Վիսի ուխտավայր եկեղեցի
Վիսի, ռոկոկո ոճի ուխտավայր եկեղեցի, որը կառուցվել է է 1740 թվականին եղբայրներ` Johann Baptist Zimmermann և Dominikus Zimmermann կողմից։ Այն տեղակայված է Ալպյան լեռների ստորոտում՝ Շտայնգադեն մունիցիպալիտետի Վայլհայմ Շոնգաու շրջանում (Բավարիա, Գերմանիա)։
Վիսի ուխտավայր եկեղեցի Wieskirche | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Catholic pilgrimage church? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շտայնգադեն[1] |
Հասցե | Wies 14 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Augsburg? |
Հիմնական ամսաթվերը | 1754 |
Կազմված է | Wallfahrtskirche In Wies in Steingaden? |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և Բավարիայի ճարտարապետության հուշարձան |
Նվիրված | Passion? |
Ճարտարապետ | Dominikus Zimmermann? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն և ռոկոկկո |
Հիմնադրված | 1754 |
![]() | |
![]() | |
![]() | |
wieskirche.de |
Ասվում է, որ 1738 թվականին փրկչի արձանի վրա նկատվել են արցունքի կաթիլներ։ Քանդակը տեսնելու համար այստեղ են գալիս հարյուրավոր ուխտավորներ։ 1740 թվականին դրա համար կառուցվել է մի մատուռ, որը փոքր թվով ուխտավորների համար է։ Շտայնգադեն աբբայությունը որոշել է այն կոչել առանձին սրբավայր։ Շատ մարդիկ, ովքեր աղոթում էին Հիսուսի արձանի առջև, ասում էին, թե մարդիկ հրաշքով բուժվել են։
Շինարարությունը սկսվել է 1754 և 1755 թվականների ընթացքում, ինտերիերը զարդարված էր որմնանկարներով։ «Ամեն ինչ արվեց եկեղեցին տեսանելի դարձնելու համար։ Քանդակագործությունն ու որմնանկարչությունը միախառնված են, ընդգծելու համար աստվածային էությունը տեսանելի պատկերի մեջ»[2]։
Կա հայտնի մի համոզմունք, որ Բավարիայի կառավարությունը փորձում էր ռոկոկո գլուխգործոցը վաճառել կամ ոչնչացնել։ Այդպիսով հասանելի աղբյուրներից հայտնի է, որ պատասխանատու պետական հանձնաժողովը հստակ քարոզում էր բնակության համար[3]։
Վիսի ուխտավայր եկեղեցին 1983 թվականին ընդգրկվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգությունում և նրա ընդլայնված վերանորոգումը սկսվել է 1985-1991 թվականների ընթացքում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ White, James F. (2003), Roman Catholic Worship: Trent to Today, Collegeville, Minn.: Liturgical Press, էջ 50, ISBN 0-8146-6194-7
- ↑ Stutzer, Dietmar; Fink, Alois (1982), Die irdische und die himmlische Wies, Rosenheim: Rosenheimer Verlag, էջեր 99–100, ISBN 3-475-52355-8
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսի ուխտավայր եկեղեցի» հոդվածին։ |