Վիքիպեդիա:Ավտովավերացված մասնակից
Ավտովավերացված, մասնակցային հաշվի կարգավիճակ Հայերեն Վիքիպեդիայում, որն ավտոմատ տրվում է մասնակիցների, որոնց գրանցման պահից անցել է 4 օր և արվել է 15-ից ոչ պակաս խմբագրում:
Այս կարգավիճակը հնարավորություն է տալիս՝
- խմբագրել մասնակի պաշտպանված էջերը,
- անվանափոխել էջերը,
- արտաքին հղումներ ավելացնել առանց հաստատման:
Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծում գրանցվելու դեպքում և՛ վիքիստաժը, և՛ խմբագրումները հաշվարկվում են նաև հայերեն Վիքիպեդիայում առանձին. այս կարգավիճակները տարբեր նախագծերում կապակցված չեն: