Վլադիսլավ Օլեարչիկ

լեհ ֆուտբոլիստ

Վլադիսլավ Ռոբերտ Օլեարչիկ (լեհ.՝ Władysław Robert Olearczyk, հունիսի 8, 1898(1898-06-08), Պշեմիսլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 21, 1970(1970-02-21), Ցեշին, Katowickie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ ֆուտբոլիստ, պաշտպան։

Վլադիսլավ Օլեարչիկ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1898(1898-06-08)
Ծննդավայր Պշեմիսլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահվան ամսաթիվ փետրվարի 21, 1970(1970-02-21) (71 տարեկան)
Մահվան վայր Ցեշին, Katowickie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1898 թվականի հունիսի 8-ին Պշեմիսլայում։ Լվովի «Պոգոն» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 1921-1929 թվականներին։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Չորս անգամ դարձել է ֆուտբոլի Լեհաստանի չեմպիոն[2]։ Ակումբի կազմում խաղացել է 70 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 1923 թվականի սեպտեմբերի 23-ին։ Հելսինկիում լեհ ֆուտբոլիստները պարտվեցին 3:5 հաշվով Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Երկու տարի անց խաղացել է հավաքականում իր վերջին չորրորդ խաղը։ Կրակովում ուժեղ գտնվեցին հյուրերը՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (0:2)։ Այդ մրցավեճում մասնակցել են Լվովի թիմի 9 խաղացողներ՝ Էմիլ Գյորլիցը, Վլադիսլավ Օլեարչիկը, Բրոնիսլավ Ֆիխտելը, Կարոլ Գանկեն, Յուզեֆ Սլոնեցկին, Մեչիսլավ Բաչը, Վացլավ Կուխարը, Յուզեֆ Գարբենը, Լյուդվիգ Շաբակևիչը և Կրակովի «Վիսլա» ֆուտբոլային ակումբի երկու խաղացողներ[3]։

Մահացել է 1970 թվականի փետրվարի 21-ին՝ կյանքի 72-րդ տարում Ցեշինում։

 
«Պոգոն»՝ Լեհաստանի չեմպիոն 1926.: Վլադիսլավ Օլեարչիկը երկրորդ շարքի ձախից առաջինն է:

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել