Վյաչեսլավ Դոբրինին
Վյաչեսլավ Գրիգորի Դոբրինին (իսկ. անունը՝ Վյաչեսլավ Գալուստի Անտոնով, հունվարի 25, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական էստրադային երգիչ, երգահան և դերասան։
Վյաչեսլավ Դոբրինին | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ռուս.՝ Вячеслав Галустович Антонов |
Ծնվել է | հունվարի 25, 1946 (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | էստրադա և ռուսական շանսոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգիչ, կիթառահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | vdobrinin.ru |
![]() |
Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)[1], ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991), բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ «Տարվա երգ» 15 հեռուստատեսային փառատոների դափնեկիր։
Ավելի քան 1000 երգի հեղինակ է։ Հայտնի երգերից են՝ «Վերքիս աղ մի լցրու», «Կապույտ մառախուղ», «Կախարդական լիճ», «Երկու մոմ»։
Հոր կողմից հայ է։ Երևանում փորձել է հոր հետ հանդիպել, սակայն հանդիպումը չի կայացել։ Ներկա է եղել միայն թաղմանը։ Բազմիցս եղել է Հայաստանում, համերգներ է տվել Երևանում` 1968 թվականին` ռոք-փառատոնում, և 1997 թվականին՝ մենահամերգ Մարզահամերգային համալիրում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Награждён указом президента России № 116 от 29 января 1996 года»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-29-ին։ Վերցված է 2015-08-31
Արտաքին Հղումներ Խմբագրել
- Հարցազրույց(չաշխատող հղում)