Վիկտոր Ցոյ (գիրք)
«Վիկտոր Ցոյ» (ռուս.՝ «Виктор Цой»), «Հայտնի մարդկանց կյանքը» (ռուս.՝ Жизнь замечательных людей, ЖЗЛ) շարքի՝ ռուս ռոք երաժիշտերին նվիրված գրքերից առաջինը[1], որ պատմում է «Կինո» խմբի առաջատար երաժիշտ[2] Վիկտոր Ցոյի մասին[3]։ Հեղինակը Վիտալի Կալգինն է[4]։ Հատապես նշվում է, որ «ի տարբերություն Ալեքսանդր Ժիտինսկու, Ալեքսեյ Ռիբինի ու այլ «հիշողների» աշխատանքների, Կալգինի գիրքն արժանացել է Ցոյին մոտ մարդկանց, առաջին հերթին՝ «Կինո» խմբի երաժիշտների հավանությանը»[5][6][7]։
Վիկտոր Ցոյ | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վիտալի Կալգին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
ՊատմությունԽմբագրել
«Ցոյի մասին արժանավայել գիրք» հրատարակելու գաղափարը հեղինակի մոտ, ըստ իր խոստովանության, ծնվել է դեռ 2010 թվականին, «Ժիտինսկու «Ցոյ ֆորևեր» գրքի լույս տեսնելուց կարճ ժամանակ անց», որը հիասթափեցրել է նրան[8]։
Սկսած 2015 թվականից՝ Մոսկվայի տարբեր հրատարակչություններում լույս են տեսել Վիտալի Կալգինի կենսագրական ուսումնասիրությունները Ցոյի մասին. ըստ «GQ» ամսագրի տեղեկության՝ «էնտուզիաստին աջակցություն են ցուցաբերել Նատալիա Ռազլոգովան ու նրա ամուսինը՝ Եվգենի Դոդոլևը»[9]։
2015 թվականի հունվարին «ЖЗЛ» փոքր շարքում («Молодая Гвардия» հրատարակչություն) լույս է տեսել առաջին գիրքը՝ «Վիկտոր Ցոյ» բայոփիքը[10]։ Հրատարակությունը բաղկացած է երեք մասից, որոնք դասավորված են ժամանակագրական կարգով[11]` մանկություն և պատանեկություն (1962-1977), 1977 թվականից մինչև 1987 թվականն ընկած ժամանակահատված և Վիկտոր կյանքի աստղային ավարտը (1987-1990)[12]։ Քանի որ Կալգինն ստացել է իրավաբանական կրթություն[13], «նա գործում է որպես քննիչ. լրջորեն ու մանրակրկիտ կերպով վերականգնում է դեպքերի ժամանակագրությունը՝ օգտագործելով միայն ստուգված ինֆորմացիա»[5]։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակներում անցկացված Մոսկվայի գրքերի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում։
2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայի № 117 գրադարանը, որ տեղակայված է Նեկրոսովկա շրջանում (քաղաք Մոսկվա, 2-րդ Վոլսկայա փողոց, տուն 20), կազմել է ընթերցողների մոտ ամենամեծ պահանջարկը վայելող գրքերի ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է «Վիկտոր Ցոյ» գիրքը «Հայտնի մարդկանց կյանքը» շարքից[14]։
Գրախոսականներ ու արձագանքներԽմբագրել
«Հայտնի մարդկանց կյանքը» շարքի «Վիկտոր Ցոյ» գրքի մասին[15] (որը «Музыкальная правда» պարբերականը կոչել է «Ցոյի առաջին ադեկվատ կենսագրությունը»[16]) «Коммерсантъ» թերթի երաժշտական քննադատ Բորիս Բարաբանովը գրել է[17].
