Վինի Թուխ։ Նվերների բաժանման ժամանակ
«Վինի Թուխ. նվերների բաժանման ժամանակ» (անգլ.՝ Seasons of Giving), 1999 թվականի ամերիկյան մուլտֆիլմերի հավաքածու, թողարկված անմիջապես տեսաերիզների և DVD-ի վրա։ Կազմված է «Վինի Թուխ և Գովաբանության օրը» («A Winnie the Pooh Thanksgiving ») մուլտֆիլմից և «Վինի Թուխի նոր արկածները» մուլտսերիալի երկու դրվագներից, բոլոր պատմությունները միավորված են նվերների տրման թեմայով և դասավորված են ժամանակագրական հերթականությամբ (նոյեմբերի սկիզբ — Գովաբանության օր — Սուրբ ծնունդ)։ Մուլտֆիլմը նկարահանված է ըստ Վինի Թուխի և նրա ընկերների արկածների մասին Ալան Միլնի հեքիաթների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
Ռեժիսոր | Ed Wexler?, Gary Katona?, Jun Falkenstein? և Karl Geurs? |
Սցենարիստ | Barbara Slade? |
Հնչյունավորում | Ջիմ Քամինգս, Ջոն Ֆիլդլեր, Նիկիտա Հոփքինս, Բրեդի Բլահմ և Փոլ Ուինչելլ |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | DisneyToon Studios և Disney Television Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ և Buena Vista Home Entertainment |
Տևողություն | 61 րոպե |
Թվական | նոյեմբերի 9, 1999 |
winniethepooh.disney.com/winnie-the-pooh-seasons-of-giving |
Սյուժե
խմբագրելՊատմություն առաջին
խմբագրելՎագրը ցանկանում է սահել դահուկների վրա, իսկ ձյուն չկա։ Իմանալու, թե ինչ օր է և երբ կգա ձմեռը, նա Պյատաչոկի հետ ուղևորվում է Ճագարի մոտ, քանի որ Անտառում միայն նրա մոտ օրացույց կա։ Օրացույցի վրա նոյեմբերի 7-ն է, սակայն միջանցիկ քամին պոկում է մի քանի թերթիկներ և Ճագարը տարակուսած հայտարարում է, որ այսօր արդեն փետրվարի 2-ն է[1], «Արջամկան օրը»[2]։ Ընկերները ուղևորվում են փնտրելու արջամկանը, որպեսզի նա նրանց կանխատեսի մոտակա գարուն կամ ձմռան շարունակություն, բայց, քանի որ Անտառում այդպիսի կենդանի չկա, նրա զգեստները հագցնում են Պչատաչոկին և վերջինս, չտեսնելով իր ստվերը, կանխատեսում է մոտական գարուն։ Անտառի բոլոր բնակիչները զբաղվում են գարնանային նախապատրաստություններով՝ մաքրումով, պարտեզով և ծայրահեղորեն զարմացած են ցրտահարությամբ և ձյան առատությամբ։ Ճագարը ամբողջ ժամանակ մեղադրում է Պյատաչոկին, սակայն հետագայում գտնում է օրացույցի թռած թերթիկները և հասկանում է իր սխալը, սակայն ներողություն խնդրելու համար այլևս ոչ մեկը չկա՝ Պյատաչոկը գնացել է փնտրելու իրական արջամկանը։ Ճագարը ուղևորվում է ընկերոջ հետքերով, խորը ձնակույտերի միջով և գտնում է խոզուկի գլխարկով ձնեմարդին։ Ենթադրելով, որ դա սառցակալած Պյատաչոկն է, Ճագարը նրան ապասառեցնում է տանը, սակայն ստանում է միայն մեկ թաս ջուր։ Ընկերների վիշտը հսկայական է, սակայն շուտով հայտնվում է կենդանի և առողջ Պյատաչոկը և այդ ժամանակ Ճագարը վերջապես կարող է նրանից ներողություն խնդրել։ Վագրը հայտարերում է, որ այսօր նոյեմբերի 13-ն է, դա «խոզամռութների օրն է»։
Պատմություն երկրորդ
