Վիտորե Պիզանի (իտալերեն՝ Vittore Pisani, (փետրվարի 23, 1899(1899-02-23)[1][2][3], Հռոմ, Իտալիա[4] - դեկտեմբերի 22, 1990(1990-12-22)[1][2], Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի լեզվաբան, հնդեվրոպական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ։

Վիտորե Պիզանի
իտալ.՝ Vittore Pisani
Ծնվել էփետրվարի 23, 1899(1899-02-23)[1][2][3]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4]
Մահացել էդեկտեմբերի 22, 1990(1990-12-22)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրԿոմո, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս և գերմանագետ
ԱշխատավայրԿալյարի համալսարան, Ֆլորենցիայի համալսարան և Միլանի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼինչեի ազգային ակադեմիա

Կրթություն խմբագրել

Ավարտել է Հռոմի (1922) համալսարանը։ 1933-1935 թվականներին՝ Ֆլորենցիայի համալսարանի պրիվատդոցենտ, Կալյարիի (1935-1938) և Միլանի (1938-1969) համալսարանների պրոֆեսոր, Լոմբարդո ակադեմիայի անդամ և Լինցեի ազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Զբաղմունքներ և ուսումնասիրություններ խմբագրել

Զբաղվել է հնդեվրոպական և ռոմանական լեզվաբանության խնդիրներով («Հնդեվրոպական լեզվի նախապատմության ուսումնասիրություն», 1933, «Հնդեվրոպաբանություն և աշխարհագրական լեզվաբանություն», 1939, «Հնդեվրոպական լեզվաբանության ներածություն», 1962)։ Ունի արժեքավոր ուսումնասիրություններ հնդեվրոպական լեզվաբանության և գրականության վերաբերյալ «Հայերենի ավանդ» (1934), «Հայկականք» (1934), «Հայերենի հնչյունաբանության ուսումնասիրություն» (1950-1951) և այլ հայերենագիտական ուսումնասիրություններում շոշափել է բազմաբնույթ հարցեր։ Պիզանին առանձնակի ուշադրություն է դարձրել իտալական լեզուների (ֆալիսկերեն, ումբրերեն, օսկերեն և այլն), ինչպես նաև հունարենի, լատիներենի ուսումնասիրմանը, իտալերենի ծագումնաբանությանը և պատմահամեմատական քննությանը («Լեզվաբանության պատմության ուրվագծեր», 1959, «Լատիներենի պատմահամեմատական քերականություն», 1962, «Ծագումնաբանություն։ Պատմություն։ Խնդիրներ։ Տեսություն», 1967, «Լեզուներ ու մշակույթներ», 1969, «Հունարենի պատմության ձեռնարկ», 1972 և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Пизани Витторе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292