Վիրջիլ Գրիսոմ
Վիրջիլ Գրիսոմ, (անգլ.՝ Virgil Ivan Grissom) (ապրիլի 3, 1926, Միթչել, Ինդիանա նահանգ - հունվարի 27, 1967, Քենեդիի հրվանդանի փորձարկման պոլիգոն), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։
Վիրջիլ Գրիսոմ | |
---|---|
Virgil Ivan Grissom | |
1926-1967 | |
Ծննդավայր | Միթչել, Ինդիանա նահանգ, ԱՄՆ |
Մահվան վայր | Կանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Զորատեսակ | Ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1959-1967 |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Կորեական պատերազմ |
Պարգևներ | Վաստակների թռչող խաչ, Օդային մեդալ, Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ, ՆԱՍԱ-ի բացառիկ ծառայության մեդալ, Ազգային ավիացիայի պատվի սրահ, ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ և «Ակնառու ծառայության համար» մեդալ |
Կյանքը և գործունեությունըԽմբագրել
Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանա նահանգ) Պերդյու համալսարանը (1950 թ.), ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1955 թ.), փորձարկող օդաչուների դպրոցը (1956 թ.)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում էր 1959 թվականից։ 1961 թվականի հուլիսի 21-ին ենթաուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» ծրագրով։ 1965 թվականի մարտի 23-ին Ջ․ Յանգի հետ տիեզերք է թռել «Ջեմինի-3» տիեզերանավով՝ Երկրի շուրջը կատարելով երեք պտույտ (հինգ ժամ տևողությամբ)։ Թռիչքի ժամանակ ԱՄՆ-ի տիեզերագնացներն առաջին անգամ իրականացրին տիեզերանավի անցումը մի ուղեծրից մյուսը։ Զոհվել է Է․ Ուայտի և Ռ․ Չաֆիի հետ, «Ապոլլոն» տիեզերանավի փորձարկման ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 231)։ |