Վլադիմիր Բայկով (ռուս.՝ Владимир Анатольевич Байков, օգոստոսի 11, 1952(1952-08-11)), ռուսական դիվանագետ։

Վլադիմիր Բայկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 11, 1952(1952-08-11) (71 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1974) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան (1988)։ Տնտեսական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1974 թվականից։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուներին։

  • 1974-1978 թվականներին՝ Չադում ԽՍՀՄ դեսպանատան հերթապահ ռեֆերենտ։
  • 1978-1980 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակման բաժնի կցորդ։
  • 1980-1985 թվականներին՝ Զաիրում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ, երկրորդ քարտուղար, կցորդ։
  • 1988-1994 թվականներին՝ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, ապա Ռուսաստանի (1991 թվականից)։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի խորհրդական, ավագ խորհրդական։
  • 1997-2002 թվականներին՝ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 2002-2010 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության ավագ խորհրդական, բաժնի պետ։
  • 2010-2013 թվականներին՝ Կասաբլանկայում (Մարոկկո) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը։
  • 2013-2016 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2016 թվականի հունվարի 18-ից՝ Կոտ դ ' Իվուարում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան(հավատարմագրեր հանձնել է 2016 թվականի մայիսի 30-ին)[1]
  • 2016 թվականի ապրիլի 26-ից՝ Բուրկինա Ֆասոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։

Ամուսնացած է։ Ունի չափահաս որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 փետրվարի 4)[3]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի փետրվարի 10)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել