Վորքշոփ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ վորքշոփ կրթահամալրի աշակերտների համար: Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի և նրա քույր-նախագծերի գաղափարի և նախագծերի տարրական խմբագրական գործիքների հետ: Ներկա էին GeoO, և Lilitik22 մասնակիցները:

Շնորհակալագրերի հանձնում ԱՅԲ-ի վիքիխմբագրողներին խմբագրել

 
ԱՅԲ դպրոցի աշակերտները

2013 թ. դեկտեմբերի 9-ին Այբ դպրոցում վիքի-վորքշոփի մասնակցած և ՀՍՀ-ից Հայերեն Վիքիպեդիա հոդվածներ ավելացրած լավագույն խմբագրողները շնորհակալագրեր ստացան Վիքիմեդիա Հայաստանի կողմից: Հանդիպմանը ներկա էին GeoO, Lilitik22 և SusikMkr մասնակիցները:

100 000 հոդված խմբագրել

2013 թ. դեկտեմբերի 2-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 100 000 հոդվածի շեմը: Հարյուր հազարերորդ հոդվածն է «Ղարաբաղցի կինը» քանդակ (Երևան):

Նոյեմբեր խմբագրել

Նոյեմբերի 25 խմբագրել

2013 թ. նոյեմբերի 25-ին իրականացվել է Վիքիպեդիայի համալրում ֆիզ–մաթ դպրոցում:

Նոյեմբերի 7 խմբագրել

2013 թ. նոյեմբերի 7-ին անցկացվել է վիքի-վորքշոփ լրագրողների համար:

Նոյեմբերի 4 խմբագրել

2013 թ. նոյեմբերի 4-ին, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, անցկացվել է վիքի-վորքշոփ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ համար, որը վարում էին Vacio և SusikMkr մասնակիցները:

Նոյեմբերի 1 խմբագրել

2013 թ. նոյեմբերի 1-ին 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոփ: Վորքշոփին ներկաները ծանոթացան 198 Ավագ դպրոցի հետ համագործակցության նախագծին: Ներկա էին Lilitik22 և SusikMkr մասնակիցները:

Հոկտեմբեր խմբագրել

Հոկտեմբերի 25 խմբագրել

2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ ասպիրանտների գիտական գրագրություն դասընթացի շրջանակներում ասպիրանտները ծանոթացան Վիքիպեդիայում հոդված ստեղծելու հիմնադրույթներին և գործիքներին: Ներկա էին Ջեօ և SusikMkr մասնակիցները:

Հոկտեմբերի 18 խմբագրել

Պատկեր:Վորքշոպ Այբ ավագ դպրոցում :).jpg
Վորքշոպ Այբ ավագ դպրոցում

2013 թ. հոկտեմբերի 18-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոփ: Վորքշոփին ներկաները ծանոթացան ԱՅԲ Ավագ դպրոցի հետ համագործակցության նախագծին: Ներկա էին Lilitik22, Ջեօ և SusikMkr մասնակիցները:

Վիքի Կոնֆերանս 2013 խմբագրել

 
Վիքի Կոնֆերանս 2013 Երևան

2013 թ. հոկտեմբերի 5-6-ը Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ երկօրյա Վիքիկոնֆերանս Երևան 2013 միջոցառումը: Ներկա էին հյուրեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չեխիայից, Արգենտինայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Համաժողովն ուղղված էր Հայաստանում Վիքի-մշակույթի տարածմանը, հայերեն «Վիքիպեդիայում» կրթական ու մշակութային նյութերի որակի բարձրացմանը և ավելացմանը:

Լուսանկարներ՝ այստեղ, մամուլի անդրադարձ՝ այստեղ:

90 000 հոդված խմբագրել

2013 թ. սեպտեմբերի 29-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 90 000 հոդվածի շեմը:

Միջոցառումներ Երևանում և Գյումրիում խմբագրել

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա վորքշոփ: Նույն օրը Գյումրիում՝ ֆոտոզբոսանք և վորքշոփ:

80 000 հոդված խմբագրել

2013 թ. սեպտեմբերի 27-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 80 000 հոդվածի շեմը:

Սեպտեմբերի 12 խմբագրել

2013 թ. սեպտեմբերի 12-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ ՀՍՀ-ի տեսածրված նյութերի՝ Վիքիպեդիա տեղափոխման վորքշոպ: Վորքշոպին ներկաները գրանցվեցին, ծանոթացան վիքիխմբագրման տարրական գործիքներին: Ներկա էին Lilitik22, Geo և SusikMkr մասնակիցները:

70 000 հոդված խմբագրել

2013 թ. օգոստոսի 8-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 70.000 հոդվածի շեմը:

60 000 հոդված խմբագրել

2013 թ. օգոստոսի 3-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 60.000 հոդվածի շեմը:

50 000 հոդված խմբագրել

2013 թ. օգոստոսի 1-ին Հայերեն Վիքիպեդիան անցավ 50.000 հոդվածի շեմը:

Վիքիպեդիայի համալրում Վանաձորում խմբագրել

 
Վիքիպեդիայի համալրում Վանաձորի ՀԿ կենտրոնում

2013 թ. հունիսի 30-ին Վանաձոր քաղաքում առաջին անգամ կայացավ Վիքիպեդիայի համալրում (վիքի-վորքշոփ): Ներկա էին Karscout, Arman_musikyan, Geo և Vacio մասնակիցները:

Նոր գրանցված մասնակիցներ՝ Մարիամ Աբրահամյան, Մարիամ Ա., Հասմիկուս, A.arpi.a, Անդրեասյան Աննա:

Վիքիպեդիայի համալրում Գյումրիում խմբագրել

2013 թ. ապրիլի 13-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում իրականացվել է Վիքիպեդիայի համալրում:

Համայնապատկերի ազատություն խմբագրել

2013 թ. մարտի 18-ին ՀՀ ԱԺ-ի կողմից «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում հաստատվեց «Համայնապատկերի ազատության» մասին հոդվածի խմբագրված տարբերակը:

1․000․000-րդ խմբագրում խմբագրել

2013 թ. հունվարի 1-ին Երևանի ժամանակով 14:34 GeneratorBot-ի (Ahaik մասնակցի բոտի) կողմից կատարվեց Հայերեն Վիքիպեդիայի 1․000․000-րդ խմբագրումը: