Ռեգինա Տոդորենկո (ռուս.՝ Регина Тодоренко, հունիսի 14, 1990, Օդեսա, Ուկրաինա), ուկրաինացի երգչուհի, երգահան, դերասանուհի և հաղորդավարուհի։ Նախկինում հանդես է եկել «Real O» երաժշտական խմբում՝ որպես մենակատար[1]։ 2014 թվականից «Орёл и решка» հեռուստահաղորդման հաղորդավարուհի է[2]։

Ռեգինա Տոդորենկո
Регина Тодоренко
Դիմանկար
Ծնվել է1990, հունիսի 14
ԾննդավայրՈւկրաինա Ուկրաինա, Օդեսա
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
ԱզգությունՈւկրաինացի
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան (2013)
ՄասնագիտությունՀաղորդավարուհի
Դերասանաուհի
Երգահան
Գործունեություն2013-այժմ
ԱմուսինVlad Topalov?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtodorenkoregina.com
 Regina Todorenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռեգինա Տոդորենկոն ծնվել է 1990 թվականի հունիսի 14-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում։

7-10 տարեկան հասակում խաղացել է դպրոցական «Балаганчик» թատերական խմբակում։ 12 տարեկանում թատերախմբի գլխավոր դերակատարուհին էր։ Բացի գլխավոր դերերից կատարում էր նաև երաժշտական սոլո հատվածներ։ 2007 թվականին ավարտել է Օդեսայի №22 դպրոցը և ընդունվել է Օդեսայի ազգային համալսարանի տրանսպորտային տեխնոլոգիաների և համակարգերի ֆակուլտետ։ Ավարտել է գերմաներենի և վարորդական կուրսեր։ Նրա սիրելի հեռուստաշոուն է «Աստղերի ֆաբրիկան»։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Видео - Регина Тодоренко - Real O-». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  2. «Видео - Регина Тодоренко - Орёл и решка -». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգինա Տոդորենկո» հոդվածին։