Վիտալինա Բացարաշկինա
Վիտալինա Իգորևնա Բացարաշկինա (ռուս.՝ Виталина Игоревна Бацарашкина, հոկտեմբերի 1, 1996[2], Օմսկ, Ռուսաստան), ռուս մարզուհի (գնդակային հրաձգություն), Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[3][4] օդամղիչ ատրճանակի հրաձգությունում (10 մ և 25 մ), 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (օդամղիչ ատրճանակ)[5], 2018 թվականի աշխարհի չեմպիոն խառը թիմային մրցումներում, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[6]։
Վիտալինա Բացարաշկինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մականուն(ներ)՝ | Vita[1] |
Մասնագիտացում՝ | սպորտային հրաձիգ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 1, 1996[2] (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմսկ, Ռուսաստան |
1,62 մետր | |
Քաշ՝ | 60 կիլոգրամ |
Սպորտային կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելՎաղ տարիքում պապի հետ որսի է գնացել, 10 տարեկանում սովորել է կրակել հրացանից[7], սակայն, ի վերջո, իր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում նախընտրել է ատրճանակները։ Սկսել է մասնագիտորեն զբաղվել հրաձգությամբ 12 տարեկանում[8]։ Մարզվում է Նատալյա Իվանովնա Կուդրինայի գլխավորությամբ[9][10]։
Միջազգային մրցումներ
խմբագրելՄիջազգային մրցաշարերում Վիտալինա Բացարաշկինան հանդես է գալիս 10 մ մրցատարածությունում օդամղիչ ատրճանակից (AP40) հրաձգությամբ և 25 մ մրցատարածությունում ատրճանակից (SP) հրաձգությամբ։ Վիտալինա Բացարաշկինան առաջին խոշոր միջազգային հաջողությանը հասել է 2014 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում, որտեղ 10 մետր մրցատարածությունում օդամղիչ ատրճանակից կրակահերթում գրավել է երրորդ տեղը՝ եզրափակչում հավաքելով 179,2 միավոր։ Նույն թվականին նա հանդես է եկել Գրանադայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ 198,2 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։ 2015 թվականին Զուլայում ընթացող աշխարհի պատանեկան գավաթի խաղարկությունում Վիտալինա Բացարաշկինան 10 մետր հրաձգությունում զբաղեցրել է առաջին տեղը՝ եզրափակչում հավաքելով 200,2 միավոր, իսկ 25 մետր հրաձգության մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը՝ եզրափակչում հավաքելով մեկ միավոր։ Նույն թվականին Մարիբորի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Վիտալինա Բացարաշկինան ատրճանակից 25 մետր հեռավորությամբ կրակահերթում գրավել է առաջին տեղը՝ եզրափակչում հավաքելով 7 միավոր։ Այնուհետև Գաբալայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության էտապում զբաղեցրել է երկրորդ տեղը 25 մ մրցատարածությունում՝ եզրափակչում վաստակելով մեկ միավոր[11]։
2018 թվականին Վիտալինա Բացարաշկինան Արտյոմ Չերնոուսովի հետ զուգախաղում նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը խառը թիմային մրցումներում[12]։
2021 թվականի հունիսի 1-ին մարզուհին 25 մետր մրցատարածությունում նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[13]։
Օլիմպիական ելույթներ
խմբագրել2016 թվականի օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած խաղերում անսպասելիորեն անցել է որակավորումը՝ 400 միավորից վաստակելով 390-ը և իրեն հաջորդողներին գերազանցելով 3 միավորով։ Եզրափակչում Վիտալինան նախավերջին սերիայում կարողացել է միավոր վաստակել հույն Աննա Կորակակայի հետ մրցությունում և ապահովել արծաթե մեդալ։ 2 կրակոցներից կազմված վերջին դրվագից առաջ առաջ Բացարաշկինան 2 միավորով հետ էր մնում չինուհի Չժան Մենսյուեից և արդյունքում հավաքել է 2,3 միավոր պակաս՝ 197,1 միավոր։ Ռիո-2016-ի խաղերից առաջ Բացարաշկինան աշխարհի գավաթի 10-րդ փուլում ոչ մի անգամ չի հայտնվել 10-րդ հորիզոնականում և 72-րդ տեղն Է զբաղեցրել համաշխարհային դասակարգման աղյուսակում.
2021 թվականի հուլիսի 25-ին Վալենտինա Բացարաշկինան հաղթանակ է տարել Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ նվաճելով առաջին ոսկե մեդալը Ռուսաստանի հավաքականի համար[14]։
2021 թվականի հուլիսի 27-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել Արտյոմ Չերնոուսովի հետ զուգախաղում (10 մետր, օդամղիչ ատրճանակ, միքստ)։
2021 թվականի հուլիսի 30-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում դարձել է կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ 25 մետր մրցատարածությունում ատրճանակից կրակելով։
Մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում ամենաշատ հիշատակվող ռուս մրցանակակիրների ցանկում[15]։
Անձնական կյանք
խմբագրելՏոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ մարզուհին խոսել է առաջիկա հարսանիքի մասին։ Նրա ապագա ամուսինը Իվան Իլինիխն է, որը նույնպես մարզիկ (հրաձգություն, հրացան)։ Զույգը ծանոթ է 2014 թվականից[16]։
Մրցանակներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ (25 օգոստոսի 2016 թվական) — Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր նվաճումների, հաղթանակի և նպատակասլացության դրսևորման համար[17],
- Բարեկամության շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) — հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար, որոնք դրսևորվել են 2020 թվականի 20-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ Տոկիոյում (Ճապոնիա)[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/131606
- ↑ «Виталина Бацарашкина выиграла первую золотую медаль для России на Олимпиаде в Токио». СпортНавины. 25.07.2021.
- ↑ «Виталина Бацарашкина выиграла золото. Стрельба пулевая. Пистолет 25м. ХХХII Летние Олимпийские игры». matchtv.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Виталина Бацарашкина принесла России вторую медаль на Олимпиаде в Рио». ria.ru. Վերցված է 7.8.2016-ին.
- ↑ «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Виталина Бацарашкина: «Дедушки охотники, папа милиционер. Как было не стать стрелком?». ОЛИМПИАДА — Рио-2016 — Стрельба. СПОРТ-ЭКСПРЕСС
- ↑ «Сборная России выиграла серебряную медаль в стрельбе на Олимпиаде 2016 — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Девочка-то золотая!» Виталина Бацарашкина о серебре ОИ и планах на будущее
- ↑ Наталья Кудрина: «Бацарашкина совершила подвиг»
- ↑ Վալենտինա Բացարաշկինայի էջը Մարզական հրաձգության միջազգային ֆեդերացիայի կայքում
- ↑ Бацарашкина и Черноусов выиграли золото в стрельбе из пистолета на ЧМ
- ↑ «Россиянка Бацарашкина завоевала бронзу на ЧЕ в стрельбе из пистолета с 25 метров». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Виталина Бацарашкина выиграла первую золотую медаль для России на Олимпиаде в Токио». СпортНавины. 25.07.2021.
- ↑ «Пловец Рылов стал самым упоминаемым российским призером Олимпиады в СМИ». ТАСС. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Омская спортсменка Виталина Бацарашкина готовится к свадьбе». ngs55.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
խմբագրել- Վալենտինա Բացարաշկինա
- Վալենտինա Բացարաշկինայի էջը Մարզական հրաձգության միջազգային ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալինա Բացարաշկինա» հոդվածին։ |