Վիտոր Մելու Պերեյրա (պորտ.՝ Vítor Melo Pereira, ծնվ․ 1957 թվականի ապրիլի 21-ին, Լիսաբոնում) ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ կատեգորիաների պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ ՌՖՄ-ի մրցավարական բաժնի վարիչ։

Վիտոր Մելու Պերեյրա
Ծնվել էապրիլի 21, 1957(1957-04-21) (67 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Կենսագրություն

խմբագրել

1989-2002 թվականներին աշխատել է Պորտուգալիայի առաջնության հանդիպումներում։ 1997 թվականից՝ ՈՒԵՖԱ-ի էլիտ խմբի դատավոր։

Աշխատել է 1998 թվականի աշխարհի առաջնության և 2002 թվականի աշխարհի առաջնության խաղերում, որտեղ ստացել է խմբային փուլի և 1/8 եզրափակչի մեկական հանդիպում, ինչպես նաև Եվրո 2000-ի խաղերում, որտեղ սպասարկել է խմբային փուլի երկու հանդիպում և քառորդ եզրափակիչներից մեկը[1][2]։ Հեռավոր արևելյան "մունդիալում" սխալմամբ է հաշվել դանիացի Յոն Դալ Թոմասոնի գոլը Ֆրանսիայի հավաքականի դարպասը, որը խփվել էր Մարսել Դեսայայի դեմ խաղի կանոնների ակնհայտ խախտումից հետո[3]։

Ակումբային մակարդակում աչքի է ընկել նրանով, որ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2001թ. հանդիպումը "Բավարիայի" և "Լիվերպուլի" միջև, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի 2002թ. եզրափակիչ խաղը "Ֆեյենորդի" և Դորտմունդի "Բորուսիայի"միջև։ Բացի այդ, նա աշխատել է Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակիչ խաղերի վրա (1999 և 2000 թվականներին) և Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ խաղում (1998 թ.)։

Մրցավարական կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում[4], ապա՝ որպես ՈՒԵՖԱ-ի տեսուչ։ 2011 թվականին նա արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակի[5]։

2021 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական բաժնի ղեկավար[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Италия - Швеция - 2:1 (1:0) Արխիվացված 2018-06-26 Wayback Machine (ռուս.)
  2. Италия - Румыния - 2:0 (2:0) Արխիվացված 2018-07-01 Wayback Machine (ռուս.)
  3. Приключения арбитров на чемпионате мира-2. Южная Корея и Япония 2002 Արխիվացված 2019-05-04 Wayback Machine (ռուս.)
  4. Финал Кубка Греции будут судить зарубежные арбитры Արխիվացված 2018-06-18 Wayback Machine (ռուս.)
  5. «PITIDO INICIAL: FIFA Referees' Special Award». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  6. «РФС объявил о назначении Перейры на пост руководителя департамента судейства». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.

Աղբյուրներ

խմբագրել