Վիքիպեդիա:Ընդհանուր ՀՏՀ

Սա Վիքիպեդիա նախագծի հաճախ տրվող հարցերի ցանկ է։

Լրացուցիչ հարցերի և պատասխանների համար կարող եք դիտել մեր ՀՏՀ-ի լրաուցիչ էջերը։ Հարցեր գրելու համար տես՝ Վիքիպեդիա:Հարցեր։

Ինչպե՞ս կարող եմ խմբագրել էջը խմբագրել

Վիքիպեդիայում էջեր խմբագրելը շատ հեշտ է։ Պարզապես սեղմեք էջի վերնագրի կամ ենթավերնագրի աջ կողմի «Խմբագրել» հղումը։ Այն Ձեզ կտեղափոխի տեքստային խմբագրման դաշտ ունեցող նոր էջ։ Այս էջում Դուք կարող եք տեքստային նշանների միջոցով կատարել բովանդակության ավելացում, փոփոխում և հեռացում, ինչպես նաև խմբագրել էջի այլ տարրերը, ինչպիսիք են նկարները և աղյուսակները։ Երբ ավարտեք խմբագրումը, Դուք պետք է «Ամփոփում» բաժնի մուտքագրման դաշտում լրացնեք Ձեր խմբագրումը նկարագրող համառոտ տեքստ և սեղմել «Հիշել փոփոխությունները» կոճակը։

Ինչպե՞ս կարող եմ ստեղծել նոր էջ խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայում հոդված կարող եք ստեղծել Ձեր մասնակցային էջով կամ IP հասցեով։ Եթե չունեք մասնակցային հաշիվ, կարող եք գրանցվել այստեղ։ Որոնման դաշտում փնտրեք ստեղծվող էջի անվանումը։ Բացակայելու դեպքում համակարգը Ձեզ կառաջարկի ստեղծել այն։ Համոզված եղեք, որ էջն ունի բավարար ծավալ և նշանակալիություն։

Ինչու՞ է ջնջվել իմ հոդվածը խմբագրել

Եթե Դուք տեսնեք այն հասցեն, որն ունեցել է Ձեր հոդվածը, այնտեղ զգուշացման կարմիր դաշտում կգտնեք հոդվածը ջնջած մասնակցին (Անուն (Քննարկում | ներդրում) ձևաչափով) և ջնջման պատճառը։ Եթե Դուք համաձայն չեք ջնջման պատճառի հետ, կարող եք սեղմել մասնակցի քննարկման էջի հղման վրա և հարցներ իրեն։

Ինչպե՞ս կարող եմ փոխել հոդվածի վերնագիրը խմբագրել

Դուք կարող եք փոխել հոդվածի վերնագիրը՝ սեղմելով հոդվածի վերին աջ հատվածում գտնվող «Տեղափոխել այս էջը» հղումը (Այն կարող եք տեսնել սլաքը պահելով «Ավելին» բացվող մենյուի վրա)։ Էջը տեղափոխելու համար Դուք պետք է մուտք գործած լինեք համակարգ և ունենաք ավտովավերացված մասնակցային էջ։

Ինչպե՞ս կարող եմ փոխել/ջնջել իմ մասնակցային էջը խմբագրել

Մասնակցային էջը անվանափոխելու համար պետք է դիմել գլոբալ վերանվանողներին։ Դիմելուց առաջ ծանոթացեք անվանափոխման կանոններին։
Մասնակցային էջը ջնջել հնարավոր չէ։ Եթե մասնակցային էջը ջնջվի, ապա հնարավոր չի լինի պատշաճ կերպով ցուցադրել մասնակցի կողմից խմբագրված հոդվածների պատմությունը։

Ո՞վ է հոդվածներ գրում Վիքիպեդիայում խմբագրել

Վիքիպեդիայի հիմնականում բոլոր հոդվածները գրվում են ոչ թե մեկ, այլ բազում խմբագիրների կողմից։ Եթե Դուք սեղմեք հոդվածի վերևի «Դիտել պատմությունը» հղման վրա, ապա այն կցուցադրի հոդվածի վրա արված փոփոխությունների ողջ պատմությունը։

Կարո՞ղ եմ Վիքիպեդիան հիմք ընդունել բժշկական, իրավական, ֆինանսական, անվտանգության և այլ կարևոր հարցերի համար խմբագրել

Ո՛չ։ Եթե դուք ունեք հատուկ խորհրդատվության կարիք (բժշկություն, իրավունք, ֆինանսներ և ռիսկերի կառավարում), ապա խնդրում ենք դիմել մասնագետի, որը բանիմաց է այդ բնագավառում և ունի արտոնագիր։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Դուք չեք կարող Վիքիպեդիայում գտնել արժեքավոր և ճշգրիտ տեղեկատվություն։ Վիքիպեդիան չի կարող երաշխավորել այստեղ գտած տեղեկատվության հավաստիությունը։ Բացված յուրաքանչյուր հոդվածի բովանդակությունը հնարավոր է վերջերս փոփոխվել է, ենթարկվել է վանդալության կամ վերափոխվել է մեկի կողմից, որի կարծիքը տարբեր ասպեկտներով չի համապատասխանում գիտելիքի եղած կարգավիճակին։ Առավել տեղեկատվության համար տես ընդհանուր հրաժարագիրը։

Ու՞մ է պատկանում Վիքիպեդիան խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Վիքիպեդիայի հետ խմբագրել