Վիվիան Գորնիք
Վիվիան Գորնիք (անգլ.՝ Vivian Gornick, հունիսի 14, 1935[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2])[4][5], ամերիկացի արմատական ֆեմինիստ քննադատ, լրագրող, էսսեիստ և հուշագիր։
Վիվիան Գորնիք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1935[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | պատմաբան, մեմուարագիր, ակնարկագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռեդկլիֆ քոլեջ |
Աշխատավայր | Ռեդկլիֆ քոլեջ |
Պարգևներ |
ՆախապատմությունԽմբագրել
1957 թվականին Վիվիան Գորնիքը Նյու Յորքի քաղաքային քոլեջից ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1960 թվականին Նյու Յորքի համալսարանից՝ արվեստի մագիստրոսի կոչում[6]։
ԳործունեությունԽմբագրել
1969 - 1977 թվականների ընթացքում եղել է Village Voice թերթի լրագրող[5]։ Նրա աշխատանքները տպագրվել են նաև Նյու Յորք Թայմս, The Nation, Atlantic Monthly և շատ այլ թերթերում։ 1969 թվականին Շուլամիթ Ֆայրսթոունն ու Էնն Կոեդտը հիմնել են արմատական ֆեմինիստական «Նյու Յորքի արմատական ֆեմինիստներ» խմբակը[7] ։ Նոր խմբակ ստեղծելու նրանց ցանկությանն աջակցել է Գորնիքը 1969 թվականին Village Voice-ում տպագրված իր «Պատմության հաջորդ մեծ պահը նրանցն է» հոդվածով։ Այս էսսեի վերջում հայտարարվել է խմբի ստեղծման մասին և ներառվել է կոնտակտային հասցե և հեռախոսահամար, որով զգալի հետաքրքրություն է առաջացրել ապագա անդամների մոտ[7][8]։
Գորնիքը հրատարակել է նաև տասնմեկ գիրք, որոնցից ամենավերջինը՝ The Odd Woman and the City, հրատարակվել է 2015 թվականի մայիսին[9]։
Դասավանդում է Նյու Յորքի «Նյու Սքուլ» մասնավոր համալսարանում։ 2007–2008 ուսումնական տարում եղել է Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆի ինստիտուտի աշխատակից, իսկ 2015 թվականին հանդիսացել է Բեդելի վաստակավոր հրավիրյալ պրոֆեսոր Այովայի համալսարանի ոչ գեղարվեստական գրվածքների ծրագրում[10]։
2021 թվականի մարտին ոչ գեղարվեստական արձակի համար արժանացել է «Վինդեմ -Քեմփբելի գրականության մրցանակներ» գրական մրցանակին[11]։
Վիվիան Գորնիքի գրքերԽմբագրել
- «Ալի Մահմուդին փնտրելիս․ ամերիկուհին Եգիպտոսում» (1973, «Սաթրդեյ Ռիվյու Պրես» հրատարակչություն) (Առաջադրվել է 1974 թվականի Գրքի ազգային մրցանակի)
- «Ամերիկյան կոմունիզմի ռոմանտիկան» (1977, «Բեյսիք Բուքս», նոր հարատարակություն՝ 2020)[12]
- «Էսսեներ ֆեմինիզմի մասին» (1978, «Հարփեր & Ռոու»)
- «Կանայք գիտության մեջ. Դիմանկարներ անցումային աշխարհից» (1983, «Սայմոն & Շուստեր»)[13]
- «Դաժան հավելվածներ. Հուշագիր» (1987, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
- «Աչքի մակարդակին հասնելիս» (1996, «Բիքոն Պրես»)
- «Սիրո վեպի ավարտը» (1997, «Բիքոն Պրես», Առաջադրվել է 1997 թվականին Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի համար)
- «Իրավիճակ և պատմություն. Անձնական պատմվածքի արվեստը» (2001, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
- «Եսի մենությունը. Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի մասին մտածելիս» (2005, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
- «Տղամարդիկ իմ կյանքում» (2008, «MIT Պրես», Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի եզրափակչի մասնակից)