խմբագրելԿախարդական անտառում Գովաբանության օրն է և Վինի Թուխը շտապում է բոլորին հայտնել այդ մասին։ Ընկերները պատրաստում են տոնական սեղան՝ կաղիններ, թխվածքաբլիթներ, տատասկափուշ, պաղպաղակ, մեղր, լիմոնադ, սակայն Ճագարին դա չի գոհացնում, նա ցանկանում է, որ ամեն ինչ «օրենքով լինի»՝ հնդկահավ լորամրգի սոուսով և դդմային կարկանդակ։ Նրա հանձնարությամբ Վագրը Իա-Իայի հետ ուղևորվում են լորամրգի ետևից, Գետնասկյուռը՝ դդմի, Վինի Թուխը Պյատաչոկի հետ՝ հնդկահավի, Բուն պատասխանատու է սեղանի պարագաների համար, իսկ անձամբ ինքը՝ տոնական զարդարման։ Թափառելով անտառում Վագրը իշուկի հետ սկզբից գտնում են լորամիրգը, այնուհետև այն կորցնում են, իսկ այնուհետև, ընդհանրապես, ընկնում են թակարդի մեջ, պատրաստված Վինի Թուխի և Պյատաչոկի կողմից՝ հնդկահավ բռնելու համար։ Երբ Թուխը և Պյատաչոկը սեղանին են դնում «բռնված հնդկահավի» հսկայական պարկը, Վագրը և Իա-Իան ազատվում են, որի արդյունքում տոնական սեղանին ոչինչ չի մնում։ Բոլորը, տխրած, տուն են մեկնում, սակայն Թուխի գլխում միտք է ծագում, որ այդ տոնական օրը պետք է կիսվել այն ամենով, ինչ ունես և արդյունքում ընկերները նորից հավաքվում են համեստ, բայց հարմարավետ սեղանի շուրջ։
Պատմություն երրորդ
խմբագրելՀախարդական անտառի բնակիչները պատրաստվում են Սուրբ ծննդին։ Ճագարին նամակ է գալիս Կեսի թռչունից, ում նա երբևիցե փրկել էր մահից։ Փոքրիկ Ռուի խնդրանքով նա պատմում է այդ պատմությունը…
Մի անգամ ձմռանը, բքի ժամանակ, Ճագարը լսում է օգնության թույլ ձայն։ Պարզվում է, ուժեղ քամին կործանում է փոքրիկ թռչնակով բույնը, ում նա և փրկում է։ Ճագարը նրան պահում է իր մոտ, սկսում է հոգ տանել ինչպես նորածնի, նրան անվանելով Կեսի, իսկ վերջինս իր փրկարարին սկսում է կանչել հայրիկ Ճագարիկ։ Մի անգամ գարնանը, Վագրի հետ զբոսնելիս, Կեսին անդունդն է ընկնում, սակայն մահից նրան փրկում է այն, որ այդ ժամանակաընթացքում նա արդեն հասունացել էր, ամրապնդվել և մի քիչ սովորել էր թռնել։ Ճագարը, թեև ուրախ էր, որ Կեսին ողջ է, սակայն, այնուամենայնիվ, դեմ էր նրա թռչելու փորձերին, քանի որ չէր ցանկանում բաժանվել նրանից։
Եկավ աշունը, Կեսին թախիծով ճանապարհում էր թռչունների երամները, որոնք թռչում էին տաք երկրներ, սակայն նա թռչել այդպես էլ լիովին չէր սովորել, թեև մարզվում էր Ճագարից գաղտնի։ Մի անգամ տեսնելով նման մարզումները, Ճագարը զայրանում է և պատահաբար գլորվում է անդունդից, սակայն Կեսին նրան փրկում է՝ այժմ նա լիովին ամարապնչվել էր։ Գալիս են ցրտերը և Կեսին պատրաստվում է չվելու։ Նա հրաժեշտ է տալիս բոլորին և ուղևորվում է դեպի հարավ։
Ավարտելով պատմությունը Ճագարը ընկերների հետ դուրս է գալիս փողոց՝ զարդարելու եղևնին, սակայն հայտնաբերվում է, որ նրանք մոռացել են գագաթի աստղը։ Հանկարծակի բոլորը տեսնում են ընկնող աստղ, որը ուղևորվում է ուղիղ դեպի նրանց՝ բացատ։ Դա, պարզվում է Կեսին է, ով Սուրբ Ծնունդին եկել է Կախարդական անտառ, նա կտուցում եղևնու գագաթին բերում է փայլող աստղ։
Դերերը ձայնավորել են
խմբագրել- Ջիմ Կամինգս — Վինի Թուխ / Վագր (երգերի կատարում)
- Պոլ Ուինչել[3] — Վագր (բացի երգերից)
- Բրեյդի Բլամ — Քրիստոֆեր Ռոբին (բացի երգերից)
- Ֆրենկի Գալասո — Քրիստոֆեր Ռոբին (երգերի կատարում)
- Ջոն Ֆիդլեր, Սթիվ Շացբերգ — Պյատաչոկ
- Կեն Սենսոմ — Ճագար
- Պիտեր Կալեն — Իա-Իա
- Անդրե Ստոժկա, Թիմ Հոսկինս, Հել Սմիթ — Բու
- Նիկիտա Հոփկինս — Փոքրիկ Ռու
- Թրես Մակնիլ — Կենգա
- Մայքլ Գոֆ — Գետնասկյուռ
- Գրեգ Բերգեր — երկրորդական կերպարներ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Վինի Թուխ. նվերների բաժանման ժամանակ Big Cartoon DataBase կայքում
- Մուլտֆիլմի տեսություն dvdizzy.com կայքում
- Պաշտոնական կայք
- Վինի Թուխ. նվերների բաժանման ժամանակ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում