Վյոլսունգների սագա, (իսլ.՝ Vǫlsunga saga), XIII դարի իսլանդական սագա, որն ամենաճանաչվածն է «Հին ժամանակների մասին սագաներից»։ Այն ընդգրկում է Սկանդինավիայի առասպելական պատմությունները, որոնք դասվում են համագերմանական դիցաբանության շարքին։ Նրանում շարադրված է Վյոլսունգների ծագումը (Սիգմունդ և Սիգուրդ), այդ թվում՝ Բուրգունդյան տան կործանման և Բրյունհիլդի պատմությունը։ Սագան հիմնված է վիպական ասքի վրա։ Մեզ հայտնի սյուժեի վերաբերյալ ամենահին գծապատկերը հայտնաբերվել է Շվեդիայում, այսպես կոչված, Սիգուրդյան քարերում (Զիգֆրիդյան քարեր) և վերաբերում է 11-րդ դարին։ Սակայն պատումն ավելի հին շրջանի է և նկարագրում է դեպքեր, որոնք կատարվել են Եվրոպայում V դարում։
Սագայի միակ պահպանված ձեռագիրը (Ny kgl. Saml. 1824 b 4to,) վերաբերում է շուրջ 1400 թվականին։ Նրանում Վյոլսունգների սագան ուղղակի մտնում է Ռագնար Լոդբրոկ ի սագայի մեջ։ Վյոլսունգների սագայում կրկնվում են սյուժեներ, որոնք կային «Ավագ Էդդա»-յում։ Այստեղ իրադարձությունները զարգանում են մեկ սյուժետային գծով։
Վյոլսունգների սագայի սյուժեի ամենահայտնի մասն ընդգրկում է միջին գերմաներենով գրված Նիբելունգների երգից մինչև Վյոլսունգների սագան, որի գտնված ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով։ Նիբելունգների երգում գործածված են հերոսների այլ անուններ, ինչպես օրինակ՝ Սիգմունդի փոխարեն Զիգմունդ, Սիգուրդի փոխարեն՝ Զիգֆրիդ։ «Վյոլսունգների սագա»յի ազդեցությունն ակներև է կոմպոզիտոր Ռիխարդ Վագների Նիբելունգի մատանին քառագրությունում՝ անիծյալ մատանու մասին։
Վյոլսունգների սագան հատկանշական է նրանով, որ նրա սյուժեում հաճախ վառ կերպարներով հանդես են գալիս Օդինն ու այլ անձինք՝ սկանդինավյան առասպելներից։ Դրա առնչությամբ դժվար է սյուժեի պատմական հիմքը տարբերել դիցաբանականից։ Դրա հետ մեկտեղ, տեքստում առկա դիցաբանական կերպարները սագան դարձնում են արժեքավոր աղբյուր՝ ուսումնասիրելու համար նախաքրիստոնեական սկանդինավյան հավատալիքն ու ծեսերը։ Այսպես, 6-րդ գլխում, հավանաբար, տեսնում ենք ծիսական սովորույթի արձագանք, որի համաձայն երիտասարդ զորականներն ապրում են անտառում՝ «գայլային կյանքով»։
- «Վյոլսունգների սագան», ռուսերեն թարգմանություն՝ ըստ Բորիս Յարխոյի, 1920 թ.:
- Fornaldarsögur Norðurlanda and Völsunga saga in Old Norse from «Kulturformidlingen norrøne tekster og kvad» Norway.
- Timeless Myths: Volsunga Saga
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |