Վլադիմիր Աշոտի Սաֆարով (ուզբ.՝ Vladimir Ashotovich Safarov, հունվարի 17, 1939(1939-01-17), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2021(2021-07-14)), ծագումով հայ խորհրդային և ուզբեկստանցի ջազմեն, լրագրող, գրող և Ուզբեկստանի ու հետխորհրդային երկրների ֆուտբոլի պատմաբան։ Ուզբեկստանի ֆուտբոլի պատմությանն ու վիճակագրությանը նվիրված բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ։ Եղել է Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի անդամ և Տաշքենդի ջազ ակումբի նախագահ[1][2][3][4]։

Վլադիմիր Սաֆարով
Ծնվել էհունվարի 17, 1939(1939-01-17)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 14, 2021(2021-07-14) (82 տարեկան)
Մասնագիտությունգրող, լրագրող և ջազ երաժիշտ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ուզբեկստան և  ԽՍՀՄ

Ծագում և կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սաֆարովը սերում է Արցախի հայերից։ Նրա պապը՝ Ալեքսանդր Բոգդանի Զաքարյանը, տեղափոխվել է Տաշքենդ և կյանքի մնացած մասն անցկացրել Ուզբեկստանում։ Այդ ընթացքում նա երեխաներ է ունեցել, իսկ Վլադիմիր Սաֆարովը ներկայացնում է երկրորդ սերունդը։ Նրա եղբայրները՝ Գենադին ու Վյաչեսլավը, ջազի հայտնի կատարողներ են։

Ինքը՝ Վլադիմիր Սաֆարովը, նույնպես ջազի սիրահար էր և «Արցախ» խմբի համահեղինակն էր, որը հայտնի է դարձել ոչ միայն Ուզբեկստանում։ Սաֆարով եղբայրների ստեղծած «Արցախ» խումբը Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի անունից մասնակցում է միջազգային ջազային փառատոների[3]։

Վլադիմիր Սաֆարովը 1956 թվականից հանդես եկող «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի երկրպագու և պատմաբան էր։ Բացի «Պախտակորի» պատմությունից, Սաֆարովն ուսումնասիրել է Ուզբեկստանի և հետխորհրդային տարածքի երկրների ֆուտբոլի պատմությունն ու վիճակագրությունը։ Ուզբեկստանի և նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլի պատմության, նշանավոր ֆուտբոլիստների և ֆուտբոլային ակումբների մասին մոտ երեսուն գրքի հեղինակ է։ Ուզբեկստանի ֆուտբոլային թեմատիկայով թերթերում նա պարբերաբար հոդվածներ է հրապարակել Ուզբեկստանի ֆուտբոլի պատմության և վիճակագրության մասին։ Ընդհանուր առմամբ, նա եղել է շուրջ 3000 հոդվածի հեղինակ, որոնք տպագրվել են տարբեր երկրների տարբեր հրատարակություններում։

1992 թվականի մարտին Սաֆարովը նախաձեռնել է Գենադի Կրասնիցկու անվան ռմբարկուների ակումբի ստեղծումը։ Այնուհետև հանրապետական մամուլի էջերում նա դիմել է ֆուտբոլային հանրությանը՝ Ուզբեկստանի լավագույն ռմբարկուների այս վարկանիշը ստեղծելու առաջարկով[5]։

Սաֆարովը համագործակցել է լրագրության ոլորտի բազմաթիվ գործընկերների հետ։ Ուզբեկստանի ֆուտբոլի մասին իր հավաքած վիճակագրությունը նա հանձնել է «Ռուսական ֆուտբոլի հարյուրամյակ» և «Կանանց ֆուտբոլի հանրագիտարան» ռուսական հանրագիտարանների, «Ֆուտբոլի մոլորակ» գրքի, ինչպես նաև էստոնական «Անկախ երկրների ֆուտբոլ» գրքի և ուկրաինա-ռուսական «Վիճակագրության ժողովածուի» ստեղծման համար։

2000 թվականին Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լրագրող[3]։

2019 թվականին Վլադիմիր Սաֆարովի 80-ամյակի կապակցությամբ թողարկվել է կենսագրական ֆիլմ՝ նվիրված ուզբեկական ջազմենի[6] և մարզական լրագրողի[7] աշխատանքին։

Սաֆարովը մահացել է 2021 թվականի հուլիսի 14-ին Տաշքենդում[8]։

Նվաճումներ և մրցանակներ խմբագրել

  • Տարվա լավագույն լրագրող ըստ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (2000)[3]

Վլադիմիր Սաֆարովի գրքերի ցանկ խմբագրել

  • «Ֆուտբոլ-83» (1983)
  • «Ֆուտբոլ-86» (1986)
  • «Ֆուտբոլ. ԽՍՀՄ 50-րդ առաջնություն» (1989)
  • «Ֆուտբոլ-88» (1988)
  • «Ֆուտբոլ-89» (1989)
  • ««Պախտակոր». խաղեր, որոնք հնարավոր չէ մոռանալ...» (1990)
  • ««Պախտակորը» կրկին բարձրագույնում է» (1991)
  • «Ֆուտբոլ 1991. Կենտրոնական Ասիայի գոտի» (1991)
  • ««Պախտակոր». 40 տարվա տևողությամբ խաղ» (1995)
  • «Գենադի Կրասնիցկի. Կյանքը ֆուտբոլում։ Հատուկ տեսակի տաղանդ» (2000)
  • «Ան եղբայրների ֆուտբոլը» (2002)
  • «Հիշողության թևեր. «Պախտակոր-79»-ի ավիավթարի վավերագրական տարեգրություն» (2004)
  • «Ականատեսների և իրադարձությունների մասնակիցների հիշողությունների հավաքածու։ «Պախտակոր»-79» (2004)
  • ««Պախտակոր»։ Կեսդարյա տարեգրություն» (2006)
  • «Յուրի Սարգսյանի ֆենոմենը։ Կյանքը ֆուտբոլում» (2007)
  • «Ուզբեկական ֆուտբոլի լեգենդ. Բերադոր Աբդուրաիմով» (2009, վերահրատարակվել է 2019)
  • «Ամեն ինչ ջազի մասին» (2010)
  • «Համիդ Ռահմատուլաև. ուզբեկական Պելե» (2011)
  • «Մեր «Պախտակորը» 55 տարեկան է» (2012)
  • «Բոհադիր Իբրահիմով։ Ֆուտբոլը ողջ կյանքում» (2013)
  • «Չափազանց օգտակար խաղացող» (2013)
  • «Իգոր Շկվիրին։ Ռմբարկուի ոդիսականը» (2014)
  • «Գնդակն ուզբեկական արևի տակ» (2014)
  • «Ան եղբայրների ֆուտբոլը։ Տարեգրություն։ Իրադարձություններ։ Ճակատագրեր» (2014)
  • «Ուզբեկստանի ֆուտբոլի հանրագիտարան 1912-2012» (2014)
  • «Ռահիմ Մումինով։ Ֆուտբոլը ողջ կյանքում» (2015)
  • «Ֆուրկաթ Էսանբաև։ Գոլ մարդը» (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Сафаров ҳақидаги китоб(չաշխատող հղում)
  2. «О Владимире Сафарове». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Владимир Сафаров 75 ёшда». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Книги Владимира Сафарова о футболе: очередная новинка!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Владимир Сафаров: «Нужен бомбардирам новый клуб!» // еженедельник «Спорт» — Ташкент — 1992 — № 12 (5871)
  6. ««Владимир Сафаров. Жизнь, отмеренная километрами, аккордами, голами». Часть 1». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  7. ««Владимир Сафаров. Жизнь, отмеренная километрами, аккордами, голами». Часть 2». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  8. ««Умер Владимир Сафаров»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել