Վիքիպեդիա:Տարվա հոդված/Չափանիշներ
Ընտրյալ ցանկեր • Ընտրյալ հոդվածներ • Լավ հոդվածներ • Տարվա հոդվածներ
Գլխավոր էջ • Չափանիշներ • Կանոնակարգ • Թեկնածուներ • Առաջադրում • Պահոց • Հեղինակներ |
«Տարվա հոդված» դառնալու համար ներկայացվում են այն հոդվածները, որոնք ստեղծվել են կամ էական խմբագրվել են տվյալ տարում, բարձր գնահատականի են արժանացել Վիքիպեդիայի փորձառու մասնակիցների կողմից։ Տարվա հոդվածները պետք է լինեն բովանդակալի, չեզոք, հավաստի և պետք է պարունակեն հնարավորինս ամենաթարմ տվյալները։ Այս հոդվածները պետք է գրված լինեն գրագետ, առանց տառասխալների և շարահյուսական ու ոճական թերությունների։
Կարևոր է՝ տվյալ տարվա ընթացքում կարգավիճակ ստացած հոդվածներն ինքնաբերաբար առաջադրվում են որպես այդ տարվա «Տարվա հոդվածի» թեկնածու:
Այս պահին տարվա հոդվածներ են դարձել թվով 38 հոդված
Յուրաքանչյուր մասնակից կարող է գրել «Տարվա հոդված» որակավորմանը արժանի հոդված կամ արդեն սկսված հոդվածը դարձնել այդպիսին։