Նոր լրագրություն
Նոր լրագրություն (անգլ.՝ New journalism), տերմինը վերաբերում է 60-70-ական թվականների ոճաբանությանը և նկարագրվում է (հիշյալ ժամանակաշրջանում) որպես ամերիկյան տպագրության հոդվածներ գրելու տեխնիկա:
ՊատմությունԽմբագրել
Ներկայիս իմաստով տերմինը առաջին անգամ հիշատակել է Թոմ Վուլֆը 1973 թվականին և վերաբերում էր իր, Թրուման Կապոտի, Խանտերա Թոմսոնի, Նորմանա Մեյլերի, Գեյա Տալեզի, Ջոան Դիդիոն և Ամերիկայում այդ ժամանակ հայտնի այլ հրապարակախոսների աշխատություններին: Հեղինակը բավականին կտրուկ պնդում է.
Լրագրությունն արվեստ է, իսկ ժամանակակից գրականությունը՝ հետամնաց ճղճիմություն[1]: |
Արժե նշել, որ Վուլֆի ոչ միանշանակ տեսակետը վերաբերում է 70-ական թվականների ժամանակաշրջաններին (երբ գործածական դարձավ): Ամերիկյան լրագրությունը այդ տարիներին իսկապես եղել է ավանգարդային ճյուղ: Խոսքը ոչ այնքան թերթային հրապարակումների մասին էր, որքան ամսագրերերում ծավալուն էսսեների, հեղինակային սյունակների և հոդվածների, որոնք հասցեագրված էին The New Yorker, New York Magazine, The Atlantic Monthly, Rolling Stone, Esquire, CoEvolution Quarterly-ի խելամիտ ընթերցողներին (եթե նայենք միայն 70-ականների սկզբի ժամանակաշրջանները):
Մեդիա աշխարհում իրավիճակը վերլուծելով՝ Թոմ Վուլֆը հիմնավոր կերպով նշում է, որ նոր լրագրության մեջ օգտագործվում են տիպիկ գրական հնարքներ[2].
- տեսարանի նկարագրություն,
- նյութի հերոսների երկխոսություն, որոնք օգտագործում են խոսակցական, կենդանի խոսք,
- հոդվածներում հեղինակի անձնական տեսակետի որոշակիորեն արտահայտումը, «ես» անձնական դերանվան կիրառումը, նկարագրված իրադարձությունների մեկնաբանումը կոնկրետ կերպարի տեսակետից,
- կերպարի ամենօրյա մանրամասների (վարքը և այլն) գրական գրառումը, գործող անձանց նմանատիպ վերլուծությունը:
ԳրականությունԽմբագրել
Т.Вульф, «Новая журналистика и Антология новой журналистики»[3][4].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Книга «Новая журналистика и Антология новой журналистики»
- ↑ Beuttler, Bill։ «Whatever Happened to the New Journalism?»։ BillBeuttler.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է 2007-09-09
- ↑ «Новая журналистика и Антология новой журналистики под редакцией Тома Вулфа и Э. У. Джонсона», Вулф Том — Амфора : Red Fish торгово-издательский холдинг : ЧИТАТЬ-МОДНО!
- ↑ Новая журналистика и Антология новой журналистики. Том Вулф
Արտաքին հղումներԽմբագրել
- (անգլերեն) Публикация Н.Мэйлера
- (անգլերեն) Who Comments? — Краткие творческие биографии колумнистов и комментаторов прессы Великобритании
- Свобода слова в США и в России («Эхо Москвы»)