Բացել գլխավոր ցանկը

Վիոլանտ Արագոնացի (իսպ.՝ Violante de Aragón, հունիսի 8, 1236 թվական, Սարագոսա, Արագոնի թագավորություն - 1301 թվական, Ռոնսեսվալես, Նավարա), արագոնացի արքայադուստր Բարսելոնյան տնից, Խայմե I Նվաճողի դուստր: Կրում է Կաստիլիայի և Լեոնի թագուհի ամուսնական տիտղոսը:

Վիոլանտ Արագոնացի
իսպ.՝ Violante de Aragón
Violanta.jpg
 
Դավանանք catholicity?
Ծննդյան օր հունիսի 8, 1236
Ծննդավայր Սարագոսա, Իսպանիա
Վախճանի օր 1301
Վախճանի վայր Roncesvalles, Նավառա, Իսպանիա
Գերեզման Roncesvalles
Թաղված Roncesvalles
Դինաստիա Բարսելոնյան հարստություն
Քաղաքացիություն Royal Banner of Aragón.svg Արագոնյան թագ
Հայր Խայմե I
Մայր Յոլանդա Հունգարացի
Ամուսին Ալֆոնսո X
Զավակներ Berengaria of Castile, Lady of Guadalajara?, Բեատրիս Կաստիլիացի, Ferdinand de la Cerda?, Sancho IV of Castile?, Peter of Castile, Lord of Ledesma?, John of Castile, Lord of Valencia de Campos?, Violant of Castile?, James of Castile, Lord of Cameros?, Constanza de Castilla? և Eleanor of Castile?

ԿենսագրությունԽմբագրել

Վիոլանտը ծնվել է 1236 թվականի հունիսի 8-ին Սարագոսա Արագոնի թագավոր Խայմե I Նվաճողի և Վիոլանը Հունգարուհու ընտանիքում[1]: 1246 թվականի դեկտեմբերի 26-ին Բուրգաս քաղաքում ամուսնացել է Կաստիլիայի և Լեոնի թագավոր Ալֆոնսո X Իմաստունի հետ[2]: Այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր: Վիոլանտի փոքր տարիքի պատճառով միացումը հետաձգվեց, և Ալֆոնսոն նույնիսկ ցանկացավ դիմել Հռոմի պապին չեղյալ համարել այդ ամուսնությունը, քանի որ Վիոլանտը չէր կարող իր համար ծնել ժառանգ: Սակայն 1248 թվականին Վիոլանտին հաջողվեց հղիանալ և ծնել առաջնեկին, ում անունը դրեց Ֆերդինանդ: Սակայն վերջինը որոշ ժամանակ անց մահացավ: Այնուամենայնիվ, այդ դժբախտ դեպքից հետո նա կարողացավ ամուսնուն պարգևել ևս 11 երեխա[3][4]:

1276 թվականին Վիոլանտ Արագոնացին Վալյադոլիդում հիմնեց Սան Պաբլո վանական համալիրը:

Վիոլանտը մահացել է 1301 թվականին Հռոմից վերադառնալու ճանապարհին: Հռոմում նա մասնակցում էր Հոբելյանական տարվա տոնական միջոցառումներին: Նրա մահը գրանցվեց Նավարայի թագավորության Ռոնսեսվալես բնակավայորւմ[5]:

ԸնտանիքԽմբագրել

Վիոլանտ Արագոնացին, ով ամուսնացած էր թագավոր Ալֆոնսո X-ի հետ, ունեցել է 12 երեխա: Ստորև ներկայացված է նրա երեխաների ցանկը՝

