Վիշապներ (անգլ.՝ Dragons)՝ էակներ, հիշատակվում են Ջ. Ռ. Ռ. Թոլքինի Լեգենդարիումում։ Գրեթե ամբողջությամբ փոխ են առնվել Թոլքինի կողմից եվրոպական դիցաբանությունից։

Բացի dragon բառից (վերցված ֆրանսերենից) Թոլքինը ժամանակ առ ժամանակ օգտագործում է drake (հին անգլերենի տերմին՝ հին անգլերեն՝ draca, որն էլ իր հերթին եկել է լատին․՝ draco) և worm բառերը (համընդհանուր նշանակությունը՝ «որդ», հին անգլերեն՝ wyrm՝ «օձ», «վիշապ» բառից)[1]։

Պատմություն խմբագրել

Վիշապները ստեղծվել են Մելկորի կողմից Առաջին Դարաշրջանում, երբ հայտնվեց առաջին վիշապը՝ Գլաուրունգը։ Նրանք ծնվեցին և մեծացան Անգբանդում՝ Մելկորի ամրոցում։ Թոլքինի վիշապները կարող էին իրենք իրենցով բազմանալ և ավելի ուշ դարաշրջանում նրանց հայտնվելու վայրը, ըստ երևույթին, Հյուսիսային Անմշակ տարածքներն էին, որոնք գտնվում էին Էրեդ Միթրինից հյուսիս։

Դասակարգում խմբագրել

Թոլքինի մոտ վիշապների դասկարգումը գնում է ըստ նրանց շարժվելու ձևի և կրակ արտաշնչելու ունակության։

Որոշ վիշապներ (Գլաուրունգ) քայլում էին չորս ոտքով, ինչպես Կոմոդո կղզու վիշապները և բոլոր մողեսները։ Այլ վիշապներ (Անկալագոն, Սմաուգ) կարողանում էին և քայլել չորս ոտքի վրա և թռչել՝ օգտագործելով թևերը։ Թևավոր վիշապները առաջին անգամ հայտնվել են Գոնդոլինի և Մորգոտի զորքերի միջև պատերազմի ժամանակ։

Հրաշունչ վիշապները անվանվում էին Ուրլոկներ (քն. Urulóki, եզ. թ. Ուրլոկե, (քն. Urulokë)), «կրակե օձեր» (անգլ.՝ Fire-drakes): Մինչև վերջ հասկանալի չէ, թե Ուրլոկներ տերմինը վերաբերում է միայն առաջին վիշապներին, ինչպիսին է Գլաուրունգը, որոնք հրաշունչ էին, բայց չունեին թևեր, թե բոլոր ցանակցած հրաշունչ վիշապներին (համապատասխանաբար այդ թվում նաև Սմաուգը)։ «Մատանիների տիրակալը» վեպի հավելված Ա - յում Թոլքինը հիշատակում է «սառը վիշապին» (անգլ.՝ Cold-Drake)[2]: Համընդհանուր կարծիքը ասում է (թեև ուղղակիորեն չի հիշատակվում), որ բառակապակցությունը նշանակում է վիշապը, որը չի կարողանում կրակ արտաշնչել (այլ ոչ թե վիշապ, որը արտաշնչում է ձյուն կամ սառույց)[3]։ Դա ավելի է ամրապնդվում, երբ Թոլքինը հիաշունչ վիշապին անվանում է «տաք» (ոչ թ կոնկրետ լեգենդարիումում, այլ «Գյուղացի Ջայլսը Հեմից» հեքիաթում)։

Սկատա վիշապին Թոլքինը կոչում է «երկարաորդ» (անգլ.՝ Long-worm), բայց հատուկ ձևով ոչ մի տեղ չի բացատրում այս տերմինը։

