Նեեդլի Վիտ (հունիսի 22, 1912(1912-06-22)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…] - հունվարի 2, 1945(1945-01-02)[1][4][5], Կրոսնո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան), Չեխոսլովակիայի կոմպոզիտոր և դիրիժոր։ Զդենեկ Նեեդլի որդին։

Վիտ Նեեդլի
Բնօրինակ անունVít Nejedlý
Ծնվել էհունիսի 22, 1912(1912-06-22)[1][2][3][…]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…]
Երկիր Չեխոսլովակիա և  Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունվարի 2, 1945(1945-01-02)[1][4][5] (32 տարեկան)
Կրոսնո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, գրող, երաժշտագետ, խմբավար, երաժշտական քննադատ և music publicist
ԿրթությունՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[2] և Faculty of Science, Charles University?[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Չեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[6]
 Vít Nejedlý Վիքիպահեստում

Պրահայում կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է առել Օ․ Երեմիաշից։ 1936-1938 թվականներին Օլոմոուցի թատրոնի դիրիժոր։ 1939 թվականից ապրել է Մոսկվայում, 1940-1941 թվականներին իբրև դիրիժոր կատարելագործվել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Լ․ Մ․ Գինզբուրգի մոտ։ Գրել է «Ջուլհակներ» օպերան (ըստ Գերհարդ Հաուպտմանի, 1938), 3 կանտատ, 3 սիմֆոնիա (3-րդը նվիրված է Իսպանիայի հանրապետության հերոսներին, 1938), սիմֆոնիետ (1938), «Արշալույսներ», նախերգանք (ըստ Էմիլ Վերհառնի), խմբերդ «150 միլիոն» (ըստ Վ․ Մայակովսկու), կամերային-գործիքային անսամբլներ, քայլերգեր, հայրենասիրական և ռազմաճակատային երգեր՝ չեխ և սովետական բանաստեղծների խոսքերով։ Երաժշտագիտական հոդվածների հեղինակ է։ Զոհվել է ռազմաճակատում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտ Նեեդլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 214