  • Ֆերնանդո (ծնվել է 1249 թվականին, մահացել մանուկ հասակում),
  • Բերենգելա (ծնվել է 1253 թվականի հոկտեմբերի 10-ին/նոյեմբերի 25-ին, մահացել 1300 թվականին),
  • Բեատրիսս (ծնվել է 1254 թվականի նոյեմբերի 5-ին/դեկտեմբերի 6-ին, մահացել է մոտավորապես 1286 թվականին), 1271 թվականի օգոստոսին ամուսնացել է Վիլհելմ VII Մեծի հետ (մահացել է 1292 թվականի փետրվարի 8-ին), եղել է Մոնֆերտանի մարկիզ,
  • Ֆերնանդո դե լա Սերդա (ծնվել է 1255 թվականի հոկտեմբերի 23-ին, մահացել է 1275 թվականի հուլիսի 25-ին), եղել է Դե լա Սերդայի տան հիմնադիրը,
  • Սանչո IV Խիզախ (ծնվել է 1258 թվականի մայիսի 12-ին, մահացել 1295 թվականի ապրիլի 25-ին), 1284 թվականից հանդիսացել է Կաստիլիայի և Լեոնի թագավոր,
  • Կոնստանցա (ծնվել է 1259 թվականի փետրվարին/հոկտեմբերին, մահացել է 1280 թվականի հուլիսի 23-ին), Լաս Խուելգասում եղել է վանական,
  • Պեդրո (ծնվել է 1260 թվականի մայիսի 15-ին/հուլիսի 25-ին, մահացել է 1283 թվականի հոկտեմբերի 20-ին),
  • Խուան (1260 թվականի մայիսի 15-ին/հուլիսի 25-ին[6], մահացել է 1319 թվականի հունիսի 25-ին),
  • Իզաբել (ծնվել է 1263 թվականի հունվարին/դեկտեմբերին, մահացել է մանուկ հասակում),
  • Վիոլանտա (ծնվել է 1265 թվականին, մահացել է 1287 թվականի մարտի 12-ին/1308 թվականի հունվարի 30-ին), 1282 թվականին Դիեգո Լոպես դե Արոյի հետ (1250-1310 թվականներ),
  • Խայմե (ծնվել է մոտավորապես 1266 թվականին, մահացել է 1284 թվականի օգոստոսի 9-ին),
  • Լեոնորա (մահացել է 1274/1275 թվականի)[7]:

ՏոհմածառԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Reassessing the Roles of Women as 'Makers' of Medieval Art and Architecture, ed. Theresa Martin, (Brill, 2012), 1089. .
  2. Elena Woodacre, Queenship in the Mediterranean: Negotiating the Role of the Queen in the Medieval and Early Modern Eras, (Palgrave Macmillan, 2013), 52. .
  3. «Ivrea 7»։ genealogy.euweb.cz։ Վերցված է 2016-05-29 
  4. «CASTILE» 
  5. «Genealogía de la reina Violante de Aragón, hija de Jaime I el Conquistador» 
  6. Domínguez Sánchez, Santiago Un diploma del infante don Juan, hijo de Alfonso X, como rey de León, Galicia y Sevilla // Estudios humanísticos. Geografía, historia y arte. — León: Universidad de León, 1998. — В. 20. — ISSN 0213-1390.
  7. «Ivrea 6»։ genealogy.euweb.cz։ Վերցված է 2016-05-29 

ԳրականությունԽմբագրել

  • Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании / Перевод с испанского Е. А. Вадковской и О. М. Гармсен. — СПб.: «Евразия», 2003. — 608 с. — 1 500 экз. — ISBN 5-8071-0128-6.
  • Корсунский А. Р. История Испании IX — XIII веков (Социально-экономические отношения и политический строй Астуро-Леонского и Леоно-Кастильского королевства). Учебное пособие. — М.: Высшая школа, 1976. — 139 с.
  • Loaysa, Jofré de; García Martínez, Antonio (1982). Academia Alfonso X el Sabio, Colección Biblioteca Murciana de bolsillo Nº 27, ed. Crónicas de los Reyes de Castilla Fernando III, Alfonso X, Sancho IV y Fernando IV (1248—1305). latín y castellano (2ª edición). Murcia. ISBN 84-00-05017-7.

ԿինոյումԽմբագրել

  • «Տոլեդո» / Toledo ռեժ.՝ Խուան Մանուել Ռոդրիգես Պաչոն, Իսպանիա, 2012 թվական:

Արտաքին հղումներԽմբագրել