Վլադիմիր Մուսայելյան

հայ լրագրող, լուսանկարիչ

Վլադիմիր Գուրգենի Մուսայելյան (հուլիսի 8, 1939(1939-07-08), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2020(2020-09-28), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի խորհրդային ֆոտոհրապարակախոս, լուսանկարիչ։

Վլադիմիր Մուսայելյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1939(1939-07-08)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 28, 2020(2020-09-28) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և լուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Vladimir Musaelyan Վիքիպահեստում

Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Մուսայելյանը ծնվել է 1939 թվականին։ Ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 1960 թվականից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակիցն է։ 1969-1982 թվականներին եղել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից, Բրեժնևի անձնական լուանկարիչը։

Լուսանկարել է Նիկիտա Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնևին, Յուրի Անդրոպովին և այլոց։ Մուսայելյանի ֆոտոռեպորտաժները տպագրվել են աշխարհի նշանավոր թերթերում։

2014 թվականին տեղի է ունեցել «Ուժի գաղտնիքը» վավերագրական կինոնկարի պրեմիերան՝ նվիրված Վլադիմիր Մուսայելյանին[1]։

Մեջբերումներ Վլադիմիր Մուսայելյանից խմբագրել

  Ես սիրում եմ իմ գործը։ Մասնագիտությունս թույլ է տվել լինել տարբեր երկրներում, երկու անգամ հատել եմ հասարակածը, եղել եմ Ճապոնիայում, Աֆրիկայում։ Այնուհետև ինձ ուղարկեցին տիեզերք, աշխատել եմ առաջին տիեզերագնացների հետ։ Լուսանկարել եմ Նիկիտա Խրուշչովին[2]։  

Մրցանակներ խմբագրել

  • World Press Photo միջազգային մրցույթի մասնակցության 4 դիպլոմ (1967-1978)
  • «Մեծ ոսկե աստղ» միջազգային ցուցահանդես, Բուլղարիա, «Օպել-ռեկորդ» մեքենա «Փոքր երկրի վրա հանդիպումներ» լուսանկարի համար (1974)
  • «Պրեսս-ֆոտո» ցուցահանդես, գրան-պրի, ոսկե մեդալ, Մոսկվա (1977)
  • «The Golden Eye» («Ոսկե աչք»), World Press Photo ֆոտոմրցույթ, «Բրեժնևի և Լուիս Կորվալանի հանդիպումը Կրեմլում» լուսանկարի համար (1977)
  • «Лучшие перья России» (1999)
  • «Ռուսաստանի ոսկե աչք» (2003)
  • ՌԴ ժուռնալիստների միության մրցանակ (2006)
  • ՌԴ կառավարական պարգև (2014[3])

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • «Генсек и фотограф. Выставка работ В. Г. Мусаэльяна к 100-летию Брежнева Л. И.». Исторический музей, Москва, 2006 [1].
  • «Генсек и фотограф». Выставочное объединение «АРТ-ДИЕЗ», Великий Новгород, 2007.

Գրականություն խմբագրել

Հեղինակային ալբոմներ խմբագրել

  • Фотоальбом, «Всегда с народом», Изд-во «Планета», 1978.
  • Фотоальбом, «Генсек и фотограф», Изд-во «Кучково поле», 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ուժի գաղտնիքը». վավերագրական ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  2. Բրեժնևի անձնական լուսանկարիչ Վլադիմիր Մուսայելյանի հուշերը. Լեոնիդ Իլյիչը լուսանկարները համարում էր քաղաքականության մաս
  3. «Поздравляем коллег с присуждением премий Правительства Российской Федерации 2014 года в области массовой информации». Союз журналистов России. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել