Վոլտա (անգլ.՝ Volta), գետ Արևմտյան Աֆրիկայում, գլխավորապես Գանայում։ Կազմվում է Սպիտակ Վոլտա և Սև Վոլտա գետերի միախառնումից, թափվում՝ Գվինեական ծոցը։ Երկարությունը տարբեր աղբյուրներով 1400—1600 կմ է (Սև Վոլտայի ակունքից), ավազանը՝ 388 հազար կմ²։ Առավել խոշոր վտակներն են Օտին, Դական, Աֆրամը։ Վարարում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Նավարկելի է մինչև 400 կմ՝ հաշված գետաբերանից։ Գետի վրա կառուցվել է Ակոսոմբո հիդրոէլեկտրակայանը (Գանայում)։ Կա ձկնորսություն։ Վոլտայի ափերին են գտնվում Կետե, Կրաչի, Կպոնգ, Կպանդու առևտրական կետերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 492)։
|