Վլադիմիր Կուզնեցով (ռուս.՝ Влади́мир Никола́евич Кузнецо́в, հոկտեմբերի 22, 1934(1934-10-22), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Վլադիմիր Կուզնեցով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 22, 1934(1934-10-22) (89 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1958 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1958 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

1976 թվականից աշխատել է Իրաքում ԽՍՀՄ դեսպանատան հյուպատոսական բաժնի ռեֆերենտ, քարտուղար։ 1961 թվականից մինչև 1964 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ Աֆրիկյան բաժնի ատտաշե, երրորդ քարտուղար։ 1964-1970 թվականներին աշխատել է ԽՍՀՄ փոխարտգործնախարարի քարտուղարության երկրորդ, առաջին քարտուղար։ 1970-ից մինչև 1971 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Երկրորդ Եվրոպական բաժնի առաջին քարտուղար։ 1971-1974 թվականներին Նիդեռլանդներում եղել է ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղարը։

1974-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի լսորդ։ 1977-1981 թվականներին եղել է Բելգիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական, իսկ 1981 թվականից մինչև 1983 թվականն Անտվերպենում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս։ 1983 թվականից եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական բաժնի փորձագետ։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել