ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը սկսել է գործել 2001 թվականից։ Շվեյցարիայում այն հանդես է գալիս որպես «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միություն, իսկ Հայաստանում` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, որն իր առաքելությունն իրականացնելու նպատակով ստեղծել է երկու կենտրոն. Երևանում` «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն և Գյումրիում` Սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոն։ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տարբեր նվիրատվությունների, դրամաշնորհների, դրամահավաքների, այլ հիմնադրամների և անհատ բարերարների աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացրել և շարունակում է իրականացնել բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ։ Իր գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է 40 շինարարական ծրագրեր, 15 գյուղատնտեսական ծրագիր Հայաստանի 19 գյուղական համայնքներում, տրամադրել է 261 կրթաթոշակ, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 30,467,981 ՀՀ դրամ, հովանավորել և շարունակում է հովանավորել տարեկան 34 ընտանիք, ողջ գործունեության ընթացքում՝ 55,699,160 ՀՀ դրամ։ Տարամադրել է բժշկական օգնություն 6, 001, 740 ՀՀ դրամ արժողությամբ և հումանիտար բեռներ՝ 57,167,367 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։

ՊատմությունԽմբագրել

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հիմնման պատմությունը սկսվել է դեռևս 1997 թվականին, երբ Կոմիտասի անունը կրող շվեյցարական մի երգչախումբ համերգներով հանդես է եկել Հայաստանում՝ իր գործունեության տասնամյա հոբելյանը նշելու նպատակով։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի նորանկախ պետությունն ուներ մեծ տնտեսական ու սոցիալական դժվարություններ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի, Խորհրդային միության փլուզման, 90-ականների արցախյան պատերազմի և շրջափակման հետևանքով։ Բարձր գնահատելով Հայաստանի մշակութային հարստությունը և խորապես ցնցված լինելով Հայաստանի ծանր վիճակից՝ շվեյցարական այս երգչախմբի մի քանի անդամներ 1997 թվականին Շվեյցարիայում հիմնեցին «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, իսկ 2001 թվականին երգչախմբի միջոցներով և ջանքերով Հայաստանում ստեղծվեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը։

ԾրագրերԽմբագրել

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հատկապես հետևյալ չորս ոլորտներում՝

Մարդասիրական և սոցիալական ծրագրեր. հումանիտար օգնության կարիքավոր ընտանիքներին, բժշկական օգնություն, ուսման վարձերի հատկացում, սոցիալ-ուսուցողական խաղերի խաղասրահի ստեղծում և կահավորում, գրենական պիտույքների, համակարգչային ու դպրոցական գույքի տրամադրում դպրոցներին և գիշերօթիկներին, հոգեբանական և առողջապահական ծրագրեր գիշերթիկներում, հատուկ կրթահամալրներում.

Զարգացման և գյուղատնտեսական ծրագրեր. վերակառուցողական աշխատանքներ գյուղական համայնքներում՝ ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգերի վերականգնում, գյուղական սպառողական կոոպերատիվների ստեղծում, գյուղական համայնքների ճանապահրների բարեկարգում, այգիների տնկում, արևային չորանոցների ստեղծում, այլ ընտրանքային զբոսաշրջության զարգացում

Շինարարական ծրագրեր. գիշերօթիկ, հանրակրթական և երաժշտական դպրոցների, առողջապահական և վերականգնողական կենտրենների, գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցում, վերանորոգում և կահավորում.

Կրթական և մշակութային ծրագրեր. երիտասարդական, սոցիալական և կրթամշակութային կենտրոնների, ինչպես նաև Համայնքային ինտերնետային կենտրոնների ստեղծում, կահավորում և վերահսկում Երևանում, Գյումիրում, Թալինում և ՀՀ Լոռու մարզի Գոգարան գյուղում, օտար լեզուների, համակարգչային հմտությունների, հեռահար ուսուցման դասընթացների, զբոսավարների վերապատրաստման, աշխատանքային հմտությունների դասընթացներ, մշակութային միջոցառումների, կլոր սեղանների, քննարկում-բանավեճեր, գրական երեկոների, գրքերի շնորհանդեսների, համերգների, ցուցահանդեսների կազմակերպում և իրականացում։

ՍկզբնաղբյուրԽմբագրել

ԿԱԶԱ հիմնադրամի գլխավոր կայք էջ