Այլ առանձնահատկություններ խմբագրել

Թոլքինի մոտ բոլոր վիշապները սիրում էին գանձեր (հատկապես ոսկի), ունեն նուրբ խելք, անսահման խորամանկություն, մեծ ֆիզիկական ուժ և հիպնոսացնող հայացք, որը դնում է «վիշապական նզովք» (անգլ.՝ Dragon-spell): Նրանք չափազանց ուժեղ են և վտանգավոր, չնայած աճում ու մեծանում են շատ դանդաղ։ Դրա պատճառով Մելկորի վիշապներին իր թշնամիների դեմ օգտագործելու առաջին փորձերը ձախողվեցին, քանի որ նրանք դեռ բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի օգտակար լինել ճակատամարտում։ Չնայած նրանց ստեղծման չար մտադրությունների, վիշապները իրենց բնույթով չեն հանդիսանում մաքուր կործանիչներ, ինչը շատ լավ երևում է Սմաուգի մեջ, որը ուզում էր, որ նրան հանգիստ թողնեն, թեև նա ստիպեց թզուկներին փախչել Միայնակ Լեռից։

Վիշապների կրակը (նույնիսկ Անկալագոնինը) նկարագրվում է, որպես ոչ ընդունակ Համիշխանության մատանուն հալել[4], սակայն թզուկների յոթ Իշխանության մատանիները ոչնչացրել է հենց նրանց կրակը։

Առանձին վիշապներ խմբագրել

Անկալագոն Սև խմբագրել

Անկալագոն (Ancalagon, «սրընթաց ծնոտներ») — ամենամեծը և ամենաուժեղը բոլոր վիշապների մեջ, առաջին թևովոր «կրակե օձը»։ Նա այնքան մեծ էր, որ նրա թևերը կարող էին ծածկել արևը նույնիսկ մեծ հեռավորությունից, իսկ մարմնի անկումը կարող էր ոչնչացնել Բելերիանդի ամենաբարձր գագաթ Տոնգորոդրիմը։ Ինչպես բոլոր ուրլոկները, Անկալագոնը նույնպես հրաշունչ էր և նրա կարակը, ըստ ավանդության, տաք է ցանկացած այլ հայտնի կրակից։

Գլաուրունգ խմբագրել

Գլաուրունգ (Glaurung) — Վշապների հայրը, Անգբանդի առաջին ուրլոկներից մեկը։ Քայլում էր չորս ոտքի վրա, հրաշունչ էր և չուներ թևեր։

Սկատա խմբագրել

Սկատա (անգլ.՝ Scatha), եղել է Մոխրագույն լեռների հզոր «երկարաորդ» (անգլ.՝ Long-worm): Վիշապի անունը ամենայն հավանականությամբ փոխառնվել է անգլո - սաքսոնական скеада (հին անգլերեն՝ sceaða) բառից՝ «վտանգավոր մարդ, հանցագործ, գող, մարդասպան»[5]։

Սմաուգ խմբագրել

Սմաուգը (անգլ.՝ Smaug) եղել է Միջերկրի վերջին մեծ վւշապը։ Եղել է մահացու, թևավոր և հրաշունչ վիշապ, նա նկարագրվում է, ինչպես կարմիր-ոսկեգույն գույնով, համատարած թանկարժեք քարերով ու գոնձերով պատված փորով, որի վրա Միայնակ Լեռը գրավելուց հետո հաճախ քնում էր։

Այլ վիշապներ խմբագրել

Լեգենդարիումում նշվող այլ անանուն վիշապներից կարող ենք նշել վիշապներին, որոնք Մելկորի բանակի մեջ էին, երբ նա հարձակվում էր Գոնդոլինայի վրա, ինչպես նաև «սառը վիշապին», ով սպանեց թզուկների թագավոր Դայինա I - ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толкин Дж. Р. Р. (под ред. К. Толкина). Книга утраченных сказаний, т. II.
  2. Им был убит король гномов Даин I, см. раздел Приложения А «Народ Дурина».
  3. См., например, соответствующую статью в «Энциклопедии Арды».
  4. Толкин Дж. Р. Р. Властелин Колец, т. I «Братство Кольца»: книга I, гл. 2 «Тени прошлого» (любое издание)
  5. J.R.R. Tolkien, Wayne G. Hammond, Christina Scull (ред.), Nomenclature of The Lord of the Rings, опубликовано в Wayne G. Hammond, Christina Scull, The Lord of the Rings: A Reader’s Companion, page 762(անգլ.)