Վյաչեսլավ Սեմյոնով (ռուս.՝ Вячесла́в Миха́йлович Семёнов, օգոստոսի 26, 1923(1923-08-26) - հոկտեմբերի 25, 2017(2017-10-25)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Վյաչեսլավ Սեմյոնով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1923(1923-08-26)
Վախճանի օր հոկտեմբերի 25, 2017(2017-10-25) (94 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1948 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1961 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։

1948 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1948-1954 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1954-1955 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ Գերագույն հանձնակատարի համակարգի աշխատակից։
  • 1955-1959 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1959-1961 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցի ունկնդիր։
  • 1961-1965 թվականներին՝ Շվեյցարիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1965-1967 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1967-1969 թվականներին՝ Կոտ դ'Իվուար Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1969-1972 թվականներին՝ Գվինեայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1973-1975 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1975 թվականի փետրվարի 11-ից մինչև 1980 թվականի հունիսի 24-ը Գվինեա Բիսաուում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1975 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1980 թվականի հունիսի 24-ը Կաբո Վերդեում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1980-1984 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկյան երկրորդ բաժնի վարիչի տեղակալ։
  • 1984 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի հունիսի 30-ը Գանայում ում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посольство СССР в Гвинее-Бисау. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Посольство СССР на Островах Зелёного Мыса, с 6.2.1986 - Кабо-Верде. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Посольство СССР в Гане. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 28-29.

Արտաքին հղումներ խմբագրել