Քառասնամյաների սերնդի համար «Ցոյ» և «ЖЗЛ» բառերը մի գրքի շապիկի վրա արդեն բավական են, որ համալրեն իրենց գրադարանը Վիտալի Կալգինի գրքով։ Եվ բոլորովին կարևոր չէ, որ Կալգինը ո՛չ երաժիշտ է, ո՛չ քննադատ, ո՛չ իրադարձությունների մասնակից և ընդհանրապես շատ համեստ, եթե չասենք խորհրդավոր անհատ է։ Իր ստեղծագործության համար տեղեկատվությունը Վիտալի Կալգինը հավաքել է ամենամանրակրկիտ կերպով։ Նրա կողմից մշակվել են բառացիորեն հարյուրավոր աղբյուրներ, որոնցից առնվազն կեսը՝ բնօրինակ հարցազրույցներ, որոնք վերցվել են հեղինակի կողմից։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Для поколения сорокалетних слова «Цой» и «ЖЗЛ» на одной книжной обложке — уже достаточно, чтобы пополнить библиотеку книгой Виталия Калгина. И совершенно неважно, что Калгин — не музыкант, не критик, не участник событий и вообще крайне скромная, если не сказать таинственная персона. Информацию для своего сочинения Виталий Калгин подобрал самым скрупулёзным образом. Им обработаны в буквальном смысле сотни источников, не менее половины из которых — оригинальные интервью, взятые автором.
«Бегемот» փանկ խմբի առաջատար լիդեր Ֆեոդոր Լավրովն ասել է[5].
Գրքում շատ հետաքրքիր բան կա... Եվ հսկայական աշխատանք է արվել։ Իսկ անհեթեթություն թող գրեն նրանք, որոնց ուժի չի պատել այդպես քրտնաջան աշխատել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В книге очень много интересного… И работа проделана огромная. А ахинею пусть пишут те, кому просто сил не хватило так кропотливо поработать.
«Այս Կամչատկա քաղցր բառը» (ռուս.՝ «Это сладкое слово Камчатка») գրքի հեղինակ-կազմող Վլադիմիր Միտինն ասել է[5].
Քանի որ ես «Կինո» խմբի արվեստի և Վիկտոր Ցոյի երկրպագուն եմ արդեն ավելի քան 15 տարի, հավաքում եմ մասնակիցների հետ կապված տարբեր նյութեր, ապա նման հրատարակություններն ինձ զարմացնել կարող են ոչ այնքան հաճախ։ Բայց պետք է ուղղակի ասեմ՝ տվյալ գիրքն ինձ հաճելիորեն զարմացրել է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Так как я являюсь поклонником творчества группы «КИНО» и Виктора Цоя уже больше 15 лет, собираю различные материалы, связанные с участниками, то удивить меня подобные издания могут далеко не часто. Но надо сказать прямо — данная книга меня приятно удивила.
Հեղինակն ինքը կարծում է, որ նմանատիպ ուսումնասիրություններում «դիլետանտն ավելի լավն է պրոֆեսիոնալ լրագրողներից»[18]. հավանաբար դրանով էլ բացատրվում է «վաճառքի բարձր տեմպը»[19]։
Այս աշխատանքում «արտահայտություն արտահայտության հետևից կազմվում է ռուսական ամենագլխավոր ռոքերներից եկի և խմբի դիմանկարը, որը դարձել է մի քանի սերունդների կուռք»[20], «տաս տոկոսը հեղինակային տեքստ է, իննսունը՝ անուղղակի խոսք»[21]։
Գիրքն արժանացել է Ալեքսեյ Վենեդիկտովի հավանությանը[22]։
«Независимая газета» պարբերականը նշել է «երկրպագուի մոտեցման առանձնահատկությունը» Կալիգինի աշխատանքում[23]։
ՔննադատությունԽմբագրել
Որոշ գրախոսներ այս գիրքը համարում են «կատարելության չհասցված»[24], և գրքի նկատմամբ նրանց վերաբերմունքը «միանշանակ» չէ[25], Ռաշիդ Նուգմանովի կայքում երկրպագուները նշել են փաստական սխալների առկայությունը[26], իսկ «Rolling Stone Russia» ամսագիրը նշել է, թե «Ցոյի հետմահու փառքի մասին ասյտեղ գրեթե ոչինչ չկա»[27]։
«Смена» թերթում նշվել է, որ եթե հրատարակչությունը ցանկանա «վերահրատարակել այս աշխատանքը մեծ շարքում, արժի մտածել տեքստը լրացնելու կամ այն վերամշակելու մասին»[19], իսկ «Российская газета» պարբերականի գրախոսողը Կալգինի գրքի մասին ասել է. «հարցրել է բոլորին, ում կարողացել է, բայց չի կարողացել բացատրել գլխավորը»[28], թեև, օրինակ, «Комсомольская правда» պարբերականը գիրքը կոչել է «հետաքրքրաշարժ»[29]։
ՓաստերԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Жизнь замечательного человека Цоя»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ Поклонник группы «Кино» написал биографию Виктора Цоя - «Life.ru» — информационный портал
- ↑ Книга о Цое вышла в серии "Легенды Русского Рока" (новости TopHit.ru)
- ↑ Издана новая книга о Викторе Цое с уникальными фото и новыми фактами биографии лидера "Кино". Новости - Россия. Metro
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Жизнь замечательного человека Цоя»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ Книга о Викторе Цоя вышла в серии ЖЗЛ / "Этот безумный мир" / Radiorus.ru(չաշխատող հղում)
- ↑ «В серии «ЖЗЛ» выходит книга о Викторе Цое»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ Автор книги «Виктор Цой»: Музыканты «КИНО» давали интервью лишь тем людям, кого считали адекватными | newsvo.ru — новости Вологодской области
- ↑ http://www.gq.ru/lifestyle/komu-prinadlezhat-pesni-viktora-coya#!
- ↑ Виталий Калгин «Виктор Цой»
- ↑ Новая книга о Цое(չաշխատող հղում)
- ↑ Как Виктор Цой первую гитару купил - Культура - Вечерний Петербург
- ↑ Вышла книга о лидере группы «Кино». Ее автор – юрист из Чебоксар | Советская Чувашия
- ↑ «Книга о Викторе Цое стала самой востребованной у читателей Некрасовки» (ռուսերեն)։ nekrasovka.mos.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2017-06-10
- ↑ Группа «Кино» теперь под обложкой - Вечерняя Москва
- ↑ Жизнь замечательного человека Цоя : » © Газета «Музыкальная правда», Книги, Музыка, Цой » Издательский Дом «Новый Взгляд» » Издательский Дом "Новый Взгляд" »
- ↑ Легенда в хронологическом порядке – Weekend – Коммерсантъ
- ↑ «Блог Евгения Додолева - «Цой. Последний герой современного мифа»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-12-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ 19,0 19,1 19,2 «Цой вышел в замечательные люди»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ Лучшие книги года о музыке: что читать, чтобы было интереснее слушать – Москва 24, 29.12.2016(չաշխատող հղում)
- ↑ Все на месте, да что-то не так - Музыка - Газета «Культура»
- ↑ Алексей Венедиктов — Персонально ваш — Эхо Москвы, 08.11.2015
- ↑ Виктор Цой, каким он был и каким его воспринимали / / Независимая газета
- ↑ Виталий Калгин - "Виктор Цой" | Рецензии | Наш НеФормат
- ↑ Журнальный зал: Нева, 2016 №1 - Светлана Абросимова - «Жизнь в стеклах витрин», или Стиль vs фактура
- ↑ Йя-Хха - Сложная ситуация
- ↑ http://www.rollingstone.ru/style/review/21673.html
- ↑ Вышла самая увлекательная и мудрая книга о музыке и звездах 80-90-х — Рамблер/новости
- ↑ Виталий Калгин «Виктор Цой»(չաշխատող հղում)
- ↑ Виктор Цой и группа Кино: Цой Forever. Часть 1
- ↑ Kniga.com