Իջինիո Ստրաֆի

իտալացի անիմատոր

Իջինիո Ստրաֆի (իտալ.՝ Iginio Straffi, մայիսի 30, 1965(1965-05-30)[1][2], Գուալդո, Մաչերատա, Մարկե, Իտալիա), իտալացի ռեժիսոր և մուլտիպլիկատոր։ Rainbow իտալական անիմացիոն ստուդիայի գործադիր տնօրեն և հիմնադիր։ Հայտնի «Վինքս Ակումբ» անիմացիոն սերիալի գաղափարի հեղինակը, սցենարիստն ու ռեժիսորը, ինչպես նաև ուղեկցող մեդիա ֆրանշիզայի սեփականատերը։

Իջինիո Ստրաֆի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1965(1965-05-30)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԳուալդո, Մաչերատա, Մարկե, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր, կոմիքսների արտիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Կայքiginiostraffi.com
 Iginio Straffi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իջինիոն իր կարիերան սկսել է Իտալիայում՝ որպես տարբեր ամսագրերի և հրատարակչությունների դիզայներ։ Սկզբում նա եղել է Սերջիո Բոնելիի կողմից հրատարակված «Նիկ Ռայդեր» կոմիքսների դիզայներներից մեկը։ Հետո Ստրաֆին որոշեց նվիրվել անիմացիային։ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում նա աշխատել է մի քանի անիմացիոն նախագծերի վրա։ Վերադառնալով Իտալիա՝ նա որոշեց գործնականում կիրառել իր փորձը և հիմնեց Rainbow ընկերությունը՝ նպատակ ունենալով ստեղծել երեխաների համար մուլտիմեդիա։

Բացի «Վինքս Ակումբ»-ից, Ստրաֆին ղեկավարել է այլ անիմացիոն նախագծեր, որոնք հաջողությամբ են պսակվել 2000-ականներին՝ «Թոմի և Օսկար», «Պետրուշկա», «Ալերգիա հրեշներին և Խանտիկ»,«Գաղտնիքներ փնտրողները»։ Ստրաֆին Սիլվիա Բրենայի հետ հեղինակել է նաև «Մայա Ֆոքս» գրքերի շարքը, որի հիման վրա Իտալիայում լույս է տեսել համանուն ամսագիր[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել