում է Նոր Անգլիայի դասական և Փենսիլվանիայի ամիշների ազգի ավանդական սնունդ[7], սակայն դրանք ավելի ու ավելի են վաճառվում ողջ Միացյալ Նահանգներում[4]։

Ըստ լեգենդի՝ ամիշ կանայք նման կարկանդակներ էին թխում իրենց ամուսինների համար և դնում ճաշի տուփերի մեջ։ Առավոտյան աշխատանքից հոգնած ֆերմերները, իբր, բղավում էին «Whoopie!», երբ նրանք հայտնաբերում էին այս աղանդերը[4]։

Վուպի պայ՝ Մեյն նահանգի պաշտոնական հյուրասիրություն[8] (չշփոթել նահանգի պաշտոնական աղանդերի՝ հապալասով կարկանդակի հետ)[8]։

Մեն նահանգի Պիսկատակիս շրջանի Դովեր-Ֆոքսկրոֆտ քաղաքում 2009 թվականից անցկացվում է Վուպի պայ փառատոնը[9][10]։

Ծագման հակասություններ

խմբագրել

Ամերիկյան Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Փենսիլվանիա և Վիրջինիա նահանգները հավակնում են լինել վուպի պայի ծննդավայրը։ «The Pennsylvania Dutch Convention & Visitors Bureau»-ը նշում է, որ իրենց բաղադրատոմսը գալիս է ամիշների մշակույթից և գերմանական Փենսիլվանիայից, այն փոխանցվել է սերնդեսերունդ՝ առանց փաստաթղթային հաստատման[11]։ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում գտնվող «Labadie's Bakery»-ն հրուշակեղեն է արտադրում 1925 թվականից[12]։ Մասաչուսեթս նահանգի Ռոքսբերի քաղաքում գտնվող այժմ չգործող «Berwick Cake Company»-ն վաճառում էր «Whoopee Pies»-ը դեռ 1920-ականներին, իսկ 1928- թվականին պաշտոնապես գրանցեց «Whoopee Pies» ապրանքանիշը։ Տարբեր աղբյուրներ ենթադրում են, որ վուպի պայն ծագել է Մասաչուսեթսում և տարածվել ինչպես հյուսիս[13], այնպես էլ հարավ[14] կամ որ Փենսիլվանիայի[13] գերմանացի ներգաղթյալները տարածել են աղանդերի նախորդը ամբողջ հյուսիս-արևելքի համայնքներում[14]։ Հասկանալու բանալին, թե ինչպես կարող է Ամիշի աղանդերը այդքան տարածված դառնալ Նոր Անգլիայում, գտնվում է 1930-ականների խոհարարական գրքում, որը կոչվում է «Yummy Book», գրվել է Marshmallow Fluff-ի արտադրող «Durkee Mower Company»-ի կողմից։ Այս Նոր Անգլիայի խոհարարական գիրքը ներկայացրել է «Amish Whoopie Pie» բաղադրատոմսը, որն օգտագործվում է մարշմելլոյի միջուկում[15].

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Шахматова Л. Кето-кулинария. Формула здоровья.
  2. Попов С., Левицкая Е. Идеальная пара. Изысканные сочетания закусок и вин для волшебного вечера. — Москва: ЭКСМО, 2021.
  3. Хлебникова И. Торты, пироги, пирожные. — Москва: Издательство АСТ, 2021.
  4. 4,0 4,1 4,2 Maynard, Mcheline (2009 թ․ մարտի 17). «Whoopie! Cookie, Pie or Cake, It's Having Its Moment». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
  5. «Пирожное "Вупи" с меренгой». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Пирожные «Вупи пай»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  7. Stradley, Linda (2015 թ․ մայիսի 2). «Whoopie Pie History and Recipe, Whats Cooking America». Whatscookingamerica.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  8. 8,0 8,1 Associated Press (2011 թ․ ապրիլի 21). «It's the law: Whoopie pie official 'treat'». Portland Press Herald. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  9. Sharrow, Dan (2014 թ․ հուլիսի 2). «Over 7,500 People Celebrate the Maine Whoopie Pie». mainewhoopiepiefestival.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  10. Stapleton, Erica (2014 թ․ հունիսի 27). «Bakers Prepare For Upcoming Whoopie Pie Festival in Dover-Foxcroft». WABI. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  11. Pompilio, Natalie (2011 թ․ փետրվարի 16). «Whoopie pies: Maine treat or Lancaster Co. delight?». Philly.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  12. «Battle Brewing Over 'Whoopie Pies'». Portland, Maine: WMTW.com. 2011 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  13. 13,0 13,1 Gorsegner, Michael (2011 թ․ փետրվարի 18). «Pennsylvanians upset over Maine's claim to Whoopie Pie creation». Fox43.com. East Lampeter Township, Lancaster County, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին.
  14. 14,0 14,1 «Whoopie Pie, Whoopie Pie Recipe, Gob History, How To Make Whoopie Pies, Whoopie Pie History». Whatscookingamerica.net. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  15. «Whoopie Pie History and Recipe, Gob History, How To Make Whoopie Pies, Whats Cooking America». whatscookingamerica.net. 2015 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.