Վլադիմիր Տյուրդենև (ռուս.՝ Владимир Львович Тюрденев, ապրիլի 22, 1949(1949-04-22), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Վլադիմիր Տյուրդենև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 22, 1949(1949-04-22) (75 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան և "Mehnat shuhrati" order

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է պորտուգալերենին, իսպաներենին և անգլերենին։

1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1983-1991 թվականներ՝ Բրազիլիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 1991-1992 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի երկրների վարչության բաժնի վարիչ։
  • 1992-1995 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կենտրոնական և Հարավային Ամերիկայի վարչության պետի տեղակալ, վարչության պետ։
  • 1995-1996 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 1996 թվականի հունիսի 8-ից մինչև 2000 թվականի օգոստոսի 22-ը Արգենտինայում և Պարագվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2000 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հուլիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի հուլիսի 15-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 23-ը Բրազիլիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2004 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 23-ը Սուրինամում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
  • 2009 թվականի նոյեմբերի 23-ից Ուզբեկստանում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 17)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1995 թվականի հուլիսի 18)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 08.06.1996 г. № 855 «О назначении Тюрденева В. Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Аргентинской Республике и в Республике Парагвай по совместительству»
  2. Указ Президента Российской Федерации от 22.08.2000 г. № 1551 «О Тюрденеве В. Л.»
  3. Указ Президента Российской Федерации от 15.07.2004 г. № 906 "О назначении Тюрденева В. Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Федеративной Республике Бразилии
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 23.11.2009 г. № 1331 «О Тюрденеве В. Л.»
  5. Указ Президента Российской Федерации от 06.08.2004 г. № 1010 «О назначении Тюрденева В. Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Суринам по совместительству»
  6. Указ Президента Российской Федерации от 23.11.2009 г. № 1332 «О назначении Тюрденева В. Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Узбекистан»
  7. Указ Президента Российской Федерации от 17.09.1993 г. № 1385 «О присвоении Тюрденеву В. Л. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»

Արտաքին հղումներ խմբագրել