Վիկտոր Համբարձումյանի հուշարձան (Երևան)

Վիկտոր Համբարձումյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ, տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։

Վիկտոր Համբարձումյանի հուշարձան

Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ
Քանդակագործ(ներ) Տարիել Հակոբյան
Ճարտարապետ(ներ) Հայկ Ասատրյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 15, 2009
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից։

Պատմություն խմբագրել

Արձանի տեղադրման ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից։

Գիտնականի բրոնզաձույլ արձանը կանգնած է պատվանդանին, կարծեք, գալակտիկայի կենտրոնում՝ խորհրդանշելով հավերժություն և անսահմանություն։ Արձանի հեղինակները կոմպոզիցիայի հիմքում դրել են Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր», այսինքն՝ դեռևս չբացահայտված շատ բաներ կան տիեզերքում։ Գիտնականը պատկերված է շարժման մեջ, ինչպիսին էր իր ապրած և կերտած ժամանակաշրջանը՝ զարգացում, շարժում և առաջընթաց։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 15-ին Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի հարևանությամբ։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և այլք[1]։

Վիկտոր Համբարձումյանին նվիրված կիսանդրի կա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել