Վինի Հառլոու (ծնվ. Շանթել Բրաուն Յանգ, հուլիսի 27, 1994(1994-07-27)[1], Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի ֆոտոմոդել և ակտիվիստ։ Հայտնի է դարձել շնորհիվ «Թոփ մոդել ամերիկյան ձևով» նախագծի 21-րդ եթերաշրջանին մասնակցությամբ, հայտնի է նրանով, որ դարձել է մոդել՝ ունենալով վիտիլիգո հիվանդություն։ Ներկայումս հանդիսանում է հանգուստի Desigual բրենդի դեմքը Բարսելոնայում՝ բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիմայի հետ միասին։

Վինի Հառլոու
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1994(1994-07-27)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՄիսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունFletcher's Meadow Secondary School?
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
Կայքofficialwinnieharlow.com
 Winnie Harlow Վիքիպահեստում

Ընտանիք և մանկություն խմբագրել

Հառլոուն ծնվել է 1994 թվականի հուլիսի 27-ին Տորոնտոյում, Օնտարիո, Լիզա Բրաունի և Վինդզոր Յանգի ընտանիքում[4], նա ունի ճամայական արմատներ, և ունի երկու քույր[5]։ Վինիի մոտ կանխորոշված է մաշկի մշտական վիճակ՝ վիտիլիգո, որը բնութագրվում է մարմնի առանձին մասին դեպիգմենտացիայով։ Չորս տարեկան հասակից Հառլոուն այլ երեխաների կողմից ծաղրանքի է ենթարկվել, նրան անվանել են «կով», «զեբր» և այլն ողջ մանկության ընթացքում[4]։ Հասակակիցների կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով շատ անգամներ լքել է դպրոցը և նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին[4][5]։

Կարիերա խմբագրել

Մոդելային բիզնես խմբագրել

Վինի Հառլոուն իր բացահայտման համար պարտական է Թոփ մոդել ամերիկյան ձևով հեռուստաշոուի հաղորդավար և հեղինակ Թայրա Բենքսին, որը նկար էր տեղադրել Ինստագրամում։ Դրա հետևանքով Հառլոուն դարձավ Թոփ մոդել ամերիկյան ձևով հեռուստաշոուի եզրափակիչ անցած 14 մասնակիցներից մեկը 2014 թվականին[6]։ Դա նրա համար բեկումնային փուլ էր, և նա հարուստ դարձավ։

Շոուից դուրս մնալուց հետո (արդյունքում նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը), Հառլոուն նկարահանվեց Desigual հագուստի իսպանական բրենդի համար և դարձավ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը[7][8]։ Նա նաև նկարահանվեց նորաձևության մի շարք ամսագրերի համար, ինչպիսիք էին i-D-ն և Dazed[9], ինչպես նաև Showstudio.com կայքը։ 2015 թվականին Հառլոուն նկարահանվեց Diesel հագուստի իտալական բրենդի 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուի համար[10]. լուսանկարիչը ֆեշն-լուսանկարիչ Նիկ Նայթն էր[7] Նա նկարահանվել է իսպանական[11] և իտալական[12] Glamour ամսագրերի համար և հայտնվել է Complex ամսագրի 2015 թվականի օգոստոս/սեպտեմբեր համարում[13]։ 2015 թվականի օգոստոսին նա նկարահանվել է Cosmopolitan-ի համար[14], ապա՝ Vogue Italia կայքի համար, որին նա նաև հարցազրույց է տվել[15]։ Նույն ամսվա ընթացքում նա հայտնվել է Ebony ամսագրի շապիկին[16]։ 2016 թվականին Հառլոուն նկարահանվել է Sprite-ի գովազդում[17]։

Այլ աշխատանքներ խմբագրել

Հառլոուն հայտնվել է JMSN «The One» տեսահոլովակում[18] և Էմինեմի «Guts Over Fear»-ում[19], ինչպես նաև Բիյոնսեի Lemonade «վիզուալ ալբոմում»[20]։

Հանրային ելույթներ խմբագրել

2011 թվականի հուլիսին Հառլոուն YouTube-ում հոլովակ հրապարակեց «Վիտիլիգո. մաշկի վիճակ, բայց ոչ կյանքի խորտակում» վերնագրով, որտեղ նա պատմում էր ր պատասխանում հարցերի վիտիլիոգոյով կյանքի մասին[7]։ 2014 թվականի նոյեմբերին Հառլոուն հանդես եկավ TED ներկայացմամբ՝ պատմելով իր կյանքի մասին[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Year Title Notes
2014 Access Hollywood Դրվագ։ «June 26, 2014»
Թոփ մոդել ամերիկյան ձևով 6-րդ հորիզոնական
2015 Prominent! Դրվագ։ «February 13, 2015»
Primetime։ What Would You Do Դրվագ։ «Friday, June 12th»

Տեսահոլովակներ խմբագրել

Երգ
Տարեթիվ Երգիչ Հղումներ
«The One» 2014 JMSN [18]
«Guts Over Fear» Էմինեմ ft. Սիա [19]
Lemonade 2016 Բեյոնսե [20]

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Արդյունք
2015 Gala Spa Awards 2015 Beauty Idol Հաղթանակ
2015 Portuguese GQ Men of The Year Event. Role Model Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Winnie_Harlow
  2. 2,0 2,1 2,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  3. https://www.bbc.com/news/world-38012048
  4. 4,0 4,1 4,2 Rodney, Dave (February 25, 2014).
  5. 5,0 5,1 5,2 Barlow, Eve (2015 թ․ փետրվարի 15). «Chantelle Winnie: 'I'm proud of my skin'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  6. Fleming, Kirsten (2014 թ․ սեպտեմբերի 9). «Model with rare skin disease changing the face of fashion». nypost.com. New York Post. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Winnie Harlow: Canadian Model With Rare Skin Condition Lands 2 Major Campaigns». Complex. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Canadian Model With Skin Disorder Gets Another Sweet Gig». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  9. Models (May 2014). «Winnie Harlow». models.com. Models. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  10. Goedluck, Lakeisha (2015 թ․ փետրվարի 1). «Winnie Harlow stars in Diesel's new campaign». dazeddigital.com. Dazed. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  11. «Vídeo: Winnie Harlow, el valor de ser diferente | Glamour». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. Editorials. Chantelle Winnie. Glamour Italia June 2015. Images by Giovanni Gastel. | SUPERSELECTED - Black Fashion Magazine Black Models Black Contemporary Artists Art Black M...
  13. Model Winnie Harlow Talks Drake, Vitiligo, and Embracing Your Own Skin | Complex UK
  14. Model Chantelle Winnie Remembers Getting Beat Up Because of Her Vitiligo
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Ebony Magazine September 2015 Pays Homage To Female Black Models». Donbleek.com. Ebony. 2015 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  17. Chantelle Winnie: Sprite Obey Your Thirst™
  18. 18,0 18,1 Spice TV (2014 թ․ հունվարի 29). «VITILIGO MODEL CHANTELLE BROWN YOUNG STARS IN MUSIC VIDEO FOR JMSN». myspice.tv. Spice. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  19. 19,0 19,1 Leight, Elias (2014 թ․ նոյեմբերի 24). «Watch Eminem Get in the Ring for 'Guts Over Fear' Video». Billboard. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  20. 20,0 20,1 «How Winnie Harlow Went from America's Next Top Model to Beyoncé's "Lemonade"». 2016 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինի Հառլոու» հոդվածին։