Վիշկուվ
Վիշկուվ (լեհ.՝ Wyszków), քաղաք Լեհաստանի արևելյան մասում՝ Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն գավառի (պովյատի) վարչական կենտրոնն է։ Ունի գյուղաքաղաքային գմինայի (շրջանի) կարգավիճակ; Տարածվում է Արևմտյան Բուգ գետի ափին՝ հենց գետահովտում, երկրի մայրաքաղաք Վարշավայից 55 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 20,78 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 27 309[2]։ 16-րդ դարում եղել է հոգևոր քաղաք[3][4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Wyszków | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1203[1] թ. | ||||
Մակերես | 21 կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 07-200 | ||||
Պաշտոնական կայք | wyszkow.pl | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Պատմական փաստաթղթերում Վիշկուվն առաջին անգամ հիշատակվել է 1203 թվականին, որպես գյուղ։ 1502 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1528 թվականին Բուգ գետի վրա կառուցվել է կամուրջ, որը մեծապես նպաստել է քաղաքի արագ զարգացմանն ու բարգավաճմանը։
Հյուսիսային պատերազմի ժամանակ (1655-1660 թվականներին) Վիշկուվն ավերվել է։ 1870 թվականին զրկվել է քաղաքի կարգավիճակից, 1919 թվականին վերստացել այն։
1897 թվականին շարք է մտել երկաթուղային կամուրջը, որի շնորհիվ զարկ է տրվել արդյունաբերության զարգացմանը։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքում եղել է շուրջ 9 հազար անդամներից բաղկացած հրեական մեծ համայնք, որն ամբողջովին ոչնչացվել է։ 1997 թվականի սեպտեմբերի 14-ին Վիշկուվում բացվել է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Միջազգային կապերԽմբագրել
Վիշկուվը գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ.
Քաղաքը | Երկիրը | Երբվանից |
---|---|---|
Էյշիշկի | 2006[5] | |
Կոհտլա-Յարվե | 2006[5][6] | |
Վիշգորոդ | 2006[5] | |
Վիննիցա | 2013[5][7] |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Wyszkow;3999106.html
- ↑ Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2012 r.)|url=http://stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/LU_ludnosc_stan_struktura_31_12_2012.pdf%7Cczasopismo=%7Cwydawca=Główny(չաշխատող հղում) Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2013-06-05|issn=2083-3342}}
- ↑ Polska XVI wieku, t. V Mazowsze, Warszawa 1895, s. 38.
- ↑ Corona Regni Poloniae. Mapa w skali 1:250 000, Instytut Historii im. Tadeusza Manteuffla Polskiej Akademii Nauk i Pracownia Geoinformacji Historycznej Katolickiego Uniwersytetu Lubelskiego
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.tubawyszkowa.pl/aktualnosci/czytaj/324/Wspolpraca-zagraniczna-Gminy-Wyszkow
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-24-ին։ Վերցված է 2019-10-17
- ↑ http://www.kurier-w.pl/?p=14439
Արտաքին հղումներԽմբագրել
Wyszków Վիքիպահեստում |