Վիվիան Ասեյի (նոյեմբերի 20, 1993(1993-11-20)[1], Mont-Saint-Aignan), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը ներկայումս խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Բորդո կանանց ֆրանսիական ֆուտբոլային ակումբում։

Վիվիան Ասեյի
ֆր.՝ Viviane Asseyi
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1993(1993-11-20)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Mont-Saint-Aignan
Հասակ 1,63 ± 0,001 մետր[1]
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Ասեյին իր կարիերան սկսել է US Quevilly սիրողական ակումբում։ Քանի որ ակումբը չուներ կանանց համար առանձին բաժին, նա խաղում էր հիմնականում տղաներից կազմված խառը թիմում[2]։ Ավելի ուշ նա միացել է FC Rouen ֆուտբոլի սիրողական ակումբի կանանց բաժնին, որտեղ ընդհանուր 28 ելույթներում երիտասարդ ֆուտբոլիստուհին խփել է 23 գոլ։ Նա միացել է Մոնպելիե կանանց ֆուտբոլային ակումբին 2009-2010 մրցաշրջանի կեսերին 2010 թվականի հունվարին և այնտեղ խաղացել է մինչև 2016-2017 մրցաշրջանից առաջ Մառսելի Օլիմպիկ տեղափոխվելը[3]։

Անձնական կյանք Խմբագրել

Ասեյին ծնվել է Ֆրանսիայում և ծագումով Գաբոնից է[4]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «L'occasion de m'aguerrir»։ French Football Federation (French)։ հունիսի 26, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2010 
  3. «Viviane Asseyi au Montpellier-Hérault SC»։ 12 Rouennais (French)։ հունվարի 19, 2010։ Վերցված է նոյեմբերի 28, 2010 
  4. «Football féminin: le PSG s'adjuge le Classico»։ սեպտեմբերի 25, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2019-08-09 

Արտաքին հղումներ Խմբագրել