Մանոլո Սանլուկար (իսպ.՝ Manolo Sanlúcar, իսկական անունը՝ Մանուել Մունյոս Ալկոն, (իսպ.՝ Manuel Muñoz Alcón, նոյեմբերի 24, 1943(1943-11-24)[2][3], Սանլուկար դե Բառամեդա - օգոստոսի 27, 2022(2022-08-27)[1], Խարես դե լա Ֆրոնտերա[4]), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր, ով հռչակվել է ֆլամենկո ոճով կատարումներով և կիթառի ու նվագախմբի համար գրած ստեղծագործություններով[6]։

Մանոլո Սանլուկար
El granito de luz del guitarrista Manolo Sanlúcar.jpg
Բնօրինակ անունիսպ.՝ Manolo Sanlúcar
Ի ծնե անունիսպ.՝ Manuel Muñoz Alcón[1]
Ծնվել էնոյեմբերի 24, 1943(1943-11-24)[2][3]
Սանլուկար դե Բառամեդա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Մահացել էօգոստոսի 27, 2022(2022-08-27)[1] (78 տարեկան)
Խարես դե լա Ֆրոնտերա[4]
ԺանրերՖլամենկո[5]
Մասնագիտությունկիթառահար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ[5]
Պարգևներ
Կայքmanolosanlucar.com

ԿենսագրությունԽմբագրել

Կիթառ սկսել է նվագել 7 տարեկանից, սկզբում հոր՝ Իսիդրո Մունյոսի (իսպ.՝ Isidro Muñoz), այնուհետև վերջինիս վարձած ուսուցչի՝ ժամանակի անվանի կիթառահարներից մեկը համարվող Խավիեր Մոլինայի (իսպ.՝ Javier Molina) ղեկավարությամբ[7]։ 12 տարեկանից սկսել է իր կարիերան որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ նվագակցելով ֆլամենկոյի այնպիսի համբավավոր կատարողների, ինչպիսիք են Անտոնիո Մայրենան, Պեպե Մարչենան (իսպ.՝ Pepe Marchena): 1972 թվականին առաջին տեղն է գրավել Իտալիայում անցկացված կիթառահարների համաշխարհային փառատոնում։ 1994 թվականին Guitar Player ամսագիրը (ԱՄՆ) նրան հռչակել է ֆլամենկո ոճի լավագույն կիթառահար։

Որպես կոմպոզիտոր՝ Մանոլո Սանլուկարը ձգտում է ֆլամենկոն համադրել դասական երաժշտության տարրերի հետ։ Գրել է երաժշտություն կինոնկարների ու թատերական ներկայացումների համար, ինչպես նաև բալետային երաժշտություն ու գործիքային կոմպոզիցիաներ։ Նրա հեղինակած «Կաբալյո Նեգրո» կոմպոզիցիայի 1975 թվականի ձայնագրությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել, հաջողություն գրանցել նաև վաճառքի բնագավառում[8]։ «Մեդեա», «Սոլեա» բալետների համար Սանլուկարի գրած երաժշտությունը նույնպես համաշխարհային համբավի է արժանացել, բազմիցս բեմականացվել ու ձայնագրվել[9][10]։ 2014 թվականին էլ անվանի կիթառահար Մանուել Բառուեկոն այն ձայնագրել է գործիքային երաժշտության տեսքով[11]։

Մանոլո Սանլուկարին մեր ժամանակների մեծ կոմպոզիտորների շարքի դասելու հիմք են ստեղծել նաև նրա հետևյալ երկերը. Fantasía para guitarra y orquesta, Trebujena, Medea, Tauromagia կամ Aljibe:

2000 թվականին անվանի երաժիշտին շնորհվել է Իսպանիայի ազգային մրցանակը երաժշտության ասպարեզում[12]։ 2014 թվականին էլ նա պարգևատրվել է հայրենի երկրի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։

Սկավառակագրություն[13]Խմբագրել

  • Recital Flamenco (1968)
  • Inspiraciones (1970)
  • Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. I (1971)
  • Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. II (1971)
  • Mundo Y Formas De La Guitarra Flamenca Vol. III (1972)
  • Sanlúcar (1975)
  • Sentimiento (1976)
  • Fantasía (1977)
  • ...Y Regresarte (Homenaje A Miguel Hernández) (1978)
  • Manolo Sanlúcar En Japón (1979)
  • Candela (1980)
  • Azahares (1981)
  • Al Viento (1982)
  • Ven Y Sígueme (1982)
  • Trebujena (1984)
  • Testamento Andaluz (1985)
  • Medea (1987)
  • Tauromagia (1988)
  • Solea (1989)
  • Aljibe (1992)
  • Locura De Brisa Y Trino (2000)
  • La Voz Del Color (2008)

Տեղեկատվությունը վերցված է արտիստի կայքէջից[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.larazon.es/andalucia/cadiz/20220827/342zkwhq4nbqli6e3fandv26ly.html
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://www.spainisculture.com/en/artistas_creadores/manolo_sanlucar.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.elmundo.es/cultura/2022/08/27/630a27a521efa0ae3d8b4607.html
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. Historia de la sinfonía - Manolo Sanlúcar
  7. [Manolo Sanlúcar: El alma compartida. Memorias. Almuzara Editorial 2007 ISBN:978-84-96968-21-9]
  8. Kersten Knipp: Flamenco. Suhrkamp, Frankfurt am Main 2006, ISBN 3-518-45824-8, S. 207.
  9. Harris Craig։ «Biography: Manolo Sanlúcar»։ Allmusic։ Վերցված է 27 May 2010 
  10. Danza.es La influencia del mito de “Medea” en el Ballet Nacional de España. Artikel von Ibis Albizu (2012). Abgerufen am 31. Oktober 2021 (spanisch).
  11. Discogs Titel|15770236|Medea: Spanish Guitar Music By Albeniz, Granados and Manolo Sanlucar|Manuel Barrueco
  12. List of national music prize winners, Spanish Ministry of Culture. Retrieved 9 April 2011.
  13. Discografía de Manolo Sanlúcar - Discogs
  14. Webseite des Künstlers Discografía. Abgerufen am 31. Oktober 2021 (Bildergalerie der Cover).

ԳրականությունԽմբագրել

  • Manolo Sanlúcar: El alma compartida. Memorias. Almuzara, [Córdoba] 2007, ISBN 978-84-96968-21-9 (Autobiographie, spanisch)

Արտաքին հղումներԽմբագրել