Վլադիսլավ Լիսովեց

ռուսաստանցի ոճաբան, նորաձևության գիտակ, ռադիո և հեռուստահաղորդավար, ձեռնարկատեր

Վլադիսլավ Վասիլևիչ Լիսովեց (ռուս.՝ Владисла́в Васи́льевич Лисове́ц, օգոստոսի 9, 1972(1972-08-09), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ոճաբան, նորաձևության գիտակ, ռադիո և հեռուստահաղորդավար, ձեռնարկատեր, «CONTORA lisovets» գեղեցկության սրահների սեփականատեր, «LISOschool» նորաձևության դպրոցի, LISObon սրճարանի հիմնադիր։

Վլադիսլավ Լիսովեց
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1972(1972-08-09) (51 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ՄասնագիտությունՎարսահարդար, ոճաբան, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Կայքlisovets.ru
 Vlad Lisovets Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Բաքվում (Ադրբեջանական ԽՍՀ)։ Վլադի ծնողները երկաթուղայինններ են եղել։ Հայրը՝ Վասիլի Լիսովեցը լոկոմոտիվի մեքենավար է եղել, իսկ մայրը՝ Տատյանա Լիսովեցը երկաթուղուն կից գործող լաբորատորիայի քիմիկոս։ Ունի ավագ եղբայր[1]։ Սովորել է բալետային արվեստ և երաժշտություն։ Ստացել է «լայն պրոֆիլի վարսավիրի» կրթություն, ինչպես նաև հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն։

1994 թվականին Լիսովեցը Բաքվից տեղափոխվել է Մոսկվա։ Աշխատել է «Օստանկինո» հեռուստակենտրոնում, եղել այնպիսի խմբերի ոճաբան, ինչպիսիք են Ագաթա Քրիստին, Բլեստյաշիեն։ Աշխատել է Անիտա Ցոյի, Ժաննա Ֆրիսկեի, Վալերի Լեոնտևի, Իրինա Պոնարովսկայայի, Աբրահամ Ռուսսոյի և ուրիշների հետ՝ բազմիցս աշխատելով նաև նորաձևության ցուցադրությունների ուղղությամբ։

Ներկայումս Վլադիսլավ Լիսովեցը զբաղվում է գործարարությամբ՝ ղեկավարելով «CONTORA lisovets» գեղեցկությունների սրահների ցանցը։ 2017 թվականի սեպտեմբերին բացել է «LISObon» անունը կրող արվեստի սեփական տարածքը («LISO»-ն վերցվել է Լիսովեց ազգանունից, իսկ «bon»-ը ֆրանսերեն «լավ» բառից), որտեղ ներկայացված են ժամանակակից երիտասարդ նկարիչների ցուցադրությունները, ինչպես նաև պարբերաբար տեղի են ունենում հեռուստանախագծերի ներկայացումներ և նկարահանումներ[2]։ Բացի ներկայացումներից և վարձակալությունից, «LISObon»-ը նաև ժամանակակից սրճարան է։

Նորաձևության սեփական դպրոցի՝ «LISOschool»-ի հիմնադիրն է[3]։

2018 թվականի փետրվարից «Օքեյ, Լիսովեց» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Серебряный дождь» ռադիոկայանով[4]։

2017 թվականի նոյեմբերից ռուսական «Пятница!» հեռուստաընկերության եթերում, Ռեգինա Տոդորենկոյի հետ միասին, վարել է «Մեյքափերները» հաղորդումը։ Առաջին հաղորդումը ցուցադրվել է 2018 թվականի փետրվարի 28-ին։

Նախկինում Домашний» հեռուստաընկերությամբ վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Կանացի կառուցվածք»-ը, «Նորաձևության շաբաթ»-ը և «Գեղեցկությունը պահանջում է»։ «Муз-ТВ»-ով հեռարձակվող «Ռուսական թոփ մոդել» հեռուստանախագծի ժյուրիի անդամ է։ 2012 թվականին մասնակցել է Ֆորտ Բոյար հեռուստախաղի ռուսական տարբերակին։ «Муз-ТВ» հեռուստաընկերության «Fashion Академия» ծրագրում հրավիրվել է որպես հատուկ հյուր[1]։ «Муз-ТВ»-ում եղել է նաև «Մաֆիա» հեռուստախաղի մասնակից, որտեղ Լադա Դենսի հետ միասին դարձել է առաջին եթերաշրջանի հաղթող։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2010 — «Պապայի աղջիկները»
  • 2012 — «Քո աշխարհը»
  • 2012 — «Զայցև +1»
  • 2014 — «Ձեր մարտի 8-ը շնորհավոր, տղամարդիկ»
  • 2017 — «Սեր պրետ-ա-պորտե»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Семь дней»: «Всё о звёздах — Влад Лисовец»
  2. «Лисовец приглашает на вкусный капучино и десерт». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  3. Влад Лисовец объявляет набор в LISOschool
  4. «У Влада Лисовца появилась своя программа на радио». Elle. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Լիսովեց» հոդվածին։