Վիոլա Դանա (անգլ.՝ Viola Dana, հունիսի 26, 1897(1897-06-26)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 3, 1987(1987-07-03)[1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ի ծնե՝ Վիրջինիա Ֆլագրատ Virginia Flugrath), ամերիկյան կինոդերասանուհի։ Նա իր կարիերան սկսել է համր կինոյից։

Վիոլա Դանա
անգլ.՝ Viola Dana
Ծնվել էհունիսի 26, 1897(1897-06-26)[1]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 3, 1987(1987-07-03)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Ջիմմի Թոմսոն, Մորիս Ֆլին և Ջոն Քոլինզ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

 
Վիոլա Դանան երիտասարդ տարիքում

Վիոլան ծնվել է 1897 թվականի հունիսի 26-ին՝ Բրուքլինում։ Նրա երկու քույրերը նույնպես դերասանուհի են դարձել։ Ավագը՝ Էդնա Ֆլագրատը, նկարահանվել է Անգլիայում, հանդես է եկել իր իսկական անունով, իսկ կրտսերը՝ Լեոնին, հանդես է եկել Շիրլի Մեյսոն կեղծանունով[2]։

Վաղ տարիքից դերասանուհին խաղացել է թատրոնում։ Առավել ուշագրավ էր Մերի Պիկֆորդի՝ 1917 թվականին էկրանավորված «Խեղճ, փոքրիկ հարուստ աղջիկը» բեմադրությունը, որտեղ Վիոլան հանդես է եկել Գվենդոլինի դերում։ Այնուհետև նա հրավեր է ստացել Edison Studios կինոընկերությունից և 13 տարեկանում նորամուտը նշել Չարլզ Դիքենսի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված «Սուրբ Ծննդյան երգ» (1910) կարճամետրաժ ֆիլմում[2]։

Առաջին գլխավոր դերում խաղացել է 1914 թվականին։ Ավելի ուշ նա ծանոթացել է Ջոն Քոլինզի հետ, որը Edison Studios կինոընկերության ռեժիսորներից էր։ 1915 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանց միությունը երկար չի տևել. 3 տարվա ընթացքում հասցրել է օգնել երիտասարդ կնոջը նկարահանվել 26 ֆիլմում։ 1918 թվականին Քոլինզը մահացել է թոքաբորբից։

Քոլինզի մահից հետո Վիոլան սիրավեպ է սկսել դերասան Օմար Լոքլիրի հետ, սակայն 1920-ին նկարահանումների ժամանակ նրա ինքնաթիռը կործանվել է, և Օմարը մահացել է։ 20-ական թվականների ընթացքում դերասանուհին հայտնի է եղել և ակտիվորեն նկարահանվել Է Metro Pictures կինոստուդիայում. ընդհանուր առմամբ նա նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմում[3][4]։ Վիոլայի աստղը խամրել է ձայնային կինոյի հայտնվելուն պես։ Կինոստուդիայի ղեկավարները համարել են, որ դերասանուհու ձայնը չի համադրվում նրա արտաքինի հետ, և նա համր կինոյի բազմաթիվ այլ դերասանուհիների նման հրաժարական է տվել։

1925 թվականի հունիսին նա ամուսնացել է դերասան Մորիս Ֆլինի հետ, սակայն չորս տարի անց բաժանվել է։ 70-ականների կեսերին հայտնաբերվել են նրա հին ֆիլմերը, և ծերացած դերասանուհին որոշ ժամանակ կրկին հայտնվել է հանրության առջև և հարցազրույցներ տվել։ Վիոլա Դանան մահացել է սրտի կաթվածից 1987 թվականի հուլիսի 3-ին՝ իննսուն տարեկան հասակում։ Կինոարտադրության մեջ ունեցած ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում նա արժանացել է աստղի։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1910 — Սուրբ Ծննդյան երգ
  • 1916 — Դրախտի դարպասներ
  • 1926 — Կոշեր Կիտի Կելլի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Stone, Tammy. "Viola Dana." The Silent Collection; retrieved October 22, 2014.
  3. Lussier, Tim. "The tragic Flugrath sisters: Hard to believe, But all three experienced the same loss." Արխիվացված 2017-08-11 Wayback Machine silentsaregolden.com, 1999. Retrieved: October 22, 2014.
  4. "Viola Dana, 1897–1987." Golden Silents, 2014. Retrieved: October 22, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա Դանա» հոդվածին։