- «Կանայք գիտության մեջ. Այն ժամանակ և հիմա» (2009, «Ֆեմինիստ Պրես»)
- «Հին երազանք» (Սեպտ․/Հոկտ․ 2010, Բոստոն Ռիվյու)
- «Էմմա Գոլդման․ Հեղափոխությունը՝ որպես կյանքի ուղի» (2011, Եյլի համալսարանի հրատարակություն, 2011 թվականի հրեական գրքի ազգային մրցանակի եզրափակչի մասնակից)
- «Տարօրինակ կինն ու քաղաքը» (May 2015, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)[9]
- «Անավարտ բիզնես. Քրոնիկ վերընթերցողի գրառումներ» (2020, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)[14]
Էսսեների ընտրանիԽմբագրել
- «Ինչ է նշանակում անկախությունն ինձ համար»՝ ընդգրկված Քեթի Հանաուերի 2002 թվականի The Bitch in the House: 26 Women Tell the Truth about Sex, Solitude, Work, Motherhood and Marriage վերնագրված Նյու Յորք Թայմսի ամենավաճառվող ակնարկների անթոլոգիայում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ «Library of Congress authority file»։ loc.gov։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2017-ին։ Վերցված է June 2, 2013
- ↑ 5,0 5,1 Tresa Grauer։ «Vivian Gornick»։ Jewish Women's Archives Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2016-ին։ Վերցված է July 24, 2017
- ↑ Elaine Blair (Winter 2014)։ «Vivian Gornick, The Art of Memoir No. 2»։ The Paris Review։ Արխիվացված է օրիգինալից July 11, 2017-ին։ Վերցված է July 24, 2017
- ↑ 7,0 7,1 Daring to Be Bad: Radical Feminism in America, 1967–75։ University of Minnesota Press։ 1990։ էջեր 186–187։ ISBN 0-8166-1787-2։ Վերցված է July 15, 2017
- ↑ Vivian Gornick (1969)։ «The Next Great Moment in History Is Theirs»։ The Village Voice (November 27, 1969) (Reprinted in: V Gornick. (1978). Essays in Feminism. Harper and Row. 0-06-011627-7.)
- ↑ 9,0 9,1 «Vivian Gornick – biography»։ Department of English, The University of Iowa։ Արխիվացված է օրիգինալից May 30, 2015-ին։ Վերցված է April 13, 2016
- ↑ «Visiting Writers Series»։ Department of English, College of Liberal Arts & Sciences, The University of Iowa։ July 24, 2017։ Արխիվացված է օրիգինալից April 9, 2015-ին։ Վերցված է April 13, 2016
- ↑ «Windham-Campbell Prize recipients announced»։ Books+Publishing (en-AU)։ 2021-03-23։ Վերցված է 2021-03-25
- ↑ Watling Sarah (1 May 2020)։ «The Romance of American Communism by Vivian Gornick review – a flawed masterpiece»։ The Guardian
- ↑ Gornick Vivian (January 1, 1983)։ Women in Science: Portraits from a World in Transition (անգլերեն)։ Simon & Schuster։ ISBN 9780671417383
- ↑ «Book Marks reviews of Unfinished Business: Notes of a Chronic Re-Reader by Vivian Gornick»։ Book Marks (en-US)։ Վերցված է 2020-01-31
Արտաքին հղումներԽմբագրել
- Works by or about Վիվիան Գորնիք in libraries (WorldCat catalog)
- Interview with Gornick in the Boston Review at the Wayback Machine (archived December 13, 2010)
- Elaine Blair (Winter 2014)։ «Vivian Gornick, The Art of Memoir No. 2»։ The Paris Review
- "The Next Great Moment in History Is Theirs", 1969 Village Voice article
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիվիան Գորնիք կատեգորիայում։ |