Պախտակոր (ֆուտբոլային ակումբ, Տաշքենդ)

«Պախտակոր» (ուզբ. «Paxtakor» futbol klubi), ուզբեկական ֆուտբոլային ակումբ Տաշքենդում, ԽՍՀՄ-ի և Ուզբեկստանի հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը։ Հիմնվել է 1956 թվականի ապրիլի 11-ին «Սպարտակ» թիմի բազայի վրա։ 36 սեզոնների ընթացքում (1956—1991 թվականներին) հանդես է եկել ԽՍՀՄ-ի տարբեր մակարդակների մրցաշարերում։ 1992 թվականից Ուզբեկստանի Բարձրագույն լիգայի մշտական մասնակից է։ 2015 թվականի սեզոնի արդյունքներով թիմը դարձել է Ուզբեկստանի 11-անգամյա չեմպիոն։ Հանդիսանում է Ուզբեկստանի Բարձրագույն լիգայի հնգյակի արծաթե մեդալակիր, Ուզբեկստանի Գավաթի 11-ակի մրցանակակիր, Ուզբեկստանի Գավաթի երկակի արծաթե մրցանակակիր։ Մասնակցել է 1967-1968 թվականների ԽՍՀՄ-ի Գավաթի խաղերի եզրափակչում, 1972 թվականին ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթողն է, 2007 թվականի ԱՊՀ երկրների գավաթակիրն է և 2008 թվականի մրցաշարի ֆինալիստը։

Պախտակոր ՖԱ
Մականուն(ներ) Sherlar (Առյուծներ)
Գույներ դեղին, կապույտ
Հիմնադրում 1956
Երկիր  Ուզբեկստան
Մարզադաշտ Պախտակոր, Տաշքենդ
Տարողունակություն 35.000
Նախագահ Բատիր Ռախիմով
Մարզիչ Գրիգորի Կոլոսլովսկի
Կայք
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Զոհված ֆուտբոլիստների հուշաքարը

1979 թվականի ավիավթարը խմբագրել

1979 թվականի օգոստոսի 11-ին 13:35 Դնեպրոդերժինսկի շրջակայքում 8400 մ բարձրության վրա իրար բախվեցին երկու Տու-134А մարդատար ինքնաթիռներ։ Դրանցից մեկը կատարում էր թռիչք Տաշքենդ-Մինսկ երթուղով։ Ինքնաթիռում կային 84 մարդ, որոնց թվում էին «Պախտակոր» թիմի 17 ֆուտբոլիստները։ Մյուս ինքնաթիռը կատարում էր թռիչք Չելյաբինսկ-Վորոնեժ-Քիշնև երթուղով։ Զոհվեցին 178 մարդ՝ 13 անձնակազմի անդամ և 165 ուղևոր։ Ֆուտբոլիստներից մի քանիսին թաղել են Տաշքենդի քաղաքային Բոտկինյան գերեզմանատանը, որտեղ տեղադրված է հուշարձան։ «Պախտակոր»-ը այդ ողբերգությունից հետո 1979 թվականի և հաջորդ մի քանի առաջնություններում համալրվեց այլ ակումբների կամավորներով։ Բացի դրանից ԽՍՀՄ առաջնության կանոնակարգում ավելացվեց հոդված, ըստ որի «Պախտակոր»-ը 3 տարիների ընթացքում անկախ արդյունքներից, պահպանում էր իր տեղը սովետական ֆուտբոլի Բարձրագույն լիգայում։

Արտաքին հղումներ խմբագրել

«Պախտակոր» ՖԱ-ի պաշտոնական կայքը

Աղբյուրներ խմբագրել

Ֆուտբոլային ակումբի պատմությունը

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախտակոր (ֆուտբոլային ակումբ, Տաշքենդ)» հոդվածին։