Վոլկոնկա

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Վոլկոնկա (ռուսերեն՝ Волконка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 8 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 59 կմ հյուսիս-արևմուտք, Գոդլիկ գետի երկու ափերին և ծովի մակարդակից 28 մ բարձրության վրա։

Գյուղ
Վոլկոնկա
Волконка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ28 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն467 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 233
Փոստային դասիչ03 426 932 003
Վոլկոնկա (Ռուսաստան)##
Վոլկոնկա (Ռուսաստան)
Վոլկոնկա (Կրասնոդարի երկրամաս)##
Վոլկոնկա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 421 բնակիչ, իսկ 2010 թվականին, գյուղում ապրում էր 467 մարդ, որից 214 տղամարդ և 253 կին։ Բնակչության մեծամասնությունը հայեր են։ Գյուղի ազգային կազմը 2010 թվականին ուներ հետևյալ տեսքը[1].

Ազգությունը % Թվաքանակը
Հայեր 79,9 % 373
Ռուսներ 16,7 % 78
Ուկրաինացիներ 2,1 % 10
Այլ 1,3 % 6
Ընդամենը 100 % 467

Բնակիչներն զբաղվում են հիմնականում այգեգործությամբ։

Այլ տեղեկություններ խմբագրել

Գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերվում է 1923 թվականին։

Վոլկոնկայում ներկայումս գործում են հանգստյան տներ և հյուրանոցներ։ Առանձնապես կարևոր է աստիճանաբար զարգացող ճանաչողական բնույթի զբոսաշրջությունը։ Գյուղի տեսարժան վայրերից են միակտոր քարից կառուցված դոլմենը և ծծմբաջրածնային հանքային աղբյուրները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել