Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | դպրոց և educational complex? |
Հիմնադրված է | 1989 |
Անվանված է | Մխիթար Սեբաստացի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Կայք | mskh.am |
Կրթական ծրագիրը խմբագրել
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։
Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։
Մասնաճյուղ ուսումնական հաստատություններ խմբագրել
- Արևելյան դպրոց-պարտեզ - Նոր դպրոց
- Հյուսիսային դպրոց-պարտեզ - Գեղարվեստի դպրոց Archived 2021-02-04 at the Wayback Machine.
- Միջին դպրոց
- Ավագ դպրոց
- Քոլեջ
Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ և ուսումնական կենտրոններ խմբագրել
- Երաժշտության և պարի դպրոց
- Դպրոց բնության գրկում (նախաբանակային պատրաստության ճամբար)
- Բնասերի դպրոց (Սեբաստացի ագարակ)
- Գեղարվեստի դպրոց
- Կենտրոն (Սեբաստացի մոլ)
- «Տիգրան Հայրապետյան» գրադարան
- Մանկավարժական աջակցության
- Հայրենագիտական-արշավախմբային կայան
- Հրատարակչություն
- Մեդիագրադարան
- Mskh.am
- Մարզադպրոց
- Շախմատի դպրոց
Արտաքին հղումներ խմբագրել
- Կրթահամալիրի կայքը
- «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագիր
- Տ. Հայրապետյան գրադարան Archived 2020-09-18 at the Wayback Machine.
- Մեդիագրադարան
- Պատանեկան ամսագրեր Archived 2021-06-05 at the Wayback Machine.
- Սեբաստացի TV
- «Սեբաստացի» ռադիո Archived 2021-06-05 at the Wayback Machine.
- «Սեբաստացիներ» երգչախումբ