Վլադիմիր Ուրին (ռուս.՝ Владимир Георгиевич Урин, մարտի 19, 1947(1947-03-19), Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս թատերագետ, ռեժիսոր, ուսուցիչ և պրոֆեսոր։ 2013 թվականի հուլիսի 9-ից զբաղեցնում է Մեծ թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[1]:

Վլադիմիր Ուրին
 
Կրթություն՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտություն՝ թատերական ռեժիսոր
Ծննդյան օր մարտի 19, 1947(1947-03-19) (77 տարեկան)
Ծննդավայր Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականի մարտի 19-ին Կիրովում[2]։

Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը։ Թատերական գործունեությունը սկսել է 1973 թվականին, ղեկավարելով Կիրովի պատանի հանդիսատեսի թատրոնը[2]։

1987 թվականից Ռուսաստանի թատերական գործիչների միության ղեկավարության քարտուղար, միևնույն ժամանակ նա կատարել է ՌԴ ԹԳՄ նախագահի տեղակալի և առաջին փոխնախագահի պարտականությունները[2]։

1995 թվականից զբաղեցրել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։

1997 թվականից Երաժշտական թատրոնի կողմից անցկացվող միջազգային ժամանակակից պարային փառատոնների գլխավոր տնօրեն, համագործակցում է եվրոպական, կանադական և ամերիկյան երկրների դեսպանությունների մշակութային կենտրոնների հետ։

Մոսկվայի արվեստի թատրոնի դպրոցի Կատարողական արվեստի բաժնի ղեկավար և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ներքո պետական պարգևների հանձնաժողովի անդամ[3]։

2013 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է Մեծ թատրոնի տնօրեն[4]։

Սոցիալական դիրք խմբագրել

2014 թվականի մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության և Ղրիմի քաղաքականությանն աջակցող դիմումը ստորագրվեց[5]։

Նա 2016 թվականին Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձն էր։

2018 թվականի նոյեմբերի 20-ին Վլադիմիր Գեորգիևիչը, Ռուսաստանի նախագահի հրամանագրով ընդգրկվել է մշակույթի և արվեստի խորհրդի նոր կազմում[6]։

Մրցանակներ խմբագրել

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նովո-Օգարիևո, 2013 թվականի նոյեմբերի 5

Պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում`

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ президента России № 1583 от 29 ноября 1999 года
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Биография Владимира Урина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի.
  3. Указ Президента Российской Федерации от 29.10.2013 № 811 «О внесении изменений в состав Комиссии при Президенте Российской Федерации по государственным наградам, утвержденный Указом Президента Российской Федерации от 25 августа 2012 г. N 1217»
  4. Елена Юринская (2014 թ․ նոյեմբերի 27). «Владимир Урин назначен генеральным директором Большого театра». Российская газета.
  5. «Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму». Официальный сайт Министерства культуры Российской Федерации. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին.
  6. Утверждён новый состав Совета по культуре и искусству
  7. Указ Президента Российской Федерации от 20 марта 2017 года № 119 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. «Биография Владимира Урина». ТАСС. 2013 թ․ հուլիսի 9.
  9. «Елена Гагарина и Владимир Урин произведены в офицеры французского ордена Почетного легион». Первый канал. 2015 թ․ փետրվարի 9.
  10. «Актер Калягин и директор ГАБТ Урин стали Почетными гражданами Кировской области». Интерфакс-Россия. 2014 թ․ նոյեմբերի 27.
  11. «Биография». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. Вручены «Звезды Театрала»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ուրին» հոդվածին։