Վլադիմիր Գելֆրեյխ
Վլադիմիր Գեորգիևիչ Գելֆրեյխ (ռուս.՝ Влади́мир Гео́ргиевич Гельфре́йх ; մարտի 12 (24), 1885, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 7, 1967[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային ճարտարապետ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1906–14), միաժամանակ աշխատել Վլադիմիր Շչուկոյի հետ․ 1918–39-ին՝ համահեղինակ (Սմոլնիի դարպասները, 1923–25, Լենինգրադ, Վ․ Ի․ Լենինի անվ․ ԽՍՀՄ գրադարանի նոր շենքը, 1928–40, Մոսկվա)։ 1935-ից Գելֆրեյխը մասնակցել է Մոսկվայի վերաշինությանը, կառուցել կամուրջներ, մետրոպոլիտենի «էլեկտրոզավոդսկայա» կայարանը (1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), արտաքին գործերի մինիստրության շենքը Սմոլենսկի հրապարակում (1948–52, Մ․ Ա․ Մինկուսի հետ, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։
Վլադիմիր Գելֆրեյխ | |
---|---|
Ծնվել է | մարտի 12 (24), 1885 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 7, 1967[1][2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1914) |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Georg Reinhold Michael von Helffreich?, մայր՝ Q130321099? |
Պարգևներ և մրցանակներ | |
Vladimir Gelfreikh Վիքիպահեստում |
Ծնվել է պետական ծառայողի ընտանիքում։ Ավարտելով ուումնարան, 2 տարի մասնավոր դպրոցում զբաղվել է նկարչությամբ։ 1906 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսրական ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտել է 1941 թվականին, և որպես դիպլոմային աշխատանք նախագծել է Պետական խորհրդի մասնաշենքը, նախագծի ղեկավար` պրոֆեսոր Լեոնտի Բենուա։ Դեռևս սովորելու տարիներին սկսել է աշխատել Վլադիմիր Շչուկոյի ճարտարապետական ակադեմիայում, ինքը Շչուկոն մեծ ազդեցություն է թողել նրա հետագա ստեղծագործական ուղու վրա:[3][4] Սկսած 1918 թվականիծ եղել է Շչուկոյի աշխատանքների համահեղինակը, մինչև վերջինիս մահը՝ 1939 թվականը։
1918-1935 թվականներին Գելֆրեյխը դասավանդել է Լենինգրադի բարձագույն գեղարվեստա-տեխնիկական համալսարանում, իսկ 1959-1967 թթ․ դասավանդել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։
1935 թվականից Վլադիմիր Գելֆրեյխը ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի վերակուցմանը, մշակել Մոսկվայի հարավ-արևմուտքի նախագծային տարբերակ։
Մահացել է 1967 թվականի օգոստոսի 7-ին, հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гельфрейх Владимир Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Ikonnikov A. V. Gel’freykh, Vladimir // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T031208
- ↑ Пекарева, 1988, էջ 175
- ↑ Московская энциклопедия, 2007, էջ 362
Գրականություն
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գելֆրեյխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 706